Մամուլի տեսություն 25.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127363-Մամուլի_տեսություն_25.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է իր օգտին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 12:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.10.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկել է իր օգտին:

Ջամե Ջամ օրաթերթ

Մադուրո. Մենք Իրանի հետ խորհրդակելու ենք Վենեսուելայի զենքի անկախության հարցի շուրջ 

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ստեղծվել է ռազմական խորհուրդ՝ Չինաստանի, Ռուսաստանի և Կուբայի օգնությամբ Վենեսուելայի զենքի համակարգն ավելի անկախ դարձնելու նպատակով:

Երկրի ռազմական ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Մադուրոն հայտարարել է.  «Մենք մտադիր ենք զգալիորեն ակտիվացնել գիտական ​​և տեխնիկական ռազմական խորհրդի աշխատանքը՝ Վենեսուելայի սպառազինական համակարգն ավելի անկախացնելու նպատակով»:

Նա հավելել է, որ խորհուրդը կներառի «լավագույն ուղեղներին»  և խորհրդատվության համար կդիմի Իրանին Ռուսաստանին, Չինաստանին, Կուբային և աշխարհի շատ այլ բարեկամ երկրների,  որոնք ցանկանում են  ընդլայնել ռազմական համագործակցությունը Վենեսուելայի հետ:

 

Իրան

Էրդողան. Մակրոնը հոգեկանվիճակի ստուգման կարիք ունի

Էրդողանն ավելի վաղ քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ՝ ասելով, թե նրան «հոգեկան վիճակի ստուգումներ» են պետք:

 

Համշահրի օլրաթերթ

Թրամփ.  «Ես քվեարկել եմ Թրամփ անունով մարդու օգտին»

Թրամփը ընտրատեղամաս է ժամանել մենակ՝ առանց կնոջ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է իր ընտրությունը՝ քվեարկելով իր թեկնածության օգտին:

«Ես քվեարկել եմ Թրամփ անունով մարդու օգտին»,- ասել է ԱՄՆ գործող նախագահը:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ը փորձումէ Լիբանանում հաստատել իր «ստանդարտներին համապատասխան» կառավարություն

Անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին ՝ տարածաշրջանային հարցերի վերլուծաբան Սաբահ Զանգանեն ասել  է. «ԱՄՆ-ը փորձել է օգտվել իրավիճակից  և միջամտել կառավարության ձևավորման հարցում՝ իր «ստանդարտներին համապատասխան» կառավարություն հաստատելու նպատակով:

Վերլուծաբանն անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին և կաբինետ կազմելու Սաադ ալ-Հարիրիի առաքելությանը, նշել է. «Որոշ ժամանակ իսրայելական միջամտություն է եղել Լիբանանում, իսկ անցած ամիս նաև ԱՄՆ-ն է միջամտություն իրականացրել՝ պատժամիջոցներ կիրառելով: Իսրայելը շարունակում է միջամտել Լիբանանում անվտանգության, ռազմական և տնտեսական ոլորտներին: Այս միջամտություններից մեկը, որի վերաբերյալ դեռ հստակ պատասխան չի ստացվել, Բեյրութի նավահանգստի պայթյունն էր»:

 

armenpress.am

ՌԴ-ն Ադրբեջանին անհանգստություն է հայտնել ներկրվող գյուղմթերքի հետ կապված խնդիրների առնչությամբ

 Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն՝ Ռոսսելխոզնադզոռը, Ադրբեջանի գործընկերներին անհանգստություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ծառայության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2020 թվականի սկզբից գրանցվել է 76 այդպիսի դեպք: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված ծառայությունը ուղարկել է ծանուցագրեր ադրբեջանցի գործընկերներին:

Ծառայությունը, մասնավորապես, ընդգծել է, որ վնասատուների հայտնաբերման քանակի ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան ներկրվող լոլիկների խմբաքանակում:

Կարանտինային օբյեկտներ գրանցվել են նաև  սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, նռան պարագայում: Ռուսական ծառայությունը հորդորել է Ադրբեջանի գերատեսչությանը ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկվող արտադրանքի նկատմամբ: Նշվում է, որ հետագայում խնդրի հայտնաբերման դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից Ռուսաստան բերվող այն կատեգորիայի ապրանքների համար, որոնցում հայտնաբերվում են վնասակար օրգանիզմներ: Դրանից բացի, ռուսական գերատեսչությունը խնդրել է տեղեկություններ տրամադրել նախորդ իրազեկումներից հետո իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին:

 

armenpress.am

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

 Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում:

«Թուրքիայում ԱՄՆ-ի առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ ընդդեմ ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ, ներառյալ մեծ գրասենյակային շինությունները և առևտրի կենտրոնները»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների և քաղաքացիության տրամադրումները, իսկ նախօրոք ծրագրված հանդիպումներ ունեցող անձինք կտեղեկացվեն այն մասին, թե ինչպես հետաձգեն հանդիպումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Առկա են հաստատված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմի դեմ կռվում են նաև սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ, որոնք Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով և այդ երկրի տարածքով:

 

 

panarmenian.net

Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին, իսկ Փարիզում Անկարայի դեսպանին կանչել է ԱԳՆ

 Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ խորհդրակցությունների համար։ Հետկանչը հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններին։

RTL-ն հայտնում է, որ նախագահ Մակրոնը Էրդողանի խոսքերը որակել է որպես վիրավորանք և հայտարարել՝ Էրդողանը չափերն անցել է։ Դրա համար Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել երկրում Թուրքիայի դեսպանը՝ բացատրություններ տալու համար։

«Էրդողանի խոսքերն անընդունելու են։ Ծայրահեղությունը և կոպտությունը եղանակ չեն։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության կուրսը, այն վտանգավոր է բոլոր տեսանկյուններից։ Մենք չենք մտնելու անիմաստ բանավեճի մեջ և չենք հանդուրժելու վիրավորանքներ»,- LeFigaro-ի փոխանցմամբ, նշված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Ֆրանսիան նաև ընդգծել է, որ թուրքական կողմից աջակցության և ցավակցության ուղերձներ չեն ստացել՝ կապված Սամուել Պատիի մահվան հետ։

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Մակրոնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։

Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։

Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։

Ուսուցչի գլխատման դեպքով Ֆրանսիայում 4 մարդ է բերման ենթարկվել՝ այդ թվում հանցագործի հարազատներից։