Մամուլի տեսություն 03.11.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127785-Մամուլի_տեսություն_03.11.2020
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ամենակարևոր ընտրությունները տեղի են ունենում իրենց կայնքի ութերրդ տասնամյակը մուտք գործող Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 13:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.11.2020

Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ամենակարևոր ընտրությունները տեղի են ունենում իրենց կայնքի ութերրդ տասնամյակը մուտք գործող Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև:

Էթեմադ 

ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկությանը մասնակցության ռեկորդ է ահմանվել

Վաղ քվեարկությունը քվեարկության մի ձև է, որի ժամանակ ընտրողները կարող են քվեարկել մինչ ընտրության օրը: ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններին մասնակցել է իրավունք ունեցողների գրեթե 50 տոկոսը:

 

Համշահրի

Եթե Թրամփը հաղթի...

Ամերիկացիները քննարկում են Թրամփլենդից փախչելու և ապաստան հայցելու տարբերակը

Գուցե սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկացի ընտրողները սպառնում են  արտագաղթել, սակայն կասկած չկա, որ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց անհանգստացած շատերը հեռանալու մասին մտածում են  առավել քան երբևէ, լուրջ: 

Մոտ մեկ ամսի առաջ, դեմոկրատական և հանրապետական թեկնածուներն անցկացրեցին իրենց առաջին հեռուստաբանավեճը. Բանավեճ, որից հետո, միլիոնավոր հեռուստադիտողներ, հատկապես ԱՄՆ-ում, ամաչում էին ամերիկացի լինելուց: Ուղիղ մեկ օր անց ԱՄՆ շատ քաղաքացիներ դիմեցին Google- ի օգնությանը՝ Կանադա և Նոր Զելանդիա ներգաղթելու ուղիներ գտնելու համար: 

Ջամե Ջամ

Իսրայելացի ռաբբին անտեսում է կորոնավիորսւի վերաբերյալ բոլոր զգուշացումները

Մարտ ամսին, կորոնավիրուսի դեմ  կարանտինի ֆոնին, Իսրայելում, լույս տեսավ մի տեսահոլովակ, որում ներկայացված է աշխարհի ամենահզոր ռաբբիներից մեկը, իր թոռան հետ միասին, որում նա անտեսում է կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր նախազգուշացումներն ու պնդում, որ կրոնական դպրոցները պետք է շարունակեն գործել:

92-ամյա ռաբբի Չաիմ Քանիֆսկին, իր բազմաթիվ հետևորդների հետ միասին, այդ թվում ՝ տասնյակ հազարավոր լիտվացի ուղղափառ հրեաներ,  հավատում են, որ նրանք Թորայի իշխաններ են:

Տեսանյութում Քանիֆսկին իր 30-ամյա թոռան՝ Յակով Քանիֆսկու հետ միասին հայտնվել են տեսախցիկների առջև ՝ որպես բանավեճի գլխավոր դեմքեր:

Նա բացահայտորեն հայտարարում է, որ չի ենթարկվում դպրոցների փակման հրամանին:

Jerusalem Post- ի գրողներից մեկը ռաբբիի պահվածքը բնութագրել է  որպես «ծայրահեղ վտանգավոր «քաղաքացիական անհնազանդություն», որն աննախադեպ է  Սիոնիստական ​​ռեժիմի պատմության մեջ:

 

«Ճակատամարտի օր» ԱՄՆ-ում

Վերջին տասնամյակների ԱՄՆ-ի ամենակարևոր ընտրությունները՝ թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ,  ավարտվելու են երեքշաբթի օրը:

Ամբողջ աշխարհը հետեւում է այս ընտրություններին ՝ տեսնելու, թե արդյոք Սպիտակ տան գործարարը, ով ավելի շատ հայտնի է որպես  վերջին 4 տարիների ընթացքում աշխարհի քաղաքական և տնտեսական հավասարակշռություններ խախտող գործիչ, կշարունակի՞ ղեկավարել Միացյալ Նահանգները, թե նրան կփոխարինի Բայդենը, որը հավատարիմ է Դեմոկրատական ​​կուսակցության ավանդույթներին և կարող է վերականգնել Սպիտակ տան կայունությունը, որը խաթարվել էր վերջին չորս տարիներին:

Ըստ New York Times- ի ՝ Ջո Բայդենը  և  Դոնալդ Թրամփը երեկ անցկացրել են իրենց ամենակարևոր նախընտրական քարոզարշավները, որոնք անցել են բավականին թեժ մթնոլորտում:  Մտահոգվելով Փենսիլվանիա նահանգի քվեարկության արդյունքների կապակցությամբ,  Թրամփը նախընտրեց ամբողջ օրը դասախոսություններ անցկացնել նահանգի չորս շրջաններում:

 

armenpress.am

Ռուսաստանը եւ Ավստրիան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

  Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել Է, որ Մոսկվան եւ Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավստրիան շատ պատասխանատու եւ կշռադատված քաղաքականություն Է վարում անվտանգության ապահովման հարցերում, ուստի ես չեմ կարծում, որ այստեղ կարող Է դրա որեւԷ արմատական փոփոխություն լինի:

Բայց այն, ինչը նշված Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում, պատրաստակամությունն Է ամենասերտ փոխգործակցությանը ահաբեկչության դեմ մղվող պայքարում. ես կարծում եմ, որ այդ ուղղությունը նոր զարգացում կստանա մեր երկկողմ կապերի բնագավառում: Եվ այդ դրույթը մենք գործնականում արդեն իրականացնում ենք»,-հայտարարել Է դեսպանը՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում:

Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին դեռ փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազան լքելու և Հունաստանում տեղակայվելու տարբերակը

 Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է ամբողջ եվրոպական մայրցամաքում իր ռոտացիոն կամ մշտական ռազմական ներկայությունն ապահովելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ahval-ը, այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից: Հավանական է նաև, որ ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում:

Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր է ձեռք բերել և արդեն իսկ փորձարկումներ իրականացրել, ինչի պատճառով ԱՄՆ զգուշացրել է պատժամիջոցներ կիրառելու մասին: Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ Միացյալ Նահանգներն ամրապնդում է ռազմական ոլորտում Հունաստանի հետ հարաբերությունները:

 

armenpress.am

Ավստրիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Վիեննայում իրականացված գրոհի պատճառով

 Ավստրիայի կառավարությունը որոշում Է ընդունել եռօրյա սուգ հայտարարել Վիեննայում իրականացված մի շարք հարձակումներից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Wiener Zeitung թերթը: Սուգը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ: Որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի արտահերթ նիստում: Կառավարական բոլոր շենքերում կխոնարհվեն ազգային դրոշները, Ավստրիայի տարածաշրջաններին ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել: Նոյեմբերի 3-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին) տեղի կունենա լռության րոպե՝ ի հիշատակ զոհվածների: Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է:

Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ: Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: