Կայացել է Թրամփի և Բայդեն վերջին հեռուստաբանավեճը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127268-Կայացել_է_Թրամփի_և_Բայդեն_վերջին_հեռուստաբանավեճը
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում կայացել է 2020 թ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների վերջին հեռուստաբանավեճը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 08:14 Asia/Tehran
  • Կայացել է Թրամփի և Բայդեն վերջին հեռուստաբանավեճը

ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում կայացել է 2020 թ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների վերջին հեռուստաբանավեճը:

Ի տարբերություն առաջին հեռուստաբանավեճի, այս մեկն անցավ ավելի խաղաղ մթնոլորտում  և թեկնածուներն ավելի քիչ էին  ընդհատում միմյանց: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի խոսափողի ձայնն առնվազն մեկ անգամ  կտրվեց՝ երկու րոպեանոց ելույթի համար սահմանված կանոնները խախտելու համար:

Բանավեճի ընթացքում Թրամփն ու Բայդենն անդրադարձան ամերիկացի ընտրողներին հետաքրքրող մի շարք թեմաների, մասնավորապես՝  կորոնավիրուսին և դրա կործանարար տնտեսական և սոցիալական հետևանքներին: Բայդենը փորձեց կասկածի տակ դնել Թրամփի գործունեությունն այս ոլորտում և նոյեմբերի 3-ի ընտրությունները վերածել հանրաքվեի՝ Թրամփի վարչակազմի քառամյա գործունեությունը գնահատելու վերաբերյալ:

Թրամփն իր հերթին դատապարտեց Բայդենի  47 տարիների քաղաքական գործունեությունը, նշելով, որ նոյեմբերի 3-ի ընտրությունները քաղաքացիների համար հնարավորություն են՝ գնահատելու նախորդ վարչակազմերի գործունեությունը:

Ամեն դեպքում, այս հեռուստաբանավեճը որոշիչ ազդեցություն չունի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նեշվիլում Թրամփի ու Բայդենի հանդիպմանը զուգահեռ, հայտարարվեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 50 միլիոնը: Նախատեսվում է, որ 2020 թ. ընտրություններին մասնակցությունը կկազմի 160 միլիոն: Ամերիկացի ընտրողների մոտ մեկ երրորդը քվեարկել է նախապես:  Կանխատեսվում է, որ այս անգամ տատանվող ձայների թիվը նախորդ ընտրությունների համեմատ ավելի քիչ է, իսկ թեկնածուները  քարոզարշավների միջոցով աջակիցներ գրավելու ավելի  քիչ հնարավորություններ ունեն:

Նոյեմբերի 3-ի ընտրություններին մնացել է շուրջ 10 օր: Սակայն այս օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ անսպասելի իրադարձություններ կամ հնչել  ցնցող բացահայտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների ճակատագրի վրա: Վերջին օրերին երկու մրցակիցների նախընտըրական շտաբներն ակտիվացրել են իրենց ջանքերը՝ մյուս թեկնածուի մասին կարևոր տեղեկատվություն ստանալու համար: Դեմոկրատները շարունակում են որոնել Թրամփի գաղտնի ֆինանսական տեղեկատվությունը, ներառյալ հարկերից խուսափելու և այլ երկրներում, այդ թվում Չինաստանում բանկային հաշիվներ ունենալու վերաբերյալ, որպեսզի ապացուցեն նախագահի ապօրինությունները: Մյուս կողմից, հանրապետականների ուշադրությունը կենտրոնացած է Բայդենների ընտանիքում  կոռուպցիայի առկայությունն ապացուցելու վրա, կապված Ուկրաինայում և նույնիսկ Չինաստանում նրանց ֆինանսական գործունեության հետ:

Այս բացահայտումներից յուրաքանչյուրը կարող է վնասել թեկնածուների վստահելիությանն ու հեղինակությունը: Ակնկալվում է նաև, որ առաջիկա օրերին նման տեղեկատվության արտահոսքը կշարունակվի: 

Այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակված ութ միլիոն հիվանդների, կորոնավիրուսի  220,000 զոհերի ընտանիքների և տնտեսական ճգնաժամից տուժած  տասնյակ միլիոնավոր քաղաքացիների համար կարևոր է թեկնածուների ծրագիրը՝ հասարակության տառապանքներին վերջ դնելու ուղղությամբ, այլ ոչ թե ներքաղաքական և ներկուսակցական պայքարը՝ խոստումներ տվող, բայց դրանք չկատարող քաղաքական գործիչների կողմից:

Քաղաքական համակարգի լեգիտիմության և արդյունավետության ճգնաժամը մեծացրել է դժգոհությունը  կառավարման մարմնից, այնպես որ Los Angeles Times թերթի մի քանի օր առաջ հրապարակված խմբագրականում ասվում է. «2020 թ. ընտրություններում ամերիկյան ժողովրդավարության ապագան վտանգված է»: