Մամուլի տեսություն 05.11.2020
Իրանական գրեթե բոլոր թերթերի վերնագրերն այսօր վերաբերում են Բայդեն-Թրամփ հակամարտությանը և ԱՄՆ-ում տիրող հետընտրական վիճակին:
Մարդոմսալարի
Սպիտակ տուն մուտք գործելու բանալին փոստային քվեարկության ձայների մեջ է
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները որքան որ կանխատեսելի էին, նույնքան էլ հակասական:
Կարևոր նահանգներում ձայների հաշվարկին զուգահեռ, երկու թեկնածուները պնդում են որ հաղթել են ընտրություններում: Թրամփը հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են: Սակայն վեջրնական արդյունքի համար պետք է հաշվարկվեն մի շարք կարևոր նահանգների ձայները:
Վիճահարույց է դարձել փոստային քվեարկությունը, որին մասնակցել է ավելի քան 100 միլիոն մարդ:
Խորասան օրաթերթ
Ընտրական սկանդալ
ԱՄՆ-ում ընտրությունների ավարտից և ձայների հաշվարկի մեկնարկից հետո, աշխարհն ականատես է լինում այդ երկրում բարձրացող հետընտրական սկանդալի:
Չնայած դեռ մի շարք կարևոր նահանգներում ձայների հաշվարկը չի ավարտվել, Թրամփն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին, միևնույն ժամնանակ, կասկածի տակ դնելով ընտրությունների անցկացման ընթացքը: Այս մղձավանջից էին վախենում այդ երկրի ԶԼՄ-ները և մեծ թվով քաղաքական գործիչներ:
Թրամփը փորձում է որպես իր հայտարարության հիմք ծառայեցնել «ընտրակեղծիքները»: Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում ձայների հաշվարկը որոշիչ դերակատարություն է ունենալու, սակայն Թրամփն արդեն իրեն հաղթող է ճանաչել:
Ջավան
ԻԻՀ առաջնորդը ստորագրել է մի շարք դատապարտյկանլերի ներման հրամանագրերը
Իսլամի մ արգարեի և շիաների իմամ Ջաաֆար Սադեղի ծննդյան օրերի կապակցությամբ, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին, համաձայնել է մի շարք դատապարտյալների ներում շնորհելու վերաբերյալ դատական իշխանության և Կառավարության քրեակատարողական հիմնարկի ներկայացրած առաջւարկին: Ըստ այդ, ներում է շնորհվել 3780 դատապարտյալի:
Հատկանշական է, որ այս անգամ ներում էշնորհվել նաև Իրանում անցած տարի տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալված մի խումբ խռովարարների:
Անցյալ տարի հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել էր, որ իսլամական կարեկցանքը պետք է հիմք դառնա խռովարարների հետ վերաբերմունքի համար, և դրա հիման վրա, նոյեմբերյան իրադարձությունների տարելիցին, որոշ կալանավորների այս տարի ներում էշնորչհվել:
Էբթեքար
Իրանի նախագահը կառավարության նիստում հայտարարել է, որ Իրանի համար կարևոր է ԱՄՆ-ի քաղաքականությունը և ոչ թե այն, թե ով է ղեկավարում այդ երկիրը:
Անդրադառնալով ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններին, Հասան Ռոհանին չորեքշաբթի առավոտյան ասաց. «ԱՄՆ-ի ընտրությունները ուսանելի են: Իհարկե, մեզ չի հետաքրքրում, թե ով կընտրվի նախագահ: Մեզ համար կարևոր է այդ երկրի քաղաքականությունը»:
armenpress.am
ԵԱՀԿ-ն նշել է ընտրողների բարձր մասնակցությունը ԱՄՆ-ի ընտրություններում, չնայած COVID-19-ին
ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում արձանագրվել Է ընտրողների բարձր մասնակցություն, չնայած այն սահմանափակումներին, որոնք կապված են կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵԱՀԿ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Ջորջ Լինքը:
«Միջոցները, որոնք ձեռնարկվել են ընտրությունների կազմակերպիչների կողմից, ներառյալ վաղաժամկետ քվեարկությունը եւ պոստով քվեարկությունը, քաղաքացիների գիտակցական մասնակցության հետ միասին, ապահովել են բարձր մասնակցություն, չնայած COVID-19-ի համավարակին»,-ասել Է Լինքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Պետդումայում օրինագիծ Է ներկայացվել նախկին նախագահի անձեռնմխելության վերաբերալ
Պետդումա օրինագիծ Է ներկայացվել պետության նախկին ղեկավարի անձեռնմխելության վերաբերյալ՝ անկախ նախագահության ժամանակաշրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:
Այժմ նախկին ղեկավարին չի կարելի քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկել այն գործողության համար, որը նրա կողմից կատարվել Է նախագահական լիազորությունները կատարելու ժամանակ: Նրան նաեւ չի կարելի բռնել, կալանավորել, խուզարկել, հարցաքննել կամ հետեւել, եթե գործերը կապված են երկրի ղեկավարի պարտականությունների հետ: Օրինագիծը բացառում Է հակաիրավական գործողությունների կատարման ժամկետների մատնանշումը: Այսպիսով, ընդլայնվում Է նախագահի անձեռնմխելության երաշխիքների գործողության ժամանակավոր ոլորտը, որը դադարեցրել Է նրա լիազորությունների կատարումը»,-պարզաբանել Է Կլիշասը: Նախագիծը փոխում Է անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը: Այժմ նախկին նախագահը կարող Է այն կորցնել, եթե նրա դեմ պետության ղեկավարի լիազորությունների կատարման ժամանակ ծանր հանցագործության մասին քրեական գործ Է հարուցվում:
Գործընթացը պետք Է նախաձեռնի Հետաքննչական կոմիտեի նախագահը: Դրա համար նա պարտավոր Է Պետդումա ուղարկել համապատասխան փաստաթուղթը: Ըստ նոր նախագծի, նախկին նախագահին անձեռնմխելիությունից կարող Է զրկել Դաշնային խորհուրդը եւ միայն պետական դավաճանության կամ «այլ ծանր հանցագործություն կատարելու մեջ Պետդումայի կողմից առաջադրված մեղադրանքի հիման վրա: Դրանից հետո մեղադրանքը պետք Է հաստատեն Գերագույն եւ Սահմանադրական դատարանները: Մեղադրանք առաջադրելու մասին Պետդումայի որոշումը եւ անձեռնմխելիությունից զրկելու մասին Դաշնային խորհրդի որոշումը պետք Է ընդունի երկու պալատների խորհրդարանականների ընդհանուր թվի երկու երրորդը՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Նախագահին պաշտոնից հեռանցնելու կամ պետության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու մասին Դաշնային խորհրդի որոշումը պետք Է ընդունվի ոչ ուշ, քան մեղադրանք առաջադրելուց հետո եռամսյա ժամկետում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Fox-ը հաշվել Է, որ Բայդենի հաղթանակի համար մնացել Է Նեւադան
Դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենին մնում Է հաղթանակ տանել Նեւադայի նահանգում՝ քվեատուների կոլեգիայի անդամների 6 ձայնով, որպեսզի շահի ընտրություններում: Այս կանխատեսումն արել Է Fox News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն, Բայդենը անհրաժեշտ 270-ից հավաքում Է քվեատուների կոլեգիայի անդամների 264 ձայն:
Դրա հետ մեկտեղ ներկայում նա ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփից ընտրողների ձայներով առաջ Է անցել Նեւադայի նահանգում, որտեղ Էլ հաղթանակի համար քվեատուների կոլեգիայի անդամների հենց 6 անհրաժեշտ ձայներ են: Տվյալների համաձայն, Բայդենի օգտին Նեւադայում քվարկել Է 588 հազար 252 մարդ (49,3 տոկոս), Թրամփի օգտին՝ 580 հազար 605 (48,7 տոկոս): Այնտեղ դեռ հաշվել են ձայների 75 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
panarmenian.net
Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Շվեյցարիայում բարձր է մնում
Ահաբեկչական սպառնալիքը Շվեյցարիայում շարունակում է բարձր մնալ, հայտարարել է Դաշնային հետախուզական ծառայության ներկայացուցիչ Իզաբել Գրաբերը:
Նոյեմբերի 3-ին Ցյուրիխում 2 անձ է ձերբակալվել Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նրանցից մեկը 18 տարեկան է, մյուսը՝ 24։
Նա հավելել է, սակայն, որ հետախուզությունը տվյալներ չունի պատրաստվող հարձակումների մասին։
«Վիեննայում և Նիսում տեղի ունեցած հարձակումները հաստատում են Դաշնային հետախուզական ծառայության տվյալները։ Ահաբեկչական սպառնալիքը երկրում բարձր է մնում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա՝ հետախուզությունը նշում է, որ առաջիկայում երկրում կարող են բռնության առանձին ակտեր լինել ծայրահեղականների կամ հոգեպես անհավասարակշիռ մարդկանց կողմից։
Գրաբերը հիշեցրել է, որ ահաբեկչական սպառնալիքը բարձր է մնում Շվեյցարիայում 2015-ից ի վեր։
Նոյեմբերի 3-ին Ավստրիայի մայրաքաղաքում մի քանի վայրում ահաբեկչական հարձակումներ են եղել, 3 զոհ կաու մոտ 15 վիրավոր։ Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր է, մյուսներն իսլամիստներ են, նրանք բոլորը լավ զինված են։Ավտրիայի ներքին գործերի նախարարությունից հորդորել են Վիեննայի բնակիչներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։