Թրամփը, հաղթելու համար, հույսը դրել է Գերագույն դատարանի վրա
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին Դոնալդ Թրամփն իր հաղթանակը պայմանավորել է Գերագույն դատարանի դատավորների միջամտությամբ:
Փենսիլվանիայում կայացած նախընտրական հավաքում, Թրամփն ասել է. «Եթե երեքշաբթի օրը կամ ավելի ուշ մենք հաղթենք, դա հնարավոր կլինի Գերագույն դատարանի շնորհիվ»:
ԱՄՆ նախագահն ակնարկում է նոյեմբերի 3-ի ընտրություններին այս երկրի գերագույն իրավական և դատական իշխանության հնարավոր միջամտությունը: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ, մասնավորապես փոստով ընտրությունների ընթացքում, շատ կեղծիքներ են տեղի ունեցել: Նա ասել է, որ կարող է պարտվել միայն ընտրությունները կեղծվելու դեպքում:
Հանրապետական թեկնածուի այս մոտեցումը լուրջ մտահոգություններ է առաջացրել: Եթե նախագահական ընտրություններում Թրամփը ջախջախիչ հաղթանակ տանի, հանրապետականների քարոզարշավի շտաբը ընտրակեղծիքների հարցը չի տանի դատարան: Նրանք կփորձեն անվավեր ավելի շատ քվեաթերթիկներ չեղարկել ՝ փոստային ձայների աղավաղման կամ նույնիսկ անձամբ ձայների հաշվարկի խեղաթյուրման պատրվակով, որպեսզի դեմոկրատական մրցակից Ջո Բայդենը չհաղթի ընտրություններում:
Այդ նպատակին հասնելու համար հանրապետականները հույսը դրել են դաշնային դատարանում և Գերագույն դատարանում պահպանողական դատավորների վրա: Ներկայումս ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորների երկու երրորդը հանրապետական նախագահների նծանակած դատավորներ են և նրանց մեկ երրորդը նշանակվել է Թրամփի կողմից: Եթե 2020 թվականի նախագահական ընտրությունների գործը ուղարկվի Դաշնային Գերագույն դատարան, դատարանը որոշում կկայացնի, որը, ի վերջո, կհանգեցնի Թրամփի հաղթանակին:
20 տարի առաջ հանրապետականների թեկնածու Ջորջ Բուշը, օգտագործելով իր հոր՝ ԱՄՆ նախկին նախագահ ավագ Ջորջ Բ. Բուշի ազդեցությունը, կարողացավ դադարեցնել Ֆլորիդա նահանգի ձայների վերահաշվարկը: Եվ այս նահանգում միայն 500 ձայնի հաղթանակով նա դարձավ ԱՄՆ 43-րդ նախագահը: Այժմ հանրապետականները կրկին դիմել են Գերագույն դատարանի դատավորներին, որոնց թեկնածուն նույնիսկ շնորհակալություն է հայտնել Գերագույն դատարանին համագործակցության համար:
Ինչպես 2000-ին, այնպես էլ 2016-ին, սպասվում է, որ ժողովրդի ձայներով դեմոկրատների թեկնածուն կգերազանցի հանրապետականների թեկնածուին:
Քանի որ ամերիկացիները ուղղակիորեն չեն ընտրում նախագահին, հավանական է, որ Միացյալ Նահանգները մեկ անգամ ևս ականատես լինի նախագահի պաշտոնի զբաղեցմանը՝ը փոքրամասնության քվեով:
Այս իրավիճակի կրկնությունը նորից կբարձրացնի ԱՄՆ նախագահական ընտրությունների բարդ բնույթի դեմ ուղղված քննադատությունների ալիքը: Մասնավորապես, ԱՄՆ-ում ներկայիս քաղաքական-գաղափարական տարաձայնություններն ավելի խորն են, քան 2000-ին և 2016-ին, ինչը կարող է հանգեցնել խիստ լարվածության: