Մամուլի տեսություն 07.11.2020
Այսօր իրանական թերթրն անդրադարձել են հիմնականում ԱՄՆ-ի ընտրություններում Թրամփի պարտությանը և կանխատեսումեր արել հետընտրական անհանդարտությունների մասին:
«Մարդոմսալարի»
ԱՄՆ-ի պարտված նախագահի նվաստացում
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դարձել է անցանկալի տարր ԱՄՆ-ի պահպանողականների համար: Պարտությունից փախչելու համար ԱՄՆ-ի նախագահը ծանր մեղադրանքներ է ուղղում ԱՄՆ-ի ընտրական համակարգին: Սա այն դեպքը չէ, որ Վաշինգտոնում մեկին դուր գա: Անցած երկու օրվա ընթացքում հանրապետականները ոչ մի դիրքորոշում չեն որդեգրել Թրամփին պաշտպանելու համար: Որոշ պահպանողականներ ոչ միայն չեն լռել, այլև խստորեն քննադատել են իրենց կուսակցի քայլերը: Արձագանքելով այս իրավիճակին, Թրամփի որդիները հակադրվել են հանրապետականներին ու նույնիսկ նրանց սպառնացել են վրեժխնդիր լինել հաջորդ շրջանի նախագահական ընտրություններում: Իհարկե պետք է սպասել ու տեսնել, թե ապագայում դաշնային դատարանը ինչպես կվարվի նախկին նախագահի կողմից ներկայացված մեծ ու փոքր մեղադրանքների հետ:
«Քեյհան»
ԱՄՆ-ի ընտրությունների տուփից օ՞ձ դուրս կգա թե կարի՞ճ
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում սպասում են ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներին: Տպավորություն է, թե բոլորը սպասում են, տեսնելու՝ օ՞ձն է իրենց խայթելու, թե՝ կարիճը: Թեհրանի, Բաղդադի, Քաբուլի, Դամասկոսի, Իսլամաբադի և Սանաայի բնակչի համար իրականությունն այլ է այն ամենը ինչ ասվում է Թրամփի ու Բայդենի տարբերությունների մասին, մի խումբ մարդկանց կեղծիքն ու սուտն է, ովքեր կամ պատրանքների գրկում են, կամ այս քայլով իրենց շահն են ապահովում:
«Ջամե Ջամ»
Մինչև տարվա ավարտն Իրանում կարտադրվի երեք տեսակ պատվաստանյութ
Իրան նախագահության գիտական ու տեխնոլոգիական գերատեսչության կենսատեխնոլոգիական զարգացման շտաբի քարտուղարը հայտնել է, որ մինչև այս տարվա ավարտը կշահարկվեն 3 մարդկային պատվաստանյութեր: Նա ասել է.«Արտադրված պատվաստանյութերը ձեռք են բերվում թանկ գնով և մեծ քանակաության արտարժույթի ծախսման պատճառ են դառնում»:
Մոստաֆա Ղանեին հավելել է.«Այս տարիների ընթացքում երկրի գիտական շրջադարձային կետերից մեկը դեղերի ու պատվաստանյութերի արտադրության ոլորտներում առաջադիմությունն է: Այս դեղերն ու պատվաստանյութերը արտադրվում են երկրի մասնագետների ու գիտնականների ջանքերի շնորհիվ և այս իրադարձությունը Իրանին դարձրել է տարածաշրջանի բացառիկ երկրներից և աշխարհի առաջատարներից մեկը»:
«Իրան»
Ալիևը հայտարարություն է տարածել Ղարաբաղում ևս 16 գյուղերի ազատագրման մասին
Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն է տարածել, որ այս երկրի բանակը Ղարաբաղում ազատագրել է ևս 16 գյուղ:
Շաբաթ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Ղարաբաղյան հակամարտ գոտու բոլոր ուղղություններում բախումները դեռ շարունակվում են:
armenpress.am
Թուրքիան ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր». գերմանական SWP վերլուծական կենտրոնի անդրադարձը
Գերմանիայի գլխավոր վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է զեկույց, որում, վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային ներկայիս քաղաքականությունը, նրան համարում է Եվրոպայի համար «վտանգավոր գործընկեր»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Deutsche Welle կայքի թուրքական բաժնին, միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտը հրապարակած զեկույցում նշել է, որ Թուրքիան գնալով «մեկուսանում է Արևմուտքից» և արդեն Եվրոպայում ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր»։
SWP վերլուծական կենտրոնին կից գործող Թուրքիայի կիրառական հետազոտությունների կենտրոնի (CATS) վերլուծաբան դոկտոր Դարիա Իսաչենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության և նրա կողմից իրականացվող քաղաքականության, ինչպես նաև Անկարա-Մոսկվա հարաբերություններում ուշադրության արժանի մի շարք կարևոր կետեր է վերլուծել։ Իսաչենկոն, հիշեցնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին թե ռազմաճակատում, թե բանակցությունների սեղանին օգնություն տրամադրելու և այդպիսով հակամարտության մեջ ներգրավված լինելու փաստի մասին, նշել է, որ Թուրքիան իր որդեգրած քաղաքականությամբ նպատակ ունի տեղ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար բանակցային սեղանին:
«Թուրքիան, բանակցային գործընթացում տեղ ապահովելով, փորձում է ամրապնդել իր դերը տարածաշրջանում, և բանակցությունների սեղանին չի ցանկանում տեսնել Արևմտյան երկրներին»,-նշում է վերլուծաբանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Էրդողանը անընդհատ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ուղղված քայլերը, և պահանջում խնդրի լուծման համար այլ ֆորմատի ձևավորում, որի մեջ անպայմանորեն ներգրավված կլինի նաև Թուրքիան։
CATS-ի մեկ այլ վերլուծաբանի կարծիքով՝ Թուրքիան Սիրիայի Իդլիբի օրինակով Հարավային Կովկասում ևս ցանկանում է բանակցությունների սեղան նստել անմիջապես Ռուսաստանի հետ, այդպիսով ձևավորել բանակցային նոր ֆորմատ, որի մեջ տեղ չեն ունենա Արևմտյան երկրները։
Անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիայի կողմից իրականցվող այս քայլերը ինչպես կարող են ընդունվել Ռուսաստանի կողմից, Իսաչենկոն նշել է, որ Ռուսաստանի համար դրանք «անընդունելի» են, սակայն միևնույն ժամանակ նա չի ցանկանում վատացնել իր հարաբերությունները ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի և ոչ էլ Թուրքիայի հետ։ Ռուսաստանի համար տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը կարող է հանգեցնել մեծ վտանգների իր անվտանգության համար։ Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ մուսուլմանական ահաբեկչական մի շարք կազմակերպությունների վարձկաններ ու ահաբեկիչներ տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտի, և կա վտանգ, որ նրանք կարող են ներթափանցել Ռուսաստանի տարածք։
Սակայն ամենակարևոր անդրադարձը վերլուծաբանը կատարել է Արևմտյան երկրներից Թուրքիայի գնալով մեկուսացման վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան ձգտում է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և տարածաշրջանային խնդիրներից հնարավորինս հեռու պահել Արևմտյան երկրները, իսկ Ռուսաստանը, կանգնելով Ամերիկան տարածաշրջանից դուրս մղելու կամ Թուրքիայի դերը մեծացնելու երկընտրանքի առջև, ստիպված է ընտրել երկրորդը, այդպիսով «աչք փակելով» Թուրքիայի վարած քաղաքականության վրա։ Հեղինակը ավարտում է իր վերլուծությունը, ասելով, որ այս ամենը Թուրքիայի նոր օսմանականության քաղաքականության մի մասն է, և այդ երկիրը գնալով հեռանում է Արևմուտքից՝ դառնալով անվստահելի և վտանգավոր գործընկեր Եվրոպայում։
armenpress.am
Մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից հրթիռահրետակոծության պատճառած վնասներն անհաշիվ են
Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով ԼՂ-ի մշակութային մայրաքաղաք Շուշիում ավերածություններն ու վնասները շատ են և անհաշիվ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂ-ի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Քանի որ այս պահի դրությամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի և առաջին ձեռքից իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և արդյոք մշակութային օջախները, թանգարանները, հոգևոր օջախները թիրախավորվել են: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիվ կրակի տակ է եղել երեկ ամբողջ օրվա ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհվել, բայց հաջողվել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դեպքում, երբ օդային տագնապը չէր անջատվում և շարունակաբար հրթիռակոծվում էր: Երեկ և այսօր Շուշիում տուժածներ չեն եղել»,- նշել է Հունան Թադևոսյանը:
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների զոհ է դարձել մոտ 5 տասնյակ խաղաղ բնակիչ: Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ցանկը շատ մեծ է՝ արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի, քիմիական զենքերի կիրառում, հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնց թվում Ստեփանակերտի ծննդատունն էր, նաև կրոնական կառույցներին՝ ինչպիսիք Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին էր, նաև՝ իրանական մզկիթը:
news.am
Ավելի քան 10 երկիր հայտնվել է զանգվածային սովի շեմին
Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի ավելի քան 10 երկիր հայտնվել է զանգվածային սովի շեմին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՄԱԿ տվյալները։
Հակամարտությունները, տնտեսական դժվարությունները, եղանակային էքստրեմալ պայմանները եւ կորոնավիրուսի համավարակը սահմանափակում են հարյուր հազարավոր մարդկանց հասանելիությունը պարենամթերքին։ Աշխարհում անկայունությունն աճում է, 16 երկրների սպառնում է սովի խնդրի սրումը, նշում է պարբերականը։ ՄԱԿ փորձագետները «թեժ կետեր» են անվանել Բուրկինա Ֆասոյի, հյուսիսարեւելյան Նիգերիայի, Հարավային Սուդանի եւ Եմենի շրջանները։ Իրավիճակի հետագա զարգացումը որոշելու են սնունդի գները եւ եղանակային պայմանները, վստահ են կազմակերպությունում։
Ավելի վաղ աշխարհին կանխագուշակել էին կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «աստվածաշնչյան ծավալների» սով։ Այսպիսի կանխատեսում էր կատարել Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիսլին։ Նրա խոսքով՝ համավարակի հետեւանքների մեղմացման նպատակով հումանիտար գործունեության իրականացման համար կազմակերպությանը առաջիկա կես տարում անհրաժեշտ է գրեթե 5 մլրդ դոլար։
Բիսլին սեպտեմբերին միլիարդատերերին եւ ձեռնարկություններին կոչ էր արել օգնել փրկելու ամբողջ աշխարհում 30 միլիոն մարդու, որոնք ենթակա են այս տարի սովից մահանալու վտանգին։
panorama.am
Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակվել են Համայում գտնվող քրիստոնեական քաղաքի վրա
Երեկ թիրախավորվել է սիրիական քրիստոնեական Ալ Սուքայլաբիե քաղաքը` երկրի հյուսիս-արևմուտքում աճող լարվածության ֆոնին։ almasdarnews.com կայքը հայտնում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Ազգային ազատագրական ճակատ» ընդդիմադիր կոալիցիան մի քանի հրթիռ և հրետանային արկ է արձակել քաղաքի և նրա շրջակայքի ուղղությամբ, ինչի հետևանքով տարածքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել։ Սիրիայի արաբական բանակը (SAA) և Ազգային պաշտպանության ուժերը (NDF) պատասխան հարվածներ են հասցրել ապառազմականացված գոտուց հյուսիս ընկած մի շարք տեղանքների:
panarmenian.net
Օհանյան․ Տրամադրությունս մարտական է, պարտավորության շրջանակում խնդիրներ եմ կատարում
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԼՂ-ի հերոս Սեյրան Օհանյանը վիրավոր չէ, նա իրեն հանձնարարված պարտականությունների շրջանակում, նաև կամավոր կերպով, կատարում է համապատասխան խնդիրներ, փոխանցում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ տրամադրությունը մարտական է։
«Պատերազմն ունի իր առանձնահատկությունները, ինչու չէ, նաև՝ պատերազմական գործողությունների դժվարությունները, դաժանությունները, բայց այդ ամենը մեր հայրենիքի, նաև ԼՂ-ի հատվածի պաշտպանության համար է։ Խոնարհվում եմ բոլոր զոհված տղաների և վիրավորների առջև, որոնց մեջ նաև հենց ինձ մոտ կանգնած շատ մարդիկ կան», - ասել է Օհանյանը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն Օհանյանի վիրավորման մասին կեղծ լուրեր էին հրապարակել։ ԼՂ-ի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում, իսկ «Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն, ինքը ողջ-առողջ է»։
panarmenian.net
ՀՀ և ԼՂ-ի ՄԻՊ-ը զեկույց են հրապարակել Ադրբեջանի` ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին
Հայաստանի և ԼՂ-ի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂ-ում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ դրանում կան քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներ, քարտեզային ցուցադրող պատկերներ։ Բացի այդ, ներառված են նաև առանձին հետևություններ` հիմնված Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա:
Հրկիզող զինատեսակն օգտագործվել է ԼՂ-ի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար:
Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ:
Հետևաբար, խոսքը նաև քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին է:
Պարզվել է, որ ԼՂ-ի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր մոտ 1815 հեկտար անտառապատ տարածք:
Նշվում է, որ զինատեսակի առանձնահատկություններով պայմանավորված այս թիվը կարող է աճել նույնիսկ, եթե այն այլևս չշարունակվի կիրառվել:
Որոշ քաղաքացիական բնակավայրերում (Ննգի, Տաղավարդ, Ակնաղբյուր և այլն) ավերածություններ են պատճառվել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին (օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն)։
Այս արտահերթ զեկույցը վերհանել է առնվազն հետևյալ փաստերը.
• անկախ կիրառված զինատեսակի քիմիական տարրերի կոնկրետ տեսակներից. կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ, այն պարունակում է քիմիական տարրեր,
• զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար,
• այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,
• անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ,
• ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիրառումից,
• այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության: