Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը ֆրանսիացի երիտասարդներին
Ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձում Իրանի մեծարգո առաջնորդը նրանց կոչ է արել իրենք իրենց հարց տան, թե ինչո՞ւ են անարգում իսլամի մարգարեին ու այդ քայլն անվանում խոսքի ազատություն:
Չորեքշաբթի օրը, ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձում, Այաթոլլահ Խաենեինասել է.«Արդյուք խոսքի ազատությունն նշանակում է սրբերին հայհոյե՞լ ու անարգե՞լ : Արդյոք այս հիմար արարքով չե՞ն անարգվում այդ սրբի հետևորդները»:
Ֆրանսիացի երիտասարդներին ուղղած մի այլ հարցում Իրանի մեծարգո առաջնորդն աստել է.«Հոլոքոստը կասկածի տակ առնելը ինչո՞ւ է հանցագործություն համարվում: Եվ եթե մեկը այս թեմայով մի բան է գրում ինչո՞ւ է բանտարկվում, սակայն իսլամի մարգարեին անարգել կարոլի է ազատորեն»:
Իսլամի մարգարեի ծաղրանկարի վերաբերյալ Էմանուել Մակրոնի հայտարարությունն առթել է աշխարհի բոլոր մուսուլմանների զայրույթը: Խոսքի ազատության անվան ներքո Ֆրանսիայում բազմիցս կրկնվել է Իսլամի մարգարեին անարգելու քայլը:
Արևմտյան որոշ երկներ, այդ թվում՝ Ֆրանսիան, ժողովրդավարության ու խոսքի ազատության շրջանակներում առաջ են տանում իրենց քաղաքականություններն ու պաշտպանում են իրենց քաղաքական շահերը: Ֆրանսիան իսլամաֆոբիայի քաղաքականությունն առաջ է տանում այն դեպքում, երբ իսլաը գթասրտության, խաղաղության ու բարեկամության կրոն է:
Իսլամի մեծ մարգարեն մուսուլմանների միասնության կետն է ու հարգվում է աստվածային այլ կրոնների կողմից: Աստվածային տարբեր կրոնների նկատմամբ հարգանքը սիրո, խաղաղության ու փոխխվստահության հիմքն է:
Ցանացած կրոնում ծայրահեղականությունը դատապարված է, սակայն նման քայլերը չպետք է որպես միջոց օգտագործվեն ֆրանսիացի պաշտոնատարների քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Ֆրանսիայի նախագահի կողմից իսլամի մարգարեին ուղղված անարգանքը հնարավոր չե անվանել խոսքի ազատություն և այն ոչ մի կերպ չի նպաստում տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղության ու կառուցողական համակեցության հաստատմանը:
Չորեքշաբթի օրը քաղդեական եկեղեցու քահանա կարդինալ Ռաաֆայել Սաքոն մի հաղորդագրություն տարածելով շեշտել է.«Բոլոր կրոնները պետ է լինեն սիրո, խաղաղության, համագործակցության և փոխվստահության աղբյուր: Նրանք չպետք է բռնություն ու ատելություն տարածեն»:
Մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի նախագահի վերաբերմունքը անընդունելի է բոլոր կրոնների ու համոզմունքների կողմից ու նույնիսկ մտահոգության պատճառ է դառնում: Խոսքի ազատության օգրագործման հարցում Մակրոնի երկակի մոտեցումը, այն էլ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, իրենց քվեարկած ժողովրդին ուղղված անարգան է, քանի որ խոսքի ազատությունը չի նշանակում անարգել այլ կրոններին:
Ֆրանսիայի նախագահը այն դեպքում է պաշտպանում Շարլի Էբդո պարբերականում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի տպագրման քայլը, երբ այս երկրում քրեական պատասխանատվություն է սահմանված է որոշ պատմական իրողությունները ինչպես հոլոքոսը կասկածի դնելու համար:
Արևմուտքում հատկապես Ֆրանսիայում տիրող նման երկակի քաղաքականության ստվերի տակ, որոշ արևմտյան երկրներ, իսլամական աշխարհի նկատմամբ իրենց ռազմավարությունը մշակում են իսլամաֆոբիայի հիման վրա: