Մամուլի տեսություն 28.10.2020
ԱՄՆ ընտրություններին ընդառաջ երկրում լարվածության աճը, ընտրատեղամասերում քվեատուփերի այրումը, մեծացրել են հետընտրական շրջանում քաղաքացիական պատերազմի հավանականությունը:
Ջավան օրաթերթ
Հետընտրական շրջանում քաղաքացիական պատերազմի վախից, ամերիկացիները փախչում են անվտանգ ապաստաններ
Անցյալ շաբաթ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնեցին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգի ընտրատեղամասում քվերատուփերի հրդեհվելու մասին: Իսկ երկուշաբթի օրը, հրալարակվեց Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մեկ այլ ընտրատեղամասում քվեատուփերի հրդեհվելու մասին լուրը:
Ըստ ռուսական «Russia Today» գործակալության հաղորդման, քվեատուփի հրդեհից մի քանի ժամ անց, քվեատուփերը հրդեհելու կասկածանքով, ձերբակալվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի մի բնակիչ, որը նկատվել էր դեպքի վայրի մոտ:
Դեպքից հետո պետական պաշտոնյաները կոչ են արել խստացնել անվտանգության միջոցառումները:
Մարդոմսալարի օրաթերթ
Մակրոնի վիրավորական հայտարարությունը դատապարտվել է ամբողջ աշխարհում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաիսլամական հայտարարության նկատմամբ բացասական արձագանքներն ամբողջ աշխարհում շարունակվում են:
95 տոկոս մուսուլման բնակչություն ունեցող Սենեգալի նախագահի լռությունը անմիաստ չէ, իսկ Թուրքիայի նախագահն իր ժողովրդին կոչ է արել չգնել ֆրանսիական ապրանքներ:
Իսլամական և արաբական շատ երկրների քաղաքացիներ, ցույցեր անցկացնելով, ժողովրդական շարժումներ նախաձեռնելով և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչով, իրենց զայրույթն ու դժգոհությունն են արտահայտել Ֆրանսիայում իսլամի սուրբ մարգարեի ծաղրանկարների հրապարակման և այդ քայլի նկատմամբ Մակրոնի աջակցության կապակցությամբ:
Շարղ օրաթերթ
Մեծ Հաղթանակ ընտրությունների նախօրեին
Թրամփը ընտրություններին ընդառաջ ԱՄՆ Գերագույն դատարանում առաջադրել էր երրորդ պահպանողական դատավորին, որի թեկնածությունը հաստատվեց: Էմի Քոնի Բերեթի թեկնածության ահստատմամբ, ԱՄՆ-ի պահպանողականները ջախջախիչ հաղթանակ տարան նախագահական ընտրություններին ընդառաջ, ստանալով գերագույն դատարանի ինը տեղերից վեցը: Այսպիսով, պահպանողականների և լիբերալների միջև անջրպետը մեծացավ:
Դատավոր Բերեթը երկուշաբթի երեկոյան ջախջախիչ հաղթանակ տարավ 52 հանրապետական սենատորների ձայներով: Սյուզան Քոլինզի հետ դեմոկրատների դաշինքի ձայները բավարար չէին 48-ամյա դատավորի հաստատումը կանխելու համար:
Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռոնալդ Ռեյգանից հետո միակ նախագահն է, ով երեք դատավոր է նշանակել ԱՄՆ Գերագույն դատարանում:
Խորասան օրաթերթ
Եմենի պատերազմը ճակատագրի փոփոխվում է
Չնայած վերջերս տարածաշրջանում և աշխարհում քաղաքական զարգացումները պտտվում էին մի շարք իրադարձությունների շուրջ, ինչպիսիք են Լեռնային Ղրաբաղի պատերազմը և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, պատերազմի վեցերորդ տարում Եմենում տեղի են ունենում լուրջ զարգացումներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել սաուդյան կոալիցիայի ղեկավարների համար և որոշել պատերազմի ճակատագիրը:
Վերջին մի քանի օրերին տեղի են ունեցել նոր իրադարձություններ՝ արևելյան Սանաայում Եմենի ուժերը շարունակում են առաջ շարժվել դեպի Ալ- Ջավֆ, և սաուդցի վարձկաններն ու Մանսուր Հադին դաժան պարտություն են կրում:
armenpress.am
Ալիևն առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանց որևէ նախապայմանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավեր չի ստացել, սակայն ստանալու դեպքում դրական կարձագանքի:
Նա հավելել է, որ պատրաստ է Մոսկվա ժամանել և բանակցել Հայաստանի վարչապետի հետ՝ առանց որևէ նախապայմանի:
armenpress.am
Դանիան ներկայացնող ԵԽ պատգամավորը ԵՄ-ից ԼՂ հակամարտության դադարեցման վճռական քայլեր է ակնկալում
Եվրախորհրդարանում Դանիայի «Կարմրականաչ դաշինքը» ներկայացնող պատգամավոր Նիկոլայ Վիլումսենը Եվրամիությունից վճռական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ: «Հակամարտության շարունակությունը կտանի պատերազմական նոր հանցագործությունների արձանագրման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Եվրոպացի պատգամավորն իր գրառմանը կցել է Human Rights Watch-ի ուսումնասիրությունը, որում փաստեր են ներկայացված Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի օգտագործման դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ:
armenpress.am
Համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցներ են անհրաժեշտ ԵՄ-ի երկրներում. ԵՀ-ի ղեկավար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցների անհրաժեշտության մասին Եվրամիության բոլոր երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը 100 միլիոն եվրո Է հատկացրել հակամարմինների շտապ-թեստերի ձեռքբերման համար, որոնք կբաշխվեն Եվրամիության երկրների միջեւ:Ինչպես նշվում Է, Եվրամիությունում կորոնավիրուսի պատճառով մահացությունը կիսով չափ նվազել Է գարնանային բռնկման համեմատությամբ, քանի որ առողջապահության ոլորտը ավելի լավ Էր նախապատրաստված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Աշխարհազոր ստեղծելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով հստակեցվում են աշխարհազորի ստեղծման ու կիրառման պայմանները։
Աշխարհազորը ստեղծվում է բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա: Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։
Սահմանվում է, որ աշխարհազորը զինված պաշտպանությանը քաղաքացիների մասնակցության համակարգ է, որը գործում է ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում։
Աշխարհազորը կարող է կիրառվել սահմանների կամ շփման գծի զինված պաշտպանության, կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանության, դիվերսիոն, ահաբեկչական կամ այլ ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։