Իրանի հեղափոխության առաջնորդ. Կորոնավիրուսի ճգնաժամը հանարավոր է հաղթահարել լավագույն կառավարման շնորհիվ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127346-Իրանի_հեղափոխության_առաջնորդ._Կորոնավիրուսի_ճգնաժամը_հանարավոր_է_հաղթահարել_լավագույն_կառավարման_շնորհիվ
Երեքշաբթի օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, գնահատելով շտաբի գործունեությունը և անդրադառնալով այլ երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներին, ասել է.«Որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի պայքարն այս վիրուսի դեմ, անարդյունավետ է եղել: Սակայն մենք պետք է փորձենք լավագույնս պայքարել այս վիրուսի դեմ, որը սպառնում է ժողովրդի անվտանգությանը, կյանքին ու առողջության և երկրի տնտեսությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 07:24 Asia/Tehran
  • Իրանի հեղափոխության առաջնորդ. Կորոնավիրուսի ճգնաժամը հանարավոր է հաղթահարել  լավագույն կառավարման շնորհիվ

Երեքշաբթի օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, գնահատելով շտաբի գործունեությունը և անդրադառնալով այլ երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներին, ասել է.«Որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի պայքարն այս վիրուսի դեմ, անարդյունավետ է եղել: Սակայն մենք պետք է փորձենք լավագույնս պայքարել այս վիրուսի դեմ, որը սպառնում է ժողովրդի անվտանգությանը, կյանքին ու առողջության և երկրի տնտեսությանը»:

ԻԻՀ առաջնորդը կարևորել է նաև վիրուսի դեմ պայքարում հստակ որոշումների կայացումը՝  հանրային կարծիքը հաշվի առնելով և պետական կառույցների ու հանրային շրջանակների համագործակցությամբ: Նա նշել է . «Կորոնավիրուսն այսօր ամբողջ աշխարհում վերածվել է ճգնաժամի և նույնիսկ ԱՄՆ-ի նման երկիրը, որը տնտեսապես զարգացած է, սխալ կառավարման հետևանքով, չի կարողանում հաղթահարել այս ճգնժամը»:

Կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է երեք գործոն.

Նախ՝ պետք ունենալ հստակ նպատակ և օգտվել այդ նպատակին հասնելու համար բոլոր միջոցներից, մինչև պատվաստանյութի արտադրությունը:

Երկրորդ հերթին, անհրաժեշտ է ազգային կամք՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու և սպառնալիքները հնարավորության վերածելու համար:

Եվ վերջապես, հնարավորինս թույլ չտալ, որպեսզի տնտեսական կյանքը դադարի:

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ հանրության բոլոր խավերի համագործակցությունը կարևոր է և որ այն պետք է լինի ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում այլ բոլոր ոլորտներում: Նա նշել է. «Այն երկիրը, որ ունի հզոր ժողովուրդ, նոր համակարգ ու նոր խոսք, բազմաթիվ մարտահրվերների առաջ է կանգնում թե ներքին թե միջազգային մակարդակով: Անշուշտ, ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտներ են ստեղծել Իրանի համար՝ բժշկական սարքավորումների ու դեղորայքի ձեռք բերման հարցում: Կորոնավիրուսի դեմ պայքարը փորձ է շատ երկրների համար: Իսկ այս կարևոր ժամանակաշրջանում յուրաքանչյուր սխալ քայլ կարող է երկսայր թրի դեր խաղալ և ազդել ոչ միայն մարդկանց առողջության վրա, այլև ավելի բարդացնել վիրուսի դեմ պայքարը: Հատկապես պետք է նկատի ունենալ, որ կորոնավիրուսը անկանխատեսելի  է և այդ պայքարի ընթացքում պետք է բոլոր հնարավորությունները գիտականորեն ուսումնասիրել»:

ԻԻՀ առջնորդի ելությը ոչ միայն առողջապահության ոլորտի աշխատանքի գնահատականն էր,այլ նաև անհատական ու հասարակական պատասխանատվությունը վիրուսի դեմ պայքարում: Իրանի ժողովուրդը մինչ այժմ հաջողությամբ պայքարել է գրիպի, կարմրուկի և մեծ թվով այլ հիվանդությունների դեմ: Եվ անշուշտ, իրանցիները կորոնավիրուսը նույնպես կհաղթահարեն, հենվելով ազգային կամքի ու միասնության վրա: