Ֆրանսիայի երկակի պատասխանը մուսուլմանների բողոքներին
Ֆրանսիայում իսլամի մարգարեի հասցեին ծաղրանկարի հրապարակումից հետո նախագահ Էմանուել Մակրոնի կողմից խոսքի ազատության պատճառաբանությամբ այդ քայլն արդարացնելը հարուցել է աշխարհի մուսուլմանների զայրույթը: Իսլամական երկրներում սկսվել է ֆրանսիական ապրանքները բոյկոտելու շարժում:
Դա անհանգստություն է առաջացրել Ֆրանսիայի կառավարության մոտ և հանգեցրել կառավարության արձագանքին: Փարիզը երկակի դիրքորոշում է դրսևորել այս կապակցությամբ:
Մի կողմից ֆրանսիացի պաշտոնյաները ժխտում են Ֆրանսիայի և իսլամական աշխարհի միջև հակամարտության հավանականությունը, իսկ մյուս կողմից սպառնացել են իսլամական երկրներին, ինչպիսին է Թուրքիան, որը խիստ դիրքորոշում է որդեգրել Մակրոնի հայտարարության նկատմամբ:
Շվեդիայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Գոնվիլը ասում է, որ իր երկրի և մուսուլման աշխարհի միջև ցանկացած հակամարտություն դժվար թե տեղի ունենա Էմանուել Մակրոնի հակաիսլամական արտահայտությունների պատճառով և անդրադառնալով մոտ 4-ից 8 միլիոն ֆրանսիացի մահմեդական քաղաքացիների ներկայությանն այդ երկրում ասել է, որ Ֆրանսիան մուսուլմանական երկիր է իսկ իսլամը` երկրորդ ամենամեծ կրոնն է ֆրանսիայում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իսլամը նկարագրել է որպես «ճգնաժամային» կրոն և հավելել, որ կառավարությունը կսկսի ավելի կոշտ աշխարհիկ քաղաքականություն վարել:
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի տպագրել վիրավորական ծաղրանկարները:
Այս հայտարարություննեից հետո «բոյկոտել ֆրանսիական ապրանքներ» հեշթեգը արաբական երկրներում դարձավ թրենդային և շատերն արգելեցին ֆրանսիական ապրանքների օգտագործումը:
Իսլամի վերաբերյալ Մակրոնի դիրքորոշումը սկզբունքորեն հակասում է այդ երկրի դեսպանի դիրքորոշմանը: Իրականում Իիսլամի և մահմեդականների նկատմամբ Ֆրանսիայի կառավարության վարած քաղաքականությունը նույնն է, ինչ Մակրոնի հայտարարությունը:
Լիբանանի Մեծ մուֆթի Շեյխ Աբդուլ Լաթիֆ Դարյանը Ֆրանսիայում իսլամի մարգարեի հասցեին վիրավորանքը համարել է թշնամանմ՝ք ուղղված աշխարհի բոլոր մուսուլմանների դեմ: Նա ասել է. «Խոսքի և կարծիքի ազատությունը չի նշանակում վիրավորել ուրիշներիկարծիքը և պետք է վերանայել բացարձակ ազատություն հասկացությունը»:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եվրոպական այս երկրում իսլամն օրեցօր տարածվում է և ֆրանսիացիների շրջանում աճում է ցանկությունը ՝ ծանոթանալու այս երկնային կրոնըի և իսլամի մարգարեի հետ:
Ֆրանսիայի կառավարությունը սպառնալի դիրքորոշում է որդեգրել հակաիսլամական գործողությունների քննադատողների դեմ և այդ կապակցությամբ կեղծ մեղադրանքներ է հնչեցնում:
Մի քանի օր առաջ Էրդողանը, վկայակոչելով Մակրոնի հակաիսլամական հայտարարությունն ասել էր, որ Մակրոնը պետք է հոգեկան առողջության թեստ անցնի:
Ֆրանսիան իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել այլ երկրների ներքին գործերին, ինչի վկայությունն են Մակրոնի Լիբանան կատարած այցերը և այդ երկրի ներքին գործերին խառնվելը: Մինչդեռ հակաիսլամիզմը և իսլամի մարգարեին վիրավորելու հարցը ոչ ներքին խնդիր է, ոչ էլ դրա հետևանքները սահմանափակվում են Ֆրանսիայով:
Այժմ Ֆրանսիան կանգնած է մուսուլմանների և իսլամական երկրների դատապարտման ալիքի և նրանց կողմից պատժամիջոցների կիրառման առջև: