Մամուլի տեսություն 24.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127330-Մամուլի_տեսություն_24.10.2020
Փորձագետներն ասում են.«Չնայած սոցհարցումների արդդյունքներվ Թրամփը զիջում է իր մրցակցցին, սակայն գուցե նա ունենա հաղթաթղթեր, որոնցով կարողանա վերջին րոպեներին ընտրությունների արդյունքները փոխել իր օգտին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 24, 2020 14:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.10.2020

Փորձագետներն ասում են.«Չնայած սոցհարցումների արդդյունքներվ Թրամփը զիջում է իր մրցակցցին, սակայն գուցե նա ունենա հաղթաթղթեր, որոնցով կարողանա վերջին րոպեներին ընտրությունների արդյունքները փոխել իր օգտին:

«Էթեմադ»

Գուցե Թրամփը վերջին րոպեներին կարողանա ընտրությունների արդյունքը փոխել իր օգտին

ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մինչ այժմ ընտրությունների հաղթողը Ջո Բայդենն է, սակայն փորձագետների մեծ մասի համոզմամբ մինչև ընտրությունների արդյունքը պարզվում է վերջում և բազմաթիվ գործոններ կարող են կտրականապես փոխել ընտրությունների արդյունքները:

Դիվանագիտական հարցերի վերլուծաբան Փիր Մոհամմեդ Մոլազեհին ԱՄՆ-ի ընտրությունների մասին ասել է.«Իրականությունն այն է, որ սոցհարցումների արդյունքների համաձայն Բայդենը առաջ է անցել Թրամփից, սակայն նախագահական ընտրությունները արդյունքները կանխատեսելու համար պետք է նկատի ունենալ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դրվածքը: ԱՄՆ-ի ընտրությունների դրվածքն այնպիսին է, որ Ընտիչների կոլեգիայի ձայները որոշիչ են, այսինքն հնարավոր է Բայդենը ավելի շատ թվով քվեներ վաստակի, սակայն մի նահանգում ընտրիչների կոլեգիայի ձայները լինեն ավելի քիչ, հետևաբար այս երկու խնդիրները պետք է իրար հետ քննարկել:

 

«Իրան»

Թրամփ.«Սաուդյան Արաբիան շուտով կարգավորելու է հարաբերությունները Իսրայելի հետ»

Սուդանի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին լուրը տարածելուց հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռիադն էլ շատ շուտ Թել Ավիվի հետ սկսելու է դիվանագիտական հարաբերությունները:

ԱՄՆ-ի նախագահը այս հայտարարությունն արել է ուրբաթ օրը՝ Թել Ավիվի ու Խարթումի միջև հարաբերությունների կարգավորումից հետո:

Նա հայտարարել է.«Առնվազն հինգ արաբական երկրներ էլ ցանկություն ունեն դինվանագիտական հարաբերություններ ստեղծել Իսրայելի հետ»:

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները կատարվում են այն դեպքում, երբ սիոնիստ աղբյուրները հայտարարել են, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող հաջորդ երկիրը Կատարն է:

 

«Ջամե Ջամ»

Բայդենի ընտրվելու դեպքում էլ ԱՄՆ-ի մոտեցումները չեն փոխվելու. ՀԳՀԾ-ի ձեռքբերումները լոկ քաղաքական են

ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադառնալու մասին Իրանի ԱԳ նախարարության նախկին խոսնակն ասել է.«ՀԳՀԾ-ից մեր ակնկալիքը պետք է հիմնված լինի բանակաության վրա: Մեզ համար տնտեսական շահ չունեցող ՀԳՀԾ-ի լինել կամ չլինելը ոչ մի նշանակություն չունի: Իհարկե պետք է օգտագործել ՀԳՀԾ-ի քաղաքական ձեռքբերումները հատկապես միջազգային հանրությանը լուսավորելու և ԱՄՆ-ի ու նրա բարեկամների կեղծ հայտարարությունների էությունը ջրի երես հանելու համար:

Իրանի ԱԳ նախարարության նախկին խոսնակ Ռամին Մեհմանփարասթը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ «Ջամե Ջամ» օնլայնին տված հարցազրույցում ասել է.«Դժվար մրցակցություն է տեղի ունենում դեմոկրատականների ու հանրապետականների մեջ: Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բայդենի ժողովրդական քվեները ավելի շատ են, սակայն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դրվածքի պատճառով կարող ենք ասել որ ընտրիչների կոլեգիայի ձայնեերն որոշում ընտրությունների վերջնական արդյունքը»:

«Համշահրի»

Էդվարդ Սնոդենին ՌԴ-ում մշտական բնակության իրավունք է տրվել

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունների նախկին գործակալ և թվային աշխարհի մեծ ազդարարողներից մեկը յոթ տարի ՌԴ-ում բնակվելուց հետո իրավունք է ստացել մշտական բնակություն հաստատել ցարերի երկրում: Ավելի վաղ 37-ամյա ամերիկացին ասել էր, որ եթե Վաշինգտոնը երաշխավորի արդար դատավարությունը ինքը պատրաստ է վերադառնալ հայրենիք և դատապարտվել գաղտնի տեղեկությունների բացահայտման համար:

 

armenpress.am

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք Թորոսյանը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին հորդորում է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Թորոսյանի հայտարարությունը տարածել է Առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» էջը։

«Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող բուժառուներին:

Սիրելի՛  ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, որոնք չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Թո'ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:

Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան: Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»,- հայտարարարել է Թորոսյանը։

armenpress.am

Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ.Ֆրանսիայի ԳՇ նախկին պետ

 Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը Պիեռ դե Վիլյեն նման կարծիք է հայտնել BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Էրդողանի Թուրքիան այժմ, ըստ իր հայտարարությունների, առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ։ Եվ այդ մանիֆեստը Թուրքիան մարմնավորում է ռազմական բնույթի համապատասխան ժեստերով։ Օրինակ ՝ քրդերի ոչնչացումը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունները», - նշել է գեներալ Պիեռ դե Վիլյենը։

Նրա խոսքով՝ մի օր միջազգային հանրությունը, և Ֆրանսիան, մասնավորապես, պետք է դրան վերջ դնեն։

«Մենք չենք կարող համաձայնել, որ Թուրքիայի պես երկիրը, որի՝ ԵՄ - ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչ օրս պաշտոնապես ավարտված չեն, շարունակի նման հռետորաբանությունն ու նման գործողությունները ՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ», - ընդգծել է դե Վիլյենը։

Գեներալի համոզմամբ՝ ներկա իրողություններում «բարեկամներ» և «թշնամիներ» հասկացությունը միջազգային ասպարեզում լղոզվել է, և այդ ֆոնի վրա Ֆրանսիային հատկապես հստակ դիրքորոշում է պետք նրանց կողմից, ովքեր հայտարարում են ահաբեկչության եւ արմատական իսլամիզմի դեմ պայքարին աջակցելու մասին:

«Թուրքիան նրանց թվում է, ովքեր աջակցում էին իսլամիստներին ։ Նա ֆինանսավորել է նման շարժումներից մի քանիսը, և այդ մասին շատ լավ հայտնի է ։ Կարծում եմ, որ Թուրքիան այլեւս աշխարհիկ պետություն չէ, այն ակնհայտորեն իսլամիստական երկիր է։ Եվ հեռու չէ իսլամիստներից։ Դա ինձ հատկապես անհանգստացնում է», - հավելել է նա։

 

armenpress.am

ԼՂ-ի թեմի առաջնորդը պատերազմը կանգնեցնելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

ԼՂ-ի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, որպեսզի վերջիններս կանգնեցնեն ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ ընթացող պատերազմը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին արքեպիսկոպոսն ասել է իր տեսաուղերձում:

«Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ դաժան պատերազմ է ԼՂ-ում, և Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին: Մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այստեղ և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել: Ես դիմում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին` պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: Հարյուր տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ, ինչպես 1989-1990թթ. Սումգայիթում և Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ: Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք` նեոօսմանիկ կայսրություն ստեղծել, այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու ԼՂ-ն են»,- ասաց Պարգև Սրբազանը:

 

aravot.am

Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է հրադադարի, եթե հայերը դադարեցնեն կրակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները պայմանով, որ հայկական կողմը կդադարեցնի կրակը: Այս հայտարարությունը նա արել է շաբաթ օրը Le Figaro թերթին տված հարցազրույցում:

Ադրբեջանի ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե որքան տարածք է «մտադիր է նվաճել, նախքան հրադադարի հաստատումը», ասել է․ «Մենք պատրաստ ենք դադարեցնել գործողությունները նույնիսկ այսօր: Ես դա արդեն հայտարարել եմ հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Դրան հասնելու համար բավական կլինի, որ Հայաստանը դադարեցնի կրակը: Հենց դրանից հետո էլ կգա դիվանագիտության ժամանակը», – ասել է Ալիևը:

Ալիևը, սակայն, պնդում է, որ հայկական կողմը պետք է կատարի ԵԱՀԿ սահմանած սկզբունքները։ «Անհրաժեշտ է, որ հայկական կողմը համաձայնի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից որոշված ​​հիմնական սկզբունքների հետ, այն սկզբունքների, որոնց հետ մենք ինքներս ենք համաձայնվել։ Դրանից հետո մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։ Քանի որ Ալիևը վստահ է, որ այլևս շփման գիծ ու ստատուս քվո գոյություն չունի, ապա հայերն իրեն այլևս ոչինչ պարտադրել չեն կարող։

«Հայերն այլևս չպետք է կարողանան մեզ քաղաքական լուծում պարտադրել, քանի որ ստատուս քվոն և նախկին շփման գիծը այլևս գոյություն չունեն: Տեղում ստեղծվել է նոր իրավիճակ, և Հայաստանը պետք է դա հաշվի առնի», – ասել է Ալիևը՝ հերթական անգամ նշելով, որ Ղարաբաղն ինքը տեսնում է որպես Ադրբեջանի մաս, որտեղ ինքը պատրաստվում է դրախտ կառուցել։

 

aravot.am

«Ինձ դուր չեկավ հատկապես այն, որ շեշտվում է ԼՂ-ՌԴ հարաբերությունների մասին, որովհետեւ դրանք երբեք չեն եղել». Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանն ԼՂ-ի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակն անտեղի կոչ է համարում, որովհետեւ նման կոչով չէ, որ Ռուսաստանն իր դերակատարումը պետք է հստակեցնի Հարավային Կովկասում: «Ռուսատանն իր շահերով է առաջնորդվում, որոնք շատ հստակ են: Նա ուզում է չկորցնել Հայաստանը, բայց, միաժամանակ, լավ հարաբերություններ պահպանել ու ավելի մերձենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արա Պապյանը հավելեց. «Հետեւաբար, բաց նամակում նշված շարադրանքը, թե Արցախն ինչեր է արել Ռուսաստանի համար, կարծում եմ, որեւէ փոփոխություն չի մտցնելու: Ինձ դուր չեկավ հատկապես այն, որ շեշտվում է ԼՂ-ՌԴ հարաբերությունների մասին, որովհետեւ նման հարաբերություններ երբեք չեն եղել: Եղել են հայ ժողովուրդ-Ռուսաստան հարաբերություններ: Եթե դրանք տեղայնացնենք, շատ վատ հետեւանքներ կլինեն՝ չենք ստանա ՌԴ-ից ակնկալելիք աջակցությունը, բայց փոխարենը ներքին պառակտում կմտցնենք»:

Ինչ վերաբերում է գնահատականներին, թե այնքան անհուսալի վիճակում ենք, որ Արայիկ Հարությունյանը դիմում է ՌԴ նախագահին, Արա Պապյանը հակադարձեց. «Ոչ, չեմ կարծում, թե անհուսալի վիճակում ենք: Այո, վիճակը բավականին ծանր է. թշնամին, տարբեր հաշվարկներով, մոտ 12 անգամ գերակայող ուժերով է հարձակվել, այո, մենք զոհեր ենք տալիս, իրենք էլ, բայց ամենակարեւորն այն է, որ թշնամին չի կարողացել իրականացնել իր ռազմավարական խնդիրները: Գնալով հայկական զինված ուժերը եւ կամավորներն ավելի են հմտանում իրենց պայքարում, հատկապես՝ ԱԹՍ-ների դեմ:

Վստահ եմ, որ նրանք հաղթական ավարտի են հասցնելու այս պատերազմը: Ես հասկանում եմ, որ մարդկային կյանքը շատ կարեւոր է, բայց թշնամին արել է այն, ինչ կարող է՝ ավերել է մեր բնակավայրերը: Այսինքն, եթե հիմա պատերազմն այսպես կոչված խաղաղապահներով դադարեցվի (նման ակնարկ կար, հստակ գրված չէր, բայց գաղափարը թեւածում է օդի մեջ), ապա կստացվի մի վիճակ, որ ամբողջ զոհերը, տառապանքը եւ ավերված քաղաքները, գյուղերը զուր կլինեն՝ կունենանք յոթ շրջաններում տեղակայված ռուսական զորք (ըստ Լավրովի պլանի, որը նախատեսում է տարածքների հանձնում Ադրբեջանին: Սա ենթադրություն չէ, այլ այդպես է նախատեսված): Ուստի իմաստ չեմ տեսնում, որովհետեւ դա կապիտուլյացիոն ծրագիր կլինի»: