Իսլամի մարգարեի դեմ ուղղված Արևմուտքի վիրավորանքի նախապատմությունը, պատճառներն ու արձագանքները
Իսլամի մարգարեի հասցեին ֆրանսիական հրատարակչության և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վիրավորանքը լայն արձագանք ստացավ իսլամական աշխարհում, արժանանալով սուր քննադատությունների:
Ֆրանսիական Charlie Hebdo պարբերականը, հերթական անգամ վերահրատարակեց իսլամի մարգարեի ծաղրանկարները, ինչն արժանացավ այդ երկրի նախագահի աջակցությանը:
Արեւմուտքում իսլամի մարգարեին առաջին անգամ չէ, որ վիրավորում են: Մոտ 30 տարի առաջ, անգլիաբնակ հնդիկ գրող Սալման Ռուշդին գրեց հակաիսլամական «Սատանայական բանաստեղծություններ» գիրքը, որում վիրավորվում էր իսլամի մարգարեի կերպարը և նրա հետևորդներին:
Հոլանդացի կինոռեժիսոր և լրագրող Թեոդոր Վենոգոգն իր ֆիլմում իսլամը մասին ոխսեց որպես մուսուլման կանանց ճնշման հիմնական պատճառ: 2005-ին առաջին անգամ դանիական հրատարակությունը հրապարակեց իսլամի մարգարեի վիրավորական ծաղրանկարները: Մեկ տարի անց, մի հոլանդացի կինոռեժիսոր Դանիայում հրատարակված ծաղրանկարների հիման վրա մուլտֆիլմ նկարեց:
2015-ին «Charlie Hebdo» ֆրանսիական ամսագիրը վիրավորելով մուսուլմանների կրոնական զգացմունքները, հրատարակեց իսլամի մարգարեի ծաղրնկարները: Վերջերս Charlie Hebdo- ն հերթական անգամ վերահրատարակեց այդ ծաղրանկարները: Այս անգամ, նախագահ Մակրոնը հայտարարեց, որ դա խոսքի ազատության դրսևորում է: Մակրոնի նշած խոսքի ազատությունը սակայն, վերաբերում էմիայն իսլամի դեմ ուղղված վիրավորանքներին: Իսկ պատճառը իսամի տարածմանը հակազդելն է: Ֆրանսիայի բնակչության 10% -ը մուսուլման է և այդ երկրում իսլամի նկատմամբ հակումն աճում է: Ֆրանսիական մամուլի կողմցի արվող նման քայլերը և դրանց նկատմամբ Մակրոնի աջակցությունն ուղղված են այդ երկրի մուսուլմանների մոտ վախ առաջացնելուն և վկայում են իսլամիզմի տարածմանը հակազդելու Արևմուտքի անկարողության մասին:
Չի բացառվում, որ նման քայլերին Արևմուտքի ցուցաբերած աջակցությանը հիմնական նպատակներից մեկը սուրբ մարգարեի նկատմամբ վիրավորանքին նորմալ երևույթի կարգավիճակ փոխանցելն է, ինչն իսլամի հետ Արևմուտքի հակասության մի մասն է: Ֆրանսիական հակաիսլամիզմը իսլամական աշխարհում հանդիպեց տարբեր արձագանքների: Իսլամական աշխարհի ակտիվիստները համացանցում լայնամասշտաբ արշավ սկսեցին ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչով:
«Մեր մարգարեն մեր կարմիր գիծն է», «Մակրոնը վիրավորեց մարգարեին» և «ֆրանսիական ապրանքների բոյկոտ» հեշթեգերը տարածվեցին համացանցում: Որոշ խմբեր նույնիսկ պահանջում էին իրենց երկրներից վտարել Ֆրանսիայի դեսպաններևին և խզել կապերը Փարիզի հետ: Իսլամական աշխարհի մտավորականները նույնպես ընդգծեցին Ֆրանսիայի հակաիսլամական քայլերի դեմ վճռական գործողությունների անհրաժեշտությունը, ինչը կարևորվեց նաև երեկ կայացած իսլամական միասնության համաժողովում:
Միևնույն ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այլ մոտեցում ընտրեց և ֆրանսիացի երիտասարդներին ուղղված նամակում նրանց խնդրեց հարցնել իրենց երկրի նախագահին, թե ինչու է նա պաշտպանում իսլամի մարգարեին վիրավորելը: Եվ արդյո՞ք դա նշանակում է խոսքի ազատություն:
Այս արձագանքները ցույց են տալիս, որ իսլամի սուրբ մարգարեի նկատմամբ աջակցությունը դարձել է իսլամական երկրներում միասնության և համախմբման առանցք: Այնուամենայնիվ մարգարեի և իսլամի դավանանքի դեմ Արևմուտքի գործողությունների և վիրավորական հայտարարությունների դեմ պայքարը պահանջում է գործնական լուրջ քայլեր: