Մամուլի տեսություն 28.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127517-Մամուլի_տեսություն_28.10.2020
ԱՄՆ ընտրություններին ընդառաջ երկրում լարվածության աճը, ընտրատեղամասերում քվեատուփերի այրումը, մեծացրել են հետընտրական շրջանում քաղաքացիական պատերազմի հավանականությունը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 13:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.10.2020

ԱՄՆ ընտրություններին ընդառաջ երկրում լարվածության աճը, ընտրատեղամասերում քվեատուփերի այրումը, մեծացրել են հետընտրական շրջանում քաղաքացիական պատերազմի հավանականությունը:

Ջավան օրաթերթ

Հետընտրական շրջանում քաղաքացիական պատերազմի վախից, ամերիկացիները փախչում են անվտանգ ապաստաններ

Անցյալ շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգի ընտրատեղամասում քվերատուփերի հրդեհվելու մասին: Իսկ երկուշաբթի օրը, հրալարակվեց Մասաչուսեթս  նահանգի Բոստոն քաղաքում մեկ այլ ընտրատեղամասում քվեատուփերի հրդեհվելու մասին լուրը:

Ըստ ռուսական «Russia Today» գործակալության հաղորդման, քվեատուփի հրդեհից մի քանի ժամ անց, քվեատուփերը հրդեհելու կասկածանքով,  ձերբակալվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի մի բնակիչ, որը նկատվել էր դեպքի վայրի մոտ:

Դեպքից հետո պետական ​​պաշտոնյաները կոչ են արել  խստացնել անվտանգության միջոցառումները:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Մակրոնի վիրավորական հայտարարությունը դատապարտվել է ամբողջ աշխարհում

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաիսլամական հայտարարության նկատմամբ բացասական արձագանքներն ամբողջ աշխարհում շարունակվում են:

95 տոկոս մուսուլման բնակչություն ունեցող Սենեգալի նախագահի լռությունը անմիաստ չէ, իսկ Թուրքիայի նախագահն իր ժողովրդին կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ:

Իսլամական և արաբական շատ երկրների քաղաքացիներ,  ցույցեր անցկացնելով, ժողովրդական շարժումներ նախաձեռնելով և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչով, իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Ֆրանսիայում իսլամի սուրբ մարգարեի ծաղրանկարների հրապարակման և այդ քայլի նկատմամբ Մակրոնի աջակցության կապակցությամբ:

 

 

Շարղ օրաթերթ

Մեծ Հաղթանակ ընտրությունների նախօրեին

Թրամփը ընտրություններին ընդառաջ ԱՄՆ Գերագույն դատարանում առաջադրել էր  երրորդ պահպանողական դատավորին, որի թեկնածությունը հաստատվեց: Էմի Քոնի Բերեթի թեկնածության ահստատմամբ, ԱՄՆ-ի պահպանողականները ջախջախիչ հաղթանակ տարան նախագահական ընտրություններին ընդառաջ, ստանալով գերագույն դատարանի ինը տեղերից վեցը: Այսպիսով, պահպանողականների և լիբերալների միջև անջրպետը մեծացավ:

Դատավոր Բերեթը երկուշաբթի երեկոյան ջախջախիչ հաղթանակ տարավ 52 հանրապետական ​​սենատորների ձայներով: Սյուզան Քոլինզի հետ դեմոկրատների ​​դաշինքի ձայները  բավարար չէին 48-ամյա դատավորի հաստատումը կանխելու համար:

Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոնալդ Ռեյգանից հետո միակ նախագահն է, ով երեք դատավոր է նշանակել ԱՄՆ Գերագույն դատարանում:

 

Խորասան օրաթերթ

Եմենի պատերազմը ճակատագրի փոփոխվում է

Չնայած վերջերս տարածաշրջանում և աշխարհում քաղաքական զարգացումները պտտվում էին մի շարք  իրադարձությունների շուրջ, ինչպիսիք են Լեռնային Ղրաբաղի պատերազմը և ԱՄՆ-ի նախագահական  ընտրությունները, պատերազմի վեցերորդ տարում Եմենում տեղի են ունենում լուրջ զարգացումներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել սաուդյան կոալիցիայի ղեկավարների համար և որոշել պատերազմի ճակատագիրը:

Վերջին մի քանի օրերին տեղի  են  ունեցել նոր իրադարձություններ՝ արևելյան Սանաայում Եմենի ուժերը  շարունակում են առաջ շարժվել դեպի Ալ- Ջավֆ, և սաուդցի վարձկաններն ու Մանսուր Հադին դաժան  պարտություն են կրում:

 

armenpress.am

Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն ստանալու դեպքում դրական կարձագանքի:

Նա հավելել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել և բանակցել Հայաստանի վարչապետի հետ՝ առանց որևէ նախապայմանի:

 

armenpress.am

Դանիան ներկայացնող ԵԽ պատգամավորը ԵՄ-ից ԼՂ հակամարտության դադարեցման վճռական քայլեր է ակնկալում

 Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող  պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Հակամարտության շարունակությունը կտանի պատերազմական նոր հանցագործությունների արձանագրման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Եվրոպացի պատգամավորն իր գրառմանը կցել է Human Rights Watch-ի ուսումնասիրությունը, որում փաստեր են ներկայացված Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման դեպքերի մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ: 

 

armenpress.am

Համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցներ են անհրաժեշտ ԵՄ-ի երկրներում. ԵՀ-ի ղեկավար

 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցների անհրաժեշտության մասին Եվրամիության բոլոր երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը 100 միլիոն եվրո Է հատկացրել հակամարմինների շտապ-թեստերի ձեռքբերման համար, որոնք կբաշխվեն Եվրամիության երկրների միջեւ:Ինչպես նշվում Է, Եվրամիությունում կորոնավիրուսի պատճառով մահացությունը կիսով չափ նվազել Է գարնանային բռնկման համեմատությամբ, քանի որ առողջապահության ոլորտը ավելի լավ Էր նախապատրաստված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով հստակեցվում են աշխարհազորի ստեղծման ու կիրառման պայմանները։

Աշխարհազորը ստեղծվում է բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա: Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։

Սահմանվում է, որ աշխարհազորը զինված պաշտպանությանը քաղաքացիների մասնակցության համակարգ է, որը գործում է ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում։

Աշխարհազորը կարող է կիրառվել սահմանների կամ շփման գծի զինված պաշտպանության, կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանության, դիվերսիոն, ահաբեկչական կամ այլ ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։