Մամուլի տեսություն 26.10.2020
Ղարաբաղյան տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության սրման ֆոնին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմացամաքային ուժերը տեղակայվել են երկու երկրի սահմանամերձ շրջաններում բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Բաղդադում վերականգնվում են հոկտեմբերյան բողոքի ակցիաները
Երեկ հազարավոր իրաքցիներ բողոքի ցույցեր են անցկացրել Ալ-Թահրիր հրապարակում և Ալ-Խեզրա թաղամասում: Նրանք բողոքում են բարեփոխումներ իրականացնելու և հոկտեմբերյան շարժման ցույցերը ճնշողներին պատասխանատվության ենթարկելու գործում կառավարության անկարողության դեմ: Բաղդադի Ալ-Ալավի հրապարակում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև : Լոնդոնում լույս տեսնող Ալ-Շարղ Ալ-Օսաթ օրաթերթը գրել է.«Ականատեսների վկայությամբ, ծանր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:Վերջիններս փորձում էին ցրել նախկին ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած բողոքարարների հանրահավաքը: Բախումների պատճառն ըստ ականատեսների, դեռ անհայտ է:
«Իրան» օրաթերթ
Իրանի ԻՀՊԿ ռազմացամաքային ուժերի մեխանիկական բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիս-արևմտյան սահմաններում
Ղարաբաղյան տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության սրման ֆոնին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմացամաքային ուժերը տեղակայվել են Իրանի հետ երկու երկրի սահմանամերձ շրջաններում Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների անվտանգությունը պահպանելու համար:
«Շարղ» օրաթերթ
Հնարավորություններ՝ առավելագույն պատժամիջոցներից հետո
Շատ երկրներ,որոնց այսօր ճանաչում ենք որպես զարգացման ճանապարհին գտնվող վերջին տասնամյակների հաջողակ երկրներ, այդ թվում հարավային Կորեան, Մալայզիան, Ֆինլանդիան, Սինգապուրը և Բոտսվանան նմանատիպ պայմաններ ու մարտահրավերներ են թիկունքում թողել: Նրանք ովքեր անցյալում ճգնաժամ են ապրել, հետագայում այդ ճգնաժամի փորձը օգտակար է եղել հաջորդ ճգնաժամի ժամանակ և մեծացրել է նրանց դիմադրությունն ու հնարամտությունը:Նրանցից ոմանք, ինչպես Ֆինլանդիան,ամենաճգնաժամային պայմաններում զրկվել են բարեկամական երկրների աջակցությունից և մնացել են միայնակ: Նրանցից ոմանք ընկնում էին ինքնախեղման ծուղակը: Բայց նրանցից ոմանք դուրս եկան որոշակի մտավոր շրջանակներից և որոշ ոլորտներում համաձայնության եկան պատերազմող երկրների հետ: Ֆինլանդիան 1940-ականներին կատարեց ԽՍՀՄ-ի որոշ պահանջներ, բայց պահպանեց իր անկախությունը և հետագայում դարձավ ամենահաջողված երկրներից մեկը:
«Խորասան»օրաթերթ
Իրանական նավթի Չինաստան իրականացվող արտահանման ծավալները 26 տոկոսով աճել են
Չինաստանի մաքսային ծառայությունը հայտնել է,որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, այս տարի սեպտեմբերին Իրանից նավթի ներմուծման ծավալները 26 տոկոսով աճել են: Reuters- ի և Հեմաթիի Ինստագրամյան էջի կողմից նավթի արտահանման աճի վերաբերյալ հրապարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրանական նավթի արտահանման գործընթացը,որ քանի ամիսների ընթացքում գտնվում էր նվազագույն մակարդակում, այժմ աճում է: Չինաստանի մաքսային ծառայության վիճակագրության համաձայն, սեպտեմբերին երկիրը Իրանից ներմուծել է 678 հազար 133 տոննա նավթ, ինչը ցույց է տալիս 25.7 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս քանակությամբ նավթը հավասար է օրական 165,000 բարելի:
Armenpress.am
Ավստրիական ընկերությունը դադարեցրել է Bayraktar ԱԹՍ-ներում օգտագործվող շարժիչների մատակարարումը
Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է գերմանական STANDARD-ը՝ վկայակոչելով Rotax ընկերության մամուլի խոսնակին։
«Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև Ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը:
STANDARD-ը տեղեկացնում է, որ մինչ այս Rotax ընկերությունը պատասխանատվություն չի զգացել իր շարժիչների օգտագործման նպատակի համար, քանի որ դրանք ի սկզբանե արտադրված են եղել թեթև և գերթեթև ինքնաթիռների համար, և գնորդին վաճառվել են նաև միջազգային գործակալությունների միջոցով: Մասնավորապես, Թուրքիային այդ շարժիչները մատակարարվում էին Իտալիայից։
Ինչպես մեկնաբանել է ընկերության մամուլի խոսնակը, ավստրիական ընկերությունն այսպիսով հետևում է իր մայր ընկերության՝ կանադական Bombardier Recreational Products-ի (BRP) հրահանգներին, որը նույնպես դադարեցրել է օդանավերի շարժիչների առաքումը «անհասկանալի օգտագործման երկրներ»։ Թե´ Կանադայում, թե´ Ավստրիայում բողոքի ցույցեր տեղի ունեցան, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանադական և ավստրիական արտադրության այս շարժիչները օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը կիրառում է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում։
1in.am
Բաքուն զրոյացնում է Թրամփի նախընտրական շանսը
Ղարաբաղի(Արցախ) հակամարտության «հեշտ լուծման» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, հատկապես Կոսովոյի օրինակով այն համեմելու հանգամանքը, Հայաստանում հասկանալիորեն արժանացել է բավականին լայն քննարկման: Անկասկած է, որ Թրամփը ակնարկում է Կոսովոյի օրինակը՝ որպես Ղարաբաղի պարագայում հնարավոր քայլ: Ամբողջ հարցն այն է, թե կանի՞ դա Թրամփը, թե՞ պարզապես այժմ էլ Ղարաբաղի ճանաչման հարցն է դարձել ԱՄՆ նախագահական ընտրարշավի խաղարկման թեմա՝ այսպես ասած, իրադարձության բերումով:
Թրամփը Ղարաբաղի հարցին սկսեց հրապարակային ուշադրություն դարձնել այն բանից հետո, երբ նախագահի մյուս թեկնածու՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը մեծագույն սխալ է գործում որևէ կերպ չխառնվելով իրավիճակին, և պետք է կանխել Թուրքիայի աշխուժությունը և ներգրավվածությունը Կովկասում: Առանց այդ էլ մրցակցից վարկանիշով հետ մնացող Թրամփը դրանից հետո սկսեց արտահայտվել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ համատեքստում էլ ծավալվեց ԱՄՆ նախաձեռնությունը հրադադարի համաձայնության ուղղությամբ, որի մասին էլ հայտարարվեց նախօրեին: Սակայն արդեն նաև փաստ է, որ Ադրբեջանը չի պահել այդ հրադադարը, հետևաբար Ադրբեջանը ձեռնոց է նետել Նահանգներին:
Հասկանալի է, որ ձեռնոցը նետել է Անկարան, քանի որ առանց դրա Ալիևը ոչ միայն չէր համարձակվի խախտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, այլև վաղուց հավատարիմ էր մնացել ՌԴ նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին քննարկված հրադադարին: Սակայն ըստ էության կապ չունի՝ Անկարա՞ն, թե՞ Բաքուն է փաստացի արհամարհել Նահանգներին:
Հրադադարի խախտումը ըստ էության օդի է վերածում ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները, հետևաբար նաև դրանց շնորհիվ նախընտրական միավոր ունենալու շանսերը, եթե Դոնալդ Թրամփի հայտարարություններն ունեին զուտ նախընտրական նպատակ: Ըստ այդմ՝ ակնառու է, որ Թրամփի համար Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններն այլևս աշխատում են հակառակ էֆեկտով, և դա կանգնեցնելու համար անհրաժեշտ են առարկայական արդյունքներ՝ Կոսովոյի օրինակով:
Armenpress.am
Ճապոնիայի վարչապետը խոստացել Է 2021 թվականին անպայման անցկացնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մտադիր Է 2021 թվականի ամռանը Տոկիոյում անպայման անցկացնել Օլիմպիական եւ Պարալիմիական խաղերը՝ որպես կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի խորհրդրանիշ: Հոկտեմբերի 26-ին այդ մասին նա հայտարարել Է խորհրդարանում իր առաջին ծրագրային ճառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վարչապետը հավաստել Է, որ հունիսի վերջից Ճապոնիայում կորոնավիրուսով հայտնաբերված վարակումների թիվն սկսել Է կրճատվել: «Սակայն այժմ,- խոստովանել Է նա,- այդ միտումն արգելակվել Է, եւ իրավիճակը մնում Է անկանխատեսելի: Մենք կաշխատենք, որպեսզի կանխենք վարակումների պայթուցիչ տարածումը»:
Վարչապետն ըստ որում խոստեցել Է միջոցներ ձեռնարկել երկրի հասարակական եւ տնտեսական կյանքի աշխուժացման համար: «Եկող տարվա առաջին կեսին,- ասել Է նա,- մենք անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ կապահովենք ամբողջ բնակչության համար՝ համոզվելով դրա հուսալիության եւ արդյունավետության հարցում: Պատվաստումը կկատարվի անվճար:
Առաջնահերթությունն ըստ որում կտրվի տարեց մարդկանց, խրոնիկական հվանդներին եւ բժշկական անձնակազմին»:
Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսիի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: COVID-19-ի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ այժմ պետք Է կայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպհանվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: