Մամուլի տեսություն 06.11.2020
ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները դեռ պարզ չեն, սակայն գործը հասել է դատարան:
Էթեմադ
ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին լուրը հերքվել է
Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հերքել է BBC- ի հաղորդագրությունն այն մասին, որ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը պատրաստվում է հեռանալ պաշտոնից ՝ հայտարարելով, որ այդ լուրը «կեղծ է և ապակողմնորոշիչ»:
Հոֆմանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադ լուրերը կեղծ են ու մոլորեցնող: Անկեղծ ասած, Պաշտպանության նախարարը մտադիր չէ հրաժարական տալ, և նրան չեն խնդրել իր պաշտոնանկության մասին դիմում ներկայացնել»:
Համշահրի
Թրամփը կպարտվի՞ 2024 թվականի նախագահական ընտրություններում:
ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները դեռ պարզված չեն, բայց 2024 ընտրությունների մասին խոսակցություններն արդեն սկսվել են:
Սպիտակ տան նախկին աշխատակից Միք Մելոնին, ով այժմ ծառայում է որպես Հյուսիսային Իռլանդիայում ԱՄՆ հատուկ բանագնաց, հայտարարել է, որ ակնկալում է, որ Թրամփը կրկին կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին, եթե պարտվի Ջո Բայդենին:
«Իռլանդական հետազոտական կենտրոնի կողմից անցկացված վեբինարում նա հայտարարել է.«Ես ակնկալում եմ, որ Դոնալդ Թրամփը կշարունակի զբաղվել քաղաքականությամբ, և ես հաստատ նրա անունը կներառեյի այն անձանց վերջնական ցուցակում, ովքեր մասնակցելու են 2024 թ. ընտրություններին»:
Նա նաև նշել է, որ Թրամփն իր օգնականների հետ քննարկել է 2024 թ. ընտրություններին հնարավոր մասնակցության հարցը:
Ջամե Ջամ
Դոլարն անկում ապրեց, երբ հայտարարվեցին ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները
Թրամփ-Բայդեն ընտրարշավի ձգձումից հետո, դոլարն արժեզրկվել է:
Ներդրողները զարմացան, որ Բայդենն արագորեն չհաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում և Թրամփ-Բայդեն ընտրապայքարը շատ բարդ ստացվեց: Արդյունքում դոլարն արժեզրկվեց:
Իրան
Թվիթերը Թրամփի նոր գրառումը պիտակավորել է որպես «ապակողմնորոշիչ»
Հինգշաբթի երեկոյան Թվիթեր սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական գրառումը պիտակավորել է որպես «ապակողմնորոշիչ»:
Թրամփն ավելի վաղ Թվիթերում գրել էր. «Ընտրությունների օրվանից հետո ոչ քվե չպետք է հաշվարկվի»:
«Այս թվիթն ամբողջությամբ կամ մասամբ կարող է ապակողմնորոշիչ լինել ընտրությունների արդյունքների կամ քաղաքացիական տրամադրությունների համար», - գրել է Թվթիերը:
Հինգշաբթի երեկոյան մի շարք թվիթներում Թրամփը կոչ է արել դադարեցնել ձայների հաշվարկը երեքշաբթի օրվա ընտրություններում: Մյուս կիողմից, նա հավակնում է «մեծ իրավական հաղթանակի» Փենսիլվանիա կարևոր նահանգում:
armenpress.am
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն, ինչպես նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, օպերատիվ խորհրդակցության մասին նոյեմբերի 6-ին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի և կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը», - հայտնել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ քննարկվել են նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու երկրի սոցիալ-տնտեսական այլ ընթացիկ հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պառլամենտի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ բնապահպանական և տրանսպորտային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
armenpress.am
ՌԴ-ում ձերբակալել են Վոլգոգրադում ահաբեկչություն ծրագրած խմբավորման անդամին
Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ադիգեայի Հանրապետությունում իրավապահները ձերբակալել են Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություն ծրագրած «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» խմբավորման անդամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:
«Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման գործունությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման իսլամիստները ծրագրում էին պայթեցնել «Մայր Հայրենիք» հուշարձանը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը նշել է, որ կազմակերպության գործունեության համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից:
armenpress.am
Աշխատանքային միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել Է գրեթե մեկ քառորդով
Ռուսաստանում աշխատող աշխանքային միգրանտների թիվն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել Է գործնականում մեկ քառորդով եւ կազմել շուրջ 1,8 միլիոն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հաղորդել Է «Իզվեստա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության վիճակագրական հաշվետվությունը:«Ռուսաստանում աշխատող օտարերկրացիների թիվը, ՆԳ նախարարության սեպտեմբերի 30-ի տվյալներով, կազմել Է գրեթե 1,8 միլիոն մարդ: Ուղիղ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել Է 22,5 տոկոսով ավելի բարձր եւ կանգնել ավելի քան 2,3 միլիոնի մանկարդակի վրա»,-ասվում Է հրապարակման մեջ:Գերատեսչությունում ճշտել են, որ կրճատումը տեղի Է ունեցել օտարերկրացի աշխատողների բոլոր կատեգորիաներով:26 տոկոսով նվազել Է Ռուսաստանում աշխատող Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների թիվը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել Է 333 հազար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նրանց թիվը 450 հազարից ավելի Էր, նշվում Է հոդվածում:ՌԴ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունում, որը համակարգում Է Ռուսաստանում աշխատողների ներգրավման բաժնեչափերը, թերթին պարզաբանել Է, որ օտաարերկրացի աշխատողների մեծ մասը կազմում են առանց այցագրերի քաղաքացիները: Նրանց հաշվառումը եւ աշխատանքային գործունեությունը կանոնակարգում Է ՆԳ նախարարությունը. նրանք առավելապես ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի քաղաքացիներ են:Դրա հետ մեկտեղ, աշխատանքի նախարարության տվյալներով, ամենից շատ օտարերկրյա քաղաքացիներ այցագերի հիման վրա Ռուսաստան աշխատելու են ժամանում Չինաստանից, Վիետնամից, Թուրքիայից, Հնդկաստանից եւ Սերբիայից, գրում Է «Իզվեստա»-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: