Կայացել է Թրամփի և Բայդեն վերջին հեռուստաբանավեճը
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում կայացել է 2020 թ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների վերջին հեռուստաբանավեճը:
Ի տարբերություն առաջին հեռուստաբանավեճի, այս մեկն անցավ ավելի խաղաղ մթնոլորտում և թեկնածուներն ավելի քիչ էին ընդհատում միմյանց: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի խոսափողի ձայնն առնվազն մեկ անգամ կտրվեց՝ երկու րոպեանոց ելույթի համար սահմանված կանոնները խախտելու համար:
Բանավեճի ընթացքում Թրամփն ու Բայդենն անդրադարձան ամերիկացի ընտրողներին հետաքրքրող մի շարք թեմաների, մասնավորապես՝ կորոնավիրուսին և դրա կործանարար տնտեսական և սոցիալական հետևանքներին: Բայդենը փորձեց կասկածի տակ դնել Թրամփի գործունեությունն այս ոլորտում և նոյեմբերի 3-ի ընտրությունները վերածել հանրաքվեի՝ Թրամփի վարչակազմի քառամյա գործունեությունը գնահատելու վերաբերյալ:
Թրամփն իր հերթին դատապարտեց Բայդենի 47 տարիների քաղաքական գործունեությունը, նշելով, որ նոյեմբերի 3-ի ընտրությունները քաղաքացիների համար հնարավորություն են՝ գնահատելու նախորդ վարչակազմերի գործունեությունը:
Ամեն դեպքում, այս հեռուստաբանավեճը որոշիչ ազդեցություն չունի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նեշվիլում Թրամփի ու Բայդենի հանդիպմանը զուգահեռ, հայտարարվեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 50 միլիոնը: Նախատեսվում է, որ 2020 թ. ընտրություններին մասնակցությունը կկազմի 160 միլիոն: Ամերիկացի ընտրողների մոտ մեկ երրորդը քվեարկել է նախապես: Կանխատեսվում է, որ այս անգամ տատանվող ձայների թիվը նախորդ ընտրությունների համեմատ ավելի քիչ է, իսկ թեկնածուները քարոզարշավների միջոցով աջակիցներ գրավելու ավելի քիչ հնարավորություններ ունեն:
Նոյեմբերի 3-ի ընտրություններին մնացել է շուրջ 10 օր: Սակայն այս օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ անսպասելի իրադարձություններ կամ հնչել ցնցող բացահայտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների ճակատագրի վրա: Վերջին օրերին երկու մրցակիցների նախընտըրական շտաբներն ակտիվացրել են իրենց ջանքերը՝ մյուս թեկնածուի մասին կարևոր տեղեկատվություն ստանալու համար: Դեմոկրատները շարունակում են որոնել Թրամփի գաղտնի ֆինանսական տեղեկատվությունը, ներառյալ հարկերից խուսափելու և այլ երկրներում, այդ թվում Չինաստանում բանկային հաշիվներ ունենալու վերաբերյալ, որպեսզի ապացուցեն նախագահի ապօրինությունները: Մյուս կողմից, հանրապետականների ուշադրությունը կենտրոնացած է Բայդենների ընտանիքում կոռուպցիայի առկայությունն ապացուցելու վրա, կապված Ուկրաինայում և նույնիսկ Չինաստանում նրանց ֆինանսական գործունեության հետ:
Այս բացահայտումներից յուրաքանչյուրը կարող է վնասել թեկնածուների վստահելիությանն ու հեղինակությունը: Ակնկալվում է նաև, որ առաջիկա օրերին նման տեղեկատվության արտահոսքը կշարունակվի:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ութ միլիոն հիվանդների, կորոնավիրուսի 220,000 զոհերի ընտանիքների և տնտեսական ճգնաժամից տուժած տասնյակ միլիոնավոր քաղաքացիների համար կարևոր է թեկնածուների ծրագիրը՝ հասարակության տառապանքներին վերջ դնելու ուղղությամբ, այլ ոչ թե ներքաղաքական և ներկուսակցական պայքարը՝ խոստումներ տվող, բայց դրանք չկատարող քաղաքական գործիչների կողմից:
Քաղաքական համակարգի լեգիտիմության և արդյունավետության ճգնաժամը մեծացրել է դժգոհությունը կառավարման մարմնից, այնպես որ Los Angeles Times թերթի մի քանի օր առաջ հրապարակված խմբագրականում ասվում է. «2020 թ. ընտրություններում ամերիկյան ժողովրդավարության ապագան վտանգված է»: