Մամուլի տեսություն 04.11.2020
ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների վերաբերյալ մտահոգությունների կտրուկ աճին զուգահեռ, սկսվել է ընտրությունների արդյունքների հաշվարկը: Միևնույն ժամանակ, թեկնածուներից յուրաքանչյուրը հայտարարում է վաղաժամ հաղթանակի մասին:
Մարդոմսալարի
Մտահոգություններ՝ ԱՄՆ-ում հետընտրական անկարգությունների կապակցությամբ
Միացյալ Նահանգների ողջ տարածքում նահանգապետերը Ազգային գվարդիային կոչ են արել պատրաստ լինել անկարգությունների և ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքների նկատմամբ:
Ջո Բայդենի հաղթանակը կարող է հանգեցնել բռնության Թրամփի կողմնակիցներ կողմից, որոնք հիմնականում սպիտակամորթներ են: Մյուս կողմից, Դոնալդ Թրամփի հաղթանակը կրկին կարող է բորբոքել հակառասիստական խմբերի և փոքրամասնությունների շարժումների զայրույթը:
Բազմաթիվ խանութների և առևտրի կենտրոնների սեփականատերեր, հատկապես այն նահանգներում, որոնցում 5 ամիս առաջ տեղի ունեցան անկարգություններ, նախազգուշական միջոցներ են ձեռնարկել:
Վաշինգտոնում նույնպես խանութների սեփականատերերը նման միջոցներ են ձեռնարկել: Վաշինգտոնի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք լուրջ սպառնալիքներ չեն ստացել, բայց շատերին մտահոգում է հետընտրական շրջանում փողոցային անկարգությունների հավանականությունը:
Քեյհան
ԱՄՆ-ում իրավիճակը դիտարժան է
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը դիտարժան է որակել ԱՄՆ-ում տիրող իրավիճակը և հավելել. «Գործող նախագահը հայտարարում է, որ այս ընտրություններն ամենակեղծվածն են, իսկ նրա մրցակիցն իր հերթին հայտարարում է, որ Թրամփը մտադիր է կեղծել ընտրությունների արդյունքները»:
Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ այս իրավիճակը բացում է ժողովրդավարության տգեղ դեմքը, հավելելով. «Անկախ նրանից, թե ով է իշխանության գալու Միացյալ Նահանգներում, իրավիճակը վկայում է, որ ԱՄՆ-ում առկա է քաղաքացիական, քաղաքական և բարոյական լուրջ անկում, ինչը հաստատում են նաև այդ երկրի մտավորականները:
Խորասան
Կորոնավիրուսն ամեն օր նոր անակնկալ է մատուցում
Կորոնավիրուսի վերաբերյալ նոր հետազոտությունը ներկայացրել է այս վտանգավոր հիվանդության փոխանցման հետ կապված մտահոգիչ արդյունքներ: Հետազոտությունը հրապարակված է իսպանական ELPAIS ամսագրում:
Այս հայտնագործության կարևոր մասը վերաբերում է վիրուսի փոխանցմանը, կախված հիվանդների խոսելու և ձայնի տոնի հետ: Տանը վարակվելու ռիսկն ավելի է մեծացել և երբեմն ընտանիքի բոլոր անդամները հոսպիտալացվում են: Կարանտինի պայմանները չպահպանելը, դիմակ չկրելը և տանը պատշաճ օդափոխության անտեսումը վիրուսի տարածվածության կարևոր պատճառներից են:
Իրան
Ամերիկյան դուել, արդյոք պարտվողը կընդունի՞ պարտությունը
ԱՄն-ում սկսվել են այդ երկրի պատմության կրիտիկական ժամերը. Այսօր Թեհրանի ժամանակով վաղ առավոտյան, ընտրատեղամասրեը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը:
Ընտրատեղամասերում գրանցված ձայներին միանալու են նաև փոստային քվերակության միջոցով անցկացված ընտրությունների ձայները և բոլորը սպասում են արդյունքներին:
armenpress.am
Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կասպից ծովում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ երկրաբանական ծառայությունից: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16:16-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ երկաշարժը զգացվել է Խաչմազի շրջանի որոշ բնակիչների կողմից։ Էպիկենտրոնը գտնվում էր 62 կմ խորության վրա:
armenpress.am
Թուրքիան իրականացնում է նոր խիստ կարանտինային միջոցառումներ
Թուրքիայում բոլոր ռեստորանները, հարսանյաց սրահները, վարսավիրանոցները և կինոթատրոնները նոյեմբերի 3-ին Երևանի ժամանակով ժամը 22։00-ից կփակվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին շուրջ երեք ու կես ժամ տևած նախագահական խորհրդի նիստից հետո հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նոր որոշումների մասին, վարակի ցուցանիշները վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում բավականին մեծ աճ են գրանցում:
«Սրճարաններում, ռեստորաններում (բացի առաքման ծառայություններից), վարսավիրանոցներում, հարսանյաց սրահներում, լողավազաններում, խաղասրահներում, թատրոններում, կինոթատրոններում, համերգասրահներում և նմանատիպ վայրերում ծառայությունները կավարտվեն 22.00-ին», - ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ թուրքական արտադրության պատվաստանյութը պատրաստ կլինի գարնանը։
Թուրքիայում վերջին օրերին աճում են կորոնավիրուսային համաճարակի արձանագրված դեպքերի թվերը։ Նոյեմբերի 3-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակման 2343 նոր դեպք, 79 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 382.118, իսկ մահացել է 10.481 մարդ։ Երկրի մի շարք գյուղերում այսօր մտցվել էր խիստ կարանտինային ռեժիմ։
panarmenian
Համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ ԱԺ-ում պարգևավճարներ չեն ստացել
ԱԺ 2020-ի ընթացիկ բյուջեի ընթացիկ կատարման մասով խնայել է 252 մլն դրամ չօգտագործված գումար, քանի որ համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատակիցները և պատգամավորները պարգևավճարներ չեն ստացել։ Այդ մասին հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ անդրադառնալով ընթացիկ բյուջեի խոշոր կրճատումներին։
Նա նշել է նաև, որ երկու անգամ խոշոր վերանայումներ են եղել, որոնցից առաջինը տեղի է ունեցել համավարակի ընթացքում. այդ ժամանակ ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ։
«Այստեղ ամենամեծ բաժինը պարգևատրումներինն է, գործուղումներից ևս բավականին մեծ գումար է վերադարձվել»,- ասել է Սիրականյանը, գրում է Panorama.am-ը։
ԱԺ ընթացիկ բյուջեում երկրորդ մեծ վերաբաշխումը, ըստ Սիրականյանի, ռազմական դրությամբ է պայմանավորված եղել։ Մասնավորապես, պահուստային ֆոնդ է վերաբաշխվել 108 մլն 500 հազար դրամ. «Սա արդեն տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ դերի բարձրացման միջոցառումներից»։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ ընթացիկ կատարման մասով էլի տնտեսումներ կան, որոնք այս պահին դեռևս չեն վերադարձվել պահուստային ֆոնդ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
panarmenian
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն վերցնի խորհրդարանական մանդատները
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները համաձայնագիր են ստորագրել խորհրդարական մանդատները չվերցնելու մասին: Այդ կուսանկցությունները 8-ն են։
Բացի այդ, 12 այլ կուսակցություն նույնպես հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունները, դրանք կեղծված են։ Agenda.ge-ի փոխանցմամբ՝ 20 կուսակցությունն էլ շարունակելու է պայքարել կառավարության դեմ:
Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը ստացել է ձայների 48․15%-ը։ Ընդդիմությունը շարունակելու է բողոքի ակցիաները։