Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը ֆրանսիացի երիտասարդներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127546-Իրանի_իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_ուղերձը_ֆրանսիացի_երիտասարդներին
Ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձում Իրանի մեծարգո առաջնորդը նրանց կոչ է արել իրենք իրենց հարց տան, թե ինչո՞ւ են անարգում իսլամի մարգարեին ու այդ քայլն անվանում խոսքի ազատություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2020 08:39 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը ֆրանսիացի երիտասարդներին

Ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձում Իրանի մեծարգո առաջնորդը նրանց կոչ է արել իրենք իրենց հարց տան, թե ինչո՞ւ են անարգում իսլամի մարգարեին ու այդ քայլն անվանում խոսքի ազատություն:

Չորեքշաբթի օրը, ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձում, Այաթոլլահ Խաենեինասել է.«Արդյուք խոսքի ազատությունն նշանակում է սրբերին հայհոյե՞լ ու անարգե՞լ : Արդյոք այս հիմար արարքով չե՞ն անարգվում այդ սրբի հետևորդները»: 

Ֆրանսիացի երիտասարդներին ուղղած մի այլ հարցում Իրանի մեծարգո առաջնորդն աստել է.«Հոլոքոստը կասկածի տակ առնելը ինչո՞ւ է հանցագործություն համարվում: Եվ եթե մեկը այս թեմայով մի բան է գրում ինչո՞ւ է բանտարկվում, սակայն իսլամի մարգարեին անարգել կարոլի է ազատորեն»:

Իսլամի մարգարեի ծաղրանկարի վերաբերյալ Էմանուել Մակրոնի հայտարարությունն  առթել է աշխարհի բոլոր մուսուլմանների զայրույթը: Խոսքի ազատության անվան ներքո Ֆրանսիայում բազմիցս կրկնվել է Իսլամի մարգարեին անարգելու քայլը:

Արևմտյան որոշ երկներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ժողովրդավարության ու խոսքի ազատության շրջանակներում առաջ են տանում իրենց քաղաքականություններն ու պաշտպանում են իրենց քաղաքական շահերը: Ֆրանսիան իսլամաֆոբիայի քաղաքականությունն առաջ է տանում այն դեպքում, երբ իսլաը գթասրտության, խաղաղության ու բարեկամության կրոն է:

Իսլամի մեծ մարգարեն մուսուլմանների միասնության կետն է ու հարգվում է աստվածային այլ կրոնների կողմից: Աստվածային տարբեր կրոնների նկատմամբ հարգանքը   սիրո, խաղաղության ու փոխխվստահության հիմքն է:

Ցանացած կրոնում ծայրահեղականությունը դատապարված է, սակայն նման քայլերը չպետք է որպես միջոց օգտագործվեն ֆրանսիացի պաշտոնատարների քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Ֆրանսիայի նախագահի կողմից իսլամի մարգարեին ուղղված անարգանքը հնարավոր չե անվանել խոսքի ազատություն և այն ոչ մի կերպ չի նպաստում տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղության ու կառուցողական համակեցության հաստատմանը:

Չորեքշաբթի օրը քաղդեական եկեղեցու քահանա կարդինալ Ռաաֆայել Սաքոն մի հաղորդագրություն տարածելով շեշտել է.«Բոլոր կրոնները պետ է լինեն  սիրո, խաղաղության, համագործակցության և փոխվստահության աղբյուր: Նրանք չպետք է բռնություն ու ատելություն տարածեն»:

Մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի նախագահի վերաբերմունքը անընդունելի է բոլոր կրոնների ու համոզմունքների կողմից ու նույնիսկ մտահոգության պատճառ է դառնում: Խոսքի ազատության օգրագործման հարցում Մակրոնի երկակի մոտեցումը, այն էլ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, իրենց քվեարկած ժողովրդին ուղղված անարգան է, քանի որ խոսքի ազատությունը չի նշանակում անարգել այլ կրոններին:

Ֆրանսիայի նախագահը այն դեպքում է պաշտպանում Շարլի Էբդո պարբերականում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի տպագրման քայլը, երբ այս երկրում քրեական պատասխանատվություն է սահմանված  է որոշ պատմական իրողությունները ինչպես հոլոքոսը կասկածի դնելու  համար:

Արևմուտքում հատկապես Ֆրանսիայում տիրող նման երկակի քաղաքականության ստվերի տակ, որոշ արևմտյան երկրներ, իսլամական աշխարհի նկատմամբ  իրենց ռազմավարությունը մշակում են իսլամաֆոբիայի հիման վրա: