Մամուլի տեսություն 23.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127274-Մամուլի_տեսություն_23.10.2020
Իրանի այսօրվա մամուլն անդրադարձել է ՀՕՊ զորավարժություններին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 12:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23.10.2020

Իրանի այսօրվա մամուլն անդրադարձել է ՀՕՊ զորավարժություններին:

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ-ը Ռուսաստանին ու Իրանին մեղադրում է նախագահական ընտրություններին միջամտելու մեջ

Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Իրանին մեղադրում է առաջիկա նախագահական ընտրություններին միջամտելու մեջ`ընտրողների գրանցման տեղեկություններ ձեռք բերելու միջոցով:

«Մենք պարզել ենք, որ Իրանը կեղծ էլեկտրոնային նամակներ է ուղարկում ընտրողներին, որոնք ուղղված են անկարգություններ հրահրելուն և նախագահ Թրամփին վնասելուն», - հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցած   մամուլի ասուլիսում հայտարարել է  ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը:

 FBI- ի ղեկավար Քրիս Ռեյը նույնպես հայտարարել է, որ Միացյալ Նահանգները  պատասխանելու է այն  պետություններին, որոնք միջամտըում են 2020 թ. նախագահական ընտրություններին:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի Բավար-373 համակարգը կարող է հաջողությամբ խոցել  հեռավոր  թիրախները

Իրանում անցկացված «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-99» հակաօդային պաշտպանության զորքերի զորավարժության ընթացքում, առաջին անգամ կիրառվել է Բավար 373 ռազմավարական տեղական արտադրության համակարգը:

Զորավարժությունների այս փուլում,  Բավար-373 համակարգը առաջին անգամ հաջողությամբ հայտնաբերել ռադարախույս ինքնաիթռները և խոցել դրանք:

 

Ջամե Ջամ օրաթեր

Սաուդցի ութ պատանիներ մահապատժի են դատապարտվել

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազության գրասենյակը պահանջել է մահապատժի ենթարկել 14-ից 17 տարեկան ութ ամբաստանյալների, հայտնում է Human Rights Watch- ը: Human Rights Watch- ը զեկույցում ասում է, որ կալանավորված անձանց տարիքը տատանվում է  14-ից 17 տարեկանի միջև: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը պահանջում է մահապատժի ենթարկել ութ տղամարդկանց՝ բողոքի ցուցյերի մասնակցելու մեղադրոնքով:

Սակայն նրանք բոլորն  անչափահասներ են, ինչը ցույց է տալիս Սաուդյան Արաբիայի քրեական արդարադատության համակարգում առկա լուրջ խնդիրները:

 

Իրան օրաթերթ

Թուրքիա. S-400- ը չի նշանակում, որ մենք հեռանում ենք ՆԱՏՕ-ից

«Մինչ այժմ միայն Ռուսաստանն է պատշաճ կերպով արձագանքել Թուրքիայի կարիքներին», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, էլեկտրոնային փոստով պատասխանելով հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ հանդիպմանը ընդառաջ բարձրացված հարցերին:

Թուրքիան անցյալ շաբաթ կատարեց իր պարտավորությունը ՝ փորձարկելու S-400  համակարգը, որը գնել էր Մոսկվայից 2019-ին:

Մերժելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների քննադատությունը հրթիռի արձակման վերաբերյալ և անուղղակիորեն հաստատելով, որ հրթիռը փորձարկվել է, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ասել է. «Պաշտպանության նախարարության յուրաքանչյուր գնում ներառում է փորձարկումներ և համակարգի ստուգումներ»:

 

armenpress.am

Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության

  Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել:  

«Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները:Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:

Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուրըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը:Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:Նման իրավիճակն անհանդուրժելի է:

Ոստիկանությունն այսօրվանից այս ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի:Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները:

Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:

Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

 Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ-ի տարարած հաղորդագրությունից։

«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

 

armenpress.am

ԱՀԿ-ն Wikipedia-ին ճշմարտացի տեղեկատվությամբ կապահովի COVID-19-ի մասին

 : Նոր կորոնավիրուսի մասին ճշմարտությունը պամելու ձգտումն ի հակակշիռ ստահոդ տեղեկությունների եւ լուրերի դարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպության միջեւ փոխգործակցության դրդապատճառ, կազմակերպություն, որը Wikipedia հանրամատչելի ինտերնետ-հանրագիտարանի սեփականատրեն Է: Ինչպես հայտնել Է ԱՀԿ-ի Ժնեւի կենտրոնակայանը, գործընկերները «հայտարարել են COVID-19-ի մասին թարմ եւ առավել հուսալի տեղեկատվությունից հասարակայնության օգտվելու հնարավորության ընդլայնման գործում համագործակցության մասին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Այդ փոխգործակցության շնորհիվ «մարդիկ ամենուրեք կկարողանան հնարավորություն ունենալ ծանոթանալու ԱՀԿ-ի ինֆոգրաֆիկային, տեսանյութերին եւ հանրային առողջապահությանը վերաբերող այլ մուլտիմեդիական տվյալների եւ դրանց մասին հաղորդակից դարձանելու թվային պահոցում՝ «Վիկիպահեստում» (Wikimedia Commons): Դա Wikipedia-ի ավելի քան 250 հազար կամավոր խմբագիրներին հնարավորություն կընձեռի ընդլայնելու COVID-19-ի թեմատիկայի լուսաբանումը, որի վերաբելյալ այժմ ներկայացված Է ավելի քան 5,2 հազար հոդված 175 լեզուներով:«Առղջապահության մասին հավաստի տեղեկատվությունից օգտվելու հավասար հնարվորությունը չավազանց կարեւոր նշանակություն ունի համավարակի ժամանակ մարդկանց անվտանգության եւ տեղեկացման ապահովման համար»,- հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մեր նոր համագործակցությունը Wikimedia Foundation-ի հետ կընդլայնի ԱՀԿ-ի հուսալի տվյալներից օգտվելու հնարավորությունը»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ԱՄՆ Սենատ բանաձև է ներկայացվել՝ կասեցնելու Ադրբեջանին և Թորքիային ռազմական օգնությունը

  ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ Դեմոկրատական կուսակցությունից ներկայացրել են բանաձևերի նախագծեր՝ կոչ անելով քննել Ադրբեջանին և Թուրքիային ռազմական աջակցության նպատակահարմարության հարցը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների լույսի ներքո։

Նախաձառենությամբ հանդես է եկել 7 օրենսդիր՝ Բոբ Մենենդեսը, Քրիս Վան Հոլլենը, Բոբ Քեյսին, Էդվարդ Մարկին, Ռիչարդ Դուրբինը, Քորի Բուքերը և Ջեկ Ռիդը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ներկայացված բանաձևերով նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեներին պետք է զեկույցներ ներկայացնի Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին։ Բացի այդ, նա պետք է իրազեկի օրենսդիրներին, թե կան արդյոք այժմ «արտակարգ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնւմ շարունակել աջակցությունն Անկարային և Բաքվին անվտանգության ոլորտում»։

Առաջարկվում է նաև պարզաբանել՝ արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան այնպես են օգտագործում ռազմական աջակցությունը, որ այն նպաստում է մարդու իրավունքների խախտմանը։ Թուրքիայի պարագայում Պոմպեոն նաև պետք է պարզաբանի՝ արդյոք ԼՂ-ում ռազմական գործողությունների ծավալումից ի վեր Անկարան կիրառում է Հարավային Կովկասում ամերիկյան արտադրության F-16 կործանիչ-ռմբակոծիչները։

Ենթադրվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն օրենսդիրներին կներկայացնի իր եզրահանգումները ոչ ուշ, քան 30 օրից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։