Մամուլի տեսություն 27.10. 2020
Ավստրալիական «Strategist» կայքը գրել է. «ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթողի հիմնական առաջնահերթությունը կլինի Իրանի հետ հարաբերությունների փոփոխությունը»:
Քեյհան օրաթերթ
Ֆրանսիայի դեսպանի արտաքսումը նվազագույն պատասխանն է Մակրոնի կոպտությանը
Երկու շաբաթ առաջ ֆրանսիական հրատարակության կողմից իսլամի մագարեի ծաղրանկարների հրապարակումն առթեց աշխարհ մուսուլմանների զայրույթը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ կապակյցությամբ հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի հրապարակել իսլամի մարգարեի ծաղրանկարները: Մակրոնի այս հայտարարությունը դատապարտվեց աշխարհի մուսուլմանների, ինչպես նաև մեծ թվով պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից:
Իսկ Իրանում, այն բանից հետո, երբ արաբական երկրներում տարածվեց «ֆրանսիական ապրանքների էմբարգո» հեշթեգը, սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում տարածվեցին «ես հնազանդվում եմ Աստծու մարգարեին» և «արտաքսել Ֆրանսիայի դեսպանին» հեշթեգները: Սոցիալական ցանցերի մեծ թվով իրանցի օգտատերեր կոչ են արել նաև արգելել ֆրանսիական ապրանքների ներկրումը:
Մարդոմսալարի օրաթերթ
Թրամփի և Բայդենի դիրքորոշումներն Իրանի վերաբերյալ
Ավստրալիական վերլուծական կենտրոնն անդրադարձել է ԱՄն-ում 2020 թ. նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Իրանի նկատմամբ թեկնածուներից յուրաքանչյուրի վերաբերմունքին:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կայքն այս կապակցությամբ գրել է. «ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթած անձի հիմնական գերակայությունը կլինի Իրանի հետ հարաբերությունները փոխելը»:
Մասնավորապես, Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի համար օրակարգային է լինելու երեք հարց. Թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, սահմանափակել Իրանի արտադրությունն ու բալիստիկ հրթիռների, ներառյալ միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ հրթիռների զարգացումը, և ադարեցնել տարածաշրջանում Իրանի «ապակայունացնող գործողությունները, ներառյալ՝ ահաբեկչությանն աջակցելը»:
Խորասան օրաթերթ
Յանկիների փամփուշտները վերջացել են
Վաշինգտոնի վարչակազմը, հատկապես Թրամփի նախագահության օրոք, որը, իր կարծիքով, բոլոր հնարավոր պատժամիջոցները կիրառեց Իրանի Իսլամական Հանրապետությունը ծնկի բերելու համար, հիմա կանգնած է պատժամիջոցներ սահմանելու խնդրի առջև:
Վաշինգտոնի պաշտոնյան խոստովանել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նոր հնարավորություններ չկան: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը:
armenpress.am
Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Պետքարտուղարությանը պաշտոնական կայքը:
Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է արել կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունը:
Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններին արդյունքներով հոկտեմբերի 26-ին առավոտյան 8:00-ից հայտարարվել էր մարդասիրական հրադադար: Սակայն այն հրադադարի հենց առաջին րոպեներից մինչ այս պահը խախտում է հրադադարը:
armenpress.am
Չեխիայում հոկտեմբերի 28-ից պարետային ժամ Է սահմանվում
Չեխիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում ամեն օր պարետային ժամ սահմանել 21:00-ից մինչեւ 05:00-ն, քանի որ մյուս միջոցառումները, որոնք ուղղված են COVID-19-ը զսպելուն, ցանկալի արդյունք չեն տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները:
Երկրում ավելի վաղ Էլ են գործել անվտանգության հատուկ միջոցներ, որոնք կոչված Էին վիրուսը զսպելուն, բայց իշխանություններն ընդունել են, որ դրանք չեն աշխատել, ուստի որոշում Է ընդունվել, որ չորեքշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 28-ից, պարետային ժամ սահմանել:
Վերջին օրվա ընթացքում երկրում, որտեղ ապրում Է մոտավորապես 10,6 մլն մարդ, հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք: Ընդամենը Չեխիայում հաշվում Է մոտավորապես 163 հազար հիվանդ, որոնք դեռ չեն ավարտել COVID-19-ից բուժումը: Միեւնույն ժամանակ ավելի քան 5,6 հազար մարդ հոսպիտալացվել Է, նրանցից 800-ը գտնվում Է ծանր վիճակում: Չեխիայում համավարակի սկսվելուց ի վեր մահացել Է կորոնավիրուսով հիվանդ 2 հազար 365 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՀԿ-ն դպրոցների փակումը COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետ միջոց չի համարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն դպրոցների փակումը համարել Է կորոնավիրուսի եմ պայքարի անարդյունավետ միջոց: Հոկտեմբերի 27-ին այդ մասին նա գրել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դպրոցների փակումը քիչ Է նպաստում վարակի դեմ պայքարին, ուստի դրանք պետք Է թողնել բաց,- նշել Է նա:- Ամենամեծ ներգործության տակ են լինում այն երեխաները, որոնք ապրում են բարդ պայմաններում»: Ավելի վաղ Կլյուգեն համավարակի ժամանակ դպրոցների փակումը համարել Է «1,6 միլիարդ դպրոցականների ուսուցման՝ ամենամեծ խախտումը պատմության մեջ ավելի քան 190 երկրներում» եւ պարզաբանել Է, որ դպրոցները չեն եղել գլխավոր գործոնը վարակի տարածման հարցում: Օգոստոսի 31-ին ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն անցկացրել Է վիրտուալ հանդիպում մայր ցամաքի 53 երկրների համար, որը նվիրված Էր դպրոցների բացմանը եւ COVID-19-ին, որտեղ քննարկվել են անվտանգ պայմաններում երեխաների ուսուցման ապահովման կոնկրետ գործողությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: