Մամուլի տեսություն 31.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127651-Մամուլի_տեսություն_31.10.2020
Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններից կազմված միջնորդ խմբի ձևավորումը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Իրանի նախաձեռնության մաս է կազմում:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 15:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.10.2020

Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններից կազմված միջնորդ խմբի ձևավորումը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Իրանի նախաձեռնության մաս է կազմում:

«Մարդոմսալարի»

Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում

Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում : Մեր բանակը  կատարում է իրեն հանձնարարված խնդիրները՝ մեր արժանապատիվ ժողովրդին ու մեր սահմանները պաշտպանելու հարցում»:

Կարևորելով տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին նշել է.«Մենք երկու հարևան երկրների հետ բազում ընդհանրություններ ունենք և մինչ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի հետ պահպանել ենք բարիդրացիական հարաբերություններ: Երկու երկրներին ուղղված մեր հորդորն է հարգել միջազգային օրենքները, պահպանել միջազգայն սահմանների և դժվարությունները լուծել բանակցային սեղանի շուրջ»

 

«Քեյհան»

Կիբեր հարձակման հետևանքով, անջատվել է Իսրայելի էլեկտրամատակարարումը

Սիոնիստական ռեժիմը կիբեր  հարձակումների ոլորտում իրեն առաջատար է համարում: Այս ընթացքում Սիոնիստական ռեժիմի բանակի 8200-րդ միավորը շարունակ պնդել է, որ օգտագործում է կիբեր հարձակումների ամենալավ մեթոդները և ինքն իրեն առաջատար է համարել: Սակայն երեկ առավոտյան Պաղեստինն օկուպացնողները մեկ անգամ ևս ենթարկվել են կիբեր հարձակման, ինչի պատճառով էլ երկար ժամանկով կտրվել է էլեկտրամատակարարումը: Ուրբաթ առավոտյան լրատվական աղբյուրները հայտնել են օկուպացված Պաղեստինի մեծ թվով շրջաններում ելեկտրամատակարարման անջատման մասին:  

 

«Շարղ»

«Էկոնոմիստը» ժամանակից շուտ դիմավորել է Բայդենին

 Էկոնոմիստ  շաբաթաթերթը իր 31-րդ համարում գրել է, որ եթե Էկոնոմիստը  կարողանար մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին կքվերակեր Բայդենի օգտին: Միջազգային ու աջամետ պարբերականի այս հստակ դիրքորոշումը խոսում է Թրամփի պարտության մասին: Մինչ այժմ Էկոնոմիստը պահպանողական մոտեցմամբ պաշտպանում էր Ջո Բայդենին և խուսափում էր ուղղակիորեն հարձակվել Դոնալդ Թրամփի վրա: Սակայն այս անգամ բացահայտորեն հարձակվում է Դոնալդ Թրամփի վրա և ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման միակ ելքը համարում է Բայդենի ընտրությունը:

 

«Խորասան»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության մանրամասներըդդ

Արդեն 33 օր է անցնում  Հարավային Կովկասում ղարաբաղյան հակամարտության սրումից: Վերջին օրերին,  Իրանի փոխարտգործնախարարնը հակամարտության լուծման Իրանի ծրագիրը ներկայացրել է Բաքվին, Մոսկվային, Երևանին ու Անկարային:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախագիծը երեք կարևոր մասերից է բաղկացած: Նախ, այն կազմվել; է  է միջազգային ընդունված սկզբունքների հատկապես ՄԱԿ-ի բանաձևերի հիմամբ, երկրորդ՝ տարածաշրջանային մոտեցում համարվում է այս նախաձեռնության գերակայությունը և երրորդ՝ նախագիծն իրատեսական է, գործնական ու հիմնված է ճշմարտություններին վրա: Այս նախաձեռնության մյուս առանձնահատկությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններից Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի մասնակցությամբ կազմված միջնորդական խմբի ձևավորումն է, որոնք Մինսկի խմբի կողքին առաջ կտանեն հակամարտության կարգավորման գործը:

 

armenpress.am

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերք օգտագործելու փաստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանի կյողմից Արցախում ֆոսֆորային զինամթերք օգտագործելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

 «Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը: «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր  Թաթոյանը:

 

armenpress.am

Երբ հարցերն ավելի խոսուն են պատասխաններից. գերմանական ADR-ի լրագրողն Ալիևին ստիպել է խոսել ցավոտ թեմաներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցում վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների զեկույցները, հիշեցրել է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կասետային զինատեսակներ կիրառելու վերաբերյալ: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամարտության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը:

Օլիվեր Մայեր-Ռութը, որն ի դեպ ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, ընդգծել է՝ իրավապաշտպաններն ասել են՝ ցանկանում են մեկնել Բաքու, քանիցս դիմել են, բայց մերժվել: Գերմանական լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի ուսումնասիրությունները, որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում՝ լուսանկարներից մինչև կիրառվող զինատեսակի անվանումը: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազարկային կայանքների կասետային արկեր են կիրառվել: Ադրբեջանի նախագահի համար այդ ապացույցները ոչինչ են, նա ի պատասխան ասել է, թե իրենք չեն օգտագործում նման զենքեր, ավելին՝ իբր պաշտպանվում են:

Կասետային զինատեսակներ չկիրառելու վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին լրագրողի հարցին Ալիևը հարցով է պատասխանում՝ իսկ Հայաստանը ստորագրե՞լ է: Լրագրողը թույլ չի տվել Ալիևին ծավալվել՝ ընդհատելով. «Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի մասին, ոչ թե Հայաստանի»:

Ալիևը կրկնել է իր թեզն իբր Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը: Նա մեղադրել է հայկական կողմին հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտելու մեջ: Գերմանացի լրագրողը ստիպված է եղել հիշեցնել նրան՝ հայկական կողմն Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտումների մեջ:

Ալիևի մյուս աբսուրդ հայտարարությունը վերաբերել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը. «Այն կարող էր լինել մեր հրետանու վրիպման արդյունք կամ երկրորդ տարբերակը՝ հայերն իրենք են դա արել»: Պատասխանն առաջացրել է լրագրողի տարակուսանքը. «Քրիստոնյան հարվածել է իր եկեղեցո՞ւն»: Ալիևի պատասխանն ավելի ապշեցուցիչ է. ըստ նրա՝ հասցված վնասը նշանակալի չէ, եկեղեցին չի քանդվել, փոքր վնաս է, որը կարելի է վերականգնել երկու շաբաթում:

Լրագրողը մեջբերել է փորձագիտական կարծիքներ, որ պատերազմն սկսել է Ալիևը՝ սեփական հասարակության և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրներից: Ադրբեջանի նախագահը չի համաձայնել դիտարկմանը, ինչին հակադարձել է լրագրողը՝ իսկ ադրբեջանական բանտերում միթե քիչ են ընդդիմադիրները:

Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ թուրքական F-16-երը չեն մասնակցում մարտական գործողություններին: Նա չի վարանել կրկին մեղադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին անգործության մեջ:

 

news.am

«Բառերը քիչ են, չեն հերիքում». Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը

«Զինուժ Մեդիան» ռեպորտաժ է պատրաստել Երեւանում 30-րդ արցախցի փոքրիկի լույս աշխարհ գալու մասին:

Զինծառայող հայրիկը կարողացել է գալ ու անակնկալ մատուցել սիրելի կնոջը՝ րոպե առաջ մարտադաշտ վերադառնալու տրամադրվածությամբ:

 «Ես ինքս 1993-ին ծնվել եմ պատերազմում, չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»,-ասել է նա:

Արդեն փոքրիկին գրկելուց հետո երիտասարդը հուզվեց. «Առաջնեկ բալիկս ծնվել է. բառերը քիչ են, որ զգացողություններս փոխանցեմ ձեզ»:

Փոքրիկի մայրիկն էլ ասում է. «Հենց առաջին օրվանից ինքտը զինվորագրված էր: Հույս էի պահում, որ կգա, ու ստացվեց, եկավ: Լավ կլիներ, որ հայրենիքում լինեինք, մենք անպայման կվերադառնանք»:

 

news.am

Պաղեստինում ի նշան դժգոհության կոշիկներ են կարել, որոնց վրա գրված են Թրամփի եւ Մակրոնի անունները

 

Պաղեստինցի կոշկակար Իմադ Մոհամադն ի նշան դժգոհության կոշիկներ է կարել, որոնց վրա գրված են ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի անունները, հաղորդում է AFP-ը:

 «Կոշիկը դիպչում է գետնին, փոշուն եւ կեղտին: Այնպես որ, երբ մենք դրանց վրա ինչ-որ մեկի անունն ենք գրում, եւ անունը եւս կեղտոտվում է, դա ցույց է տալիս, թե ինչպես եք դուք գնահատում այդ անձին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում:

Նախ կոշկակարը կոշիկի վրա գրել է Թրամփի անունը՝ ի նշան բողոքի՝ կապված 2018 թվականի մայիսին Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հետ:

Կոշիկը, որի վրա գրված է ԱՄՆ նախագահի անունը, արժե 200 շեկել (մոտ 50 դոլար) եւ կարված է լավ որակի կաշվից՝ նշել է Մոհամադը:

Այս շաբաթ նա զբաղվել է նոր ծրագրով՝ կապված մուսուլմանների վրդովմունքի հետ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ ի պաշտպանություն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների:

Ավելին, կոշկի խանութում գրություն է հայտնվել այն մասին, որ ֆրանսիացիաների մուտքը թույլատրվում է իսլամի մասին Մակրոնի հայտարարության համար ներողություն խնդրելու դեպքում: Իսկ ամերիկացիների եւ բրիտանիացիների մուտքը թույլատրվում է Բալֆուրի հռչակագրի եւ արաբաիսրայելական կոնֆլիկտի հետ կապված Թրամփի որոշման համար ներողություն խնդրելու դեպքում: