Տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ Իրանի դեմ ուղղված հերթական անհիմն հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127240-Տարածաշրջանային_իրողությունների_վերաբերյալ_Իրանի_դեմ_ուղղված_հերթական_անհիմն_հայտարարությունը
Արաբական միացյալ Էմիրությունների կառավարության խորհրդատու նախարար Էնվեր Ղարղաշն իր թվիթեյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանին մեղադրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ապակայունացնելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 15:14 Asia/Tehran
  •  Տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ Իրանի  դեմ ուղղված հերթական անհիմն հայտարարությունը

Արաբական միացյալ Էմիրությունների կառավարության խորհրդատու նախարար Էնվեր Ղարղաշն իր թվիթեյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանին մեղադրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ապակայունացնելու մեջ:

«Պարսիցծոցյան տարածաշրջանի անվտանգության նկատմամբ միջազգային ուշադրությունը ուշադրությունը պետք է սկսել փոխվստահությունից: Խնդիր, որը վերջին տարիների ընթացքում պարսիցծոցյան առափնյա երկրների խնդիրներին միջամտության հետևանքով   բացասական ազդեցությունների  է ենթարկվել: Առանց փոխվստահության հաստատման դժվար է նոր ու կառուցվածքային քայլեր անել  և տեսլականներ ապահովել  կայունության ու խաղաղության ամրապնդման համար»,իր թվիթերյան միկրոբլոգում գրել է էնվեր Ղարղաշը:

Պարսից ծոցի տարածաշրջանն այն շրջաններից մեկն է, որտեղ ոչ միայն անվտանգության  հավաքականություն չի ձևավորվել, այլև ձևավորված ավելի փոքր անվտանգության խորհուրդներ, ինչպիսին է Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, գործնականում ձախողվել են: Այս կապակցությամբ կան բազմաթիվ պատճառներ, որոնցից գլխավորը՝ երկրների միջև հարաբերություններում փոխվստահության բացակայությունն է: Կարևորը, սակայն, այն է, որ փոխվստահության բացակայության պատճառը  Իրանի Իսլամական Հանրապետությունն ու նրա տարածաշրջանային քաղաքականությունը չէ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում  երբեք չի վարել ագրեսիվ քաղաքականություն, բայց ագրեսիայից պաշտպանել է իրեն կամ իր դաշնակիցներին: Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Սիրիայում զուտ պաշտպանողական բնույթ ունի, քանի որ Սիրիան Իսլամական հանրապետության դաշնակիցն է և Իրանից օգնություն է խնդրել  ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և արաբական որոշ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Իսկ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ագրեսիվ քաղաքականություն են վարում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում գտնվող Եմենի արաբական երկրի դեմ՝  վերջին վեց տարվա ընթացքում ամեն օր թիրախավորելով այդ երկիրը, և այսօր Եմենը կանգնած է աշխարհի ամենամեծ հումանիտար աղետի առջև:

Մյուս կետն այն է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովությունը պայմանավորված է տարածաշրջանի որոշ արաբական երկրների  կողմից ներմուծված անվտանգությամբ: Արևմտյան տերությունների, հատկապես Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, որն ուղղված է Իսլամական հանրապետության շրջափակմանը, գործնականում կարող է ապահովել որոշ  իշխանությունների կամ երկրների անվտանգությունը, բայց ոչ տարածաշրջանի, հատկապես որ որպես տարածաշրջանի կարևոր երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում անապահովության պատճառ է դարձել:

Այս անապահովության վառ օրինակն է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար  լեգենդար գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ Ալ Շաբիի ժողովրդական ուժերի  փոխհրամանատար  Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունը, որն 2020 թ. հունվարին իրականացրեց ԱՄՆ կառավարությունը: Բացի այդ, Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան զորքերը բազմաթիվ  հարձակումներ են իրականացրել տարածաշրջանի դիմադրության խմբերի վրա:

Անկասկած, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներից մեկը Իսրայելի ռեժիմի ներկայությունն է այս տարածաշրջանում:  Իսրայելը բազմաթիվ պատերազմներ սանձազերծելով  արաբական  երկրների դեմ,  Միացյալ Նահանգների և եվրոպական որոշ երկրների աջակցությամբ գրավել է Պաղեստինը: Ընդ որում  այսօր Պաղեստինի հողի ավելի քիչ քան 15 տոկոսը գտնվում է այդ երկրի սեփական ժողովրդի ձեռքում: Սիոնիստական ​​ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորումը   կհանգեցնի տարածաշրջանում ավելի մեծ անապահովության, քանի որ պաղեստինցիները վճռական են դիմակայելու Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին: Հակառակ Էնվեր Ղարղաշի հայտարարություններին, Իսլամական Հանրապետությունը փոխվստահության հաստատման ցանկացած գործընթացում միշտ առաջատար է եղել, բայց արաբական որոշ երկրները նպատակ ունեն  փոփոխել  տարածաշրջանի էթնիկ կառուցվածքը: Նրանք պնդում են, որ Իսլամական Հանրապետությունը չպետք է խառնվի արաբական երկրների գործերին:

Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու նպատակով Իսրայելի ռեժիմի  ուղղությամբ ընթանալը  խոչընդոտում է ցանկացած տեսակի փոխվստահության հաստատմանը: