Իսրայելի պատճառով Թրամփը կանգնել է իրավապաշտպան կազմակերպությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127282-Իսրայելի_պատճառով_Թրամփը_կանգնել_է_իրավապաշտպան_կազմակերպությունների_դեմ
Վերջին չորս տարիների ընթացքում,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Իսրայելին սատարելու և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններից պաղեստինցիներին սատարող միջազգային կազմակերպությունների դեմ: Իսկ հիմա, նա մտադիր է իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացնել որպես «հրեատյաց» կառույցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 13:22 Asia/Tehran
  • Իսրայելի պատճառով Թրամփը կանգնել է իրավապաշտպան կազմակերպությունների դեմ

Վերջին չորս տարիների ընթացքում,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել Իսրայելին սատարելու և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններից պաղեստինցիներին սատարող միջազգային կազմակերպությունների դեմ: Իսկ հիմա, նա մտադիր է իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացնել որպես «հրեատյաց» կառույցներ:

Դոնալդ Թրամփը որոշել է մարդու իրավունքների մի քանի միջազգային կազմակերպությունների այդ թվում «Amnesty International»-ին, «Human Rights Watch»-ին և Oxfam-ին, Իսրայելի թշնամական ու ռասիստական քաղաքականությունները քննադատելու և «Բոյկոտ, ներդրումներ չանել ու պատժամիջոց Իսրայելի դեմ» համաշխարհային շարժմանն աջակցելու համար, ներկայացնել որպես «հրեատյաց» կազմակերպություններ»: Պետքարտուղար Մայք Պոմպեոն սատարում է այս որոշմանը: Այն գոհացրել է նաև սիոնիստներին, որոնք հայտարարել են, որ որոշումը համահունչ է Իսրայելի քաղաքականությանը:  Կազմակերպությունները մեղադրվում են  են «Boycott, Divestment, Sanctions» շարժմանը սատարելու մեջ: Պաղեստինամետ այս շարժման նպատակն է բոյկոտել իսրայելական ապրանքները և կանխել ներդրումները և համնագործակցությունը ռեժիմի հետ:

Թրամփի վարչակազմն այս քայլով  երկու նպատակ է հետապնդում: Նախագահական ընտրություններին ընդառաջ, Թրամփի զիջում է իր դեմոկրատական մրացկացին և փորձում է ամեն կերպ ավելացնել ընտրողների աջակցությունը, և  ստանալ իսրայելական լոբբիի աջակցությունը: Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկաբնակ սիոնիստներն  ավելի շատ աջակցում են  Ջո Բայդենին: Իհարկե, իր պաշտոնավարման ընթացքում Թրամփը ձեռնարկել է բազմաթիվ քայլեր ՝ ի նպաստ Սիոնիստական ​​ռեժիմի, ներառյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալը՝  դրանց «հակաիսրայելական կանխակալ  դիրքորոշումների» պատրվակով:  ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է. «Այս որոշման պատճառը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի   քննադատությունն է Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինցիների իրավունքների ոտնահարման նկատմամբ»:

 ԱՄՆ-ի նախագահի որոշումը բացասական արձագանքի է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք մերժել են հակասեմական լինելու Վաշինգտոնի մեղադրանքները ՝ շեշտելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր գործողությունները քննադատելը չի ​​նշանակում հակասեմական լինել: «Կառավարության քաղաքականությունը  քննադատելը չի նշանակում հարձակվել որոշակի խմբի վրա», - հայտարարել է Նյու Յորքում տեղակայված մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության դիտորդ Էրիկ Գոլդշտեյնը  Նա նկատի ունի հաստատության կողմից Իսրայելի քաղաքականության հասցեին հնչեցրած քննադատությունը, ինչըը չի համարում հարձակումը հրեաների վրա:

Վաշինգտոնի գործողությունը համահունչ է այդ իրավապաշտպան կազմակերպությունների դեմ ուղղված Թել Ավիվի գործողություններին, որը վերջին տարիներին սպառնում էր արգելել դրաննց աշխատանքն ու անդամներին վտարել գրավյալ Պաղեստինից: