Մամուլի տեսություն 11.11.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128181-Մամուլի_տեսություն_11.11.2020
Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է 45 օր տևած պատերազմից հետո Հայատանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրին, որի համար Բաքվում տոնախմբություն է, իսկ Երևանում դրա դեմ բողոքում են:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Նոյեմբեր 11, 2020 15:18 Asia/Tehran

Այսօր իրանական թերթերի մեծ մասն անդրադարձել է 45 օր տևած պատերազմից հետո Հայատանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրին, որի համար Բաքվում տոնախմբություն է, իսկ Երևանում դրա դեմ բողոքում են:

Մարդոմսալարի

Իրանում ազատ են արձակվել  157 դատապարտյալներ

Դատական ​​իշխանության խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին հայտարարել է, որ դատական ​​իշխանության ղեկավարի առաջարկով և Գերագույն առաջնորդի համաձայնությամբ 370 դատապարտյալների ներում է շնորհվել:  Նրանք մեղադրվում էին սոցիալական համակարգի դեմ քարոզչության և  անկարգություններին մասնակցելու մեջ:

 

Քեկհան

Թրամփը իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Վաշինգտոնում

«Ամերիկայի շփոթված նահանգներ». այսպես կարելի է  այսօր նկարագրել ԱՄՆ-ում տիրող իրավիճակը: Ամերիկացին, որն այլ երկրների խնդիրները լուծելու համար միշտ ունեցել է հարմար «դեղատոմս», այսօր հայտնվել է անօգնական վիճակում:

Նախագահական ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց, Բայդենը և Թրամփը շարունակում են հայտարարել հաղթանակի մասին: Լարվածությունն ու բախումները շարունակվում են և քաղաքական մակարդակով և փողոցներում: Թրամփն ու նրա կողմնակիցները շարունակում են պնդել, որ ընտրությունները կեղծվել են, և որ իրենք չեն ճանաչում Բայդենին որպես օրինական նախագահ: Վերջին օրերին, մի շարք նահանգներում Թրամփի զինված աջակիցներից շատերը փողոց են դուրս եկել  պաշտպանելու վերջինիս հայտարարությունները:

 

Խորասան

Ղարաբաղյան կահամարտության ավարտը և Իրանը

Ղարաբաղյան հակամարտության ավարտը և Իրանի սահմաննրեի մոտ հրադադարի հաստատումն ինքնին լավ լուր է: Կարոև է որ այդ տարածքներում հաստատվելու են ռուս խաղաղպահները որոնք նպաստելու են Թուրքայի միջոցով տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների մաքրմանը: Սակայն ընդհանուր առմամբ, իրադարձությունների նկատմամբ անուշադրությունը և Իրանի քաղաքակրթության ոլորտի գործոններից չօգտվելը պատճառ է դարձել, որ Իրանի մրցակիցների համար ավելի լայն ասպարեզ բացվի:

Հետևաբար անհրաժեշտ է, որ Իրանը, քանի դեռ ուշ չէ, վերանայի  Հաավային Կովկասի «ոսկե» շրջանում իր դերակատարությունը:

 

Ջավան օրաթերթ

Տոնակատարություն Բաքվում, զայրույթ ՝ Երեւանում

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երեք տասնամյակ տևած  պատերազմից հետո, այս հին վերքը վերջապես «պատվեց  խաղաղության քսուկով»:

Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումից և Իլհամ Ալիևի ելույթից հետո Ադրբեջանի ժողովուրդը դուրս եկավ փողոցներ՝ տոնելու խաղաղության հաստատումը: Իսկ հայ ցուցարարները ներխուժեցին կառավարության շենք և խորհրդարան ՝ ջարդելով ապակիներն ու կահույքը և պահանջելով իրենց վարչապետի հրաժարականը:

Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են ցուցարարները մտնում Հայաստանի վարչապետի  բնակավայր: Ըստ «Ալ-azeազիրա» -ի, համաձայնագրի հակառակորդները կարծում են, որ հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքի այն հատվածից, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղին, «դավաճանություն» է:

 

armenpress.am

Զենքի էմբարգո ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ. Նիդերլանդների 4 կուսակցությունների կոչը

 Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց տարածաշրջանում տարբեր հակամարտություններով Թուրքիայի ներգրավվածության, այդ թվում `Լեռնային Ղարաբաղի պայքարում ներգրավվածության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NOS կայքը:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին կողմերը Արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկումների ընթացքում այդ մասին միջնորդություն են ներկայացրել:

«Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` ներգրավվելով Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում զինված բախումներում: Այնտեղ Թուրքիան նավթ է որոնում մի տարածքում, որը պատկանում է Հունաստանին»,- ասված է հոդվածում:

Ըստ կոալիցիայի գործընկերների՝ կաբինետը պետք է աշխատի զենքի էմբարգոյի ուղղությամբ Եվրամիության համատեքստում: «Թուրքիան կրկին ու կրկին անցել է սահմանը: Վճռական միջոցառումների ժամանակն է», - ասել է «Քրիստոնեական միություն» կուսակցության՝ խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը:

Նա նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղում կռվելու:

«Դեմոկրատներ-66» կուսակցության ներկայացուցիչ Սջոերդ Սջորդսման Թուրքիան որակել է որպես «սրիկա պետություն»:

«Եթե Էրդողանը կայունություն խթանելու փոխարեն ռազմական բախում է հրահրում, մենք պետք է հստակ գիծ քաշենք՝ այլևս ոչ մի զենք Թուրքիային, քանի դեռ դա շարունակվում է»:

«Քրստոնեա-դեմոկրատական կոչ» կուսակցությունից Մարթայն ֆան Հելվերտն էլ նշել է. «Վատ է, որ ստիպված ենք, բայց մենք ուզում ենք, որ ԵՄ-ն զենքի էմբարգո դնի ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի վրա: Մենք պետք է պաշտպանենք անմեղ քաղաքացիական անձանց»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան Ադրբեջանին բացահայտ աջակցություն էր ցուցաբերում՝ հենց իր անմիջական միջնորդությամբ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

 

armenpress.am

Եվրոպայում ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար են նշել

 Եվրամիության աերոնավիգացիայի անվտանգության կազմակերպությունում (ԵՎԱԱԿ) նշել են ավիահաղորդակցության վերականգման երեք սցենար եւ պատմել, թե ինչից են կախված լինելու փոխադրումների ծավալների մեծացման գործընթացները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Դրանք բոլորը կախված են COVID-19-ի դեմ հասանելի պատվաստանյութի հայտնվելուց կամ համավարակի ինքնաբերական ավարտվելուց: Լավատեսական սցենարի համաձայն, եթե ճանապարհորդների զանգվածային պատվաստումը հասանելի դառնա ամռանը կամ 2021 թվականի վերջին, ապա եվրոպական ավիատրաֆիկը 2019 թվականի մակարդակին կվերադառնա 2024 թվականին:

Փորձագետներն ամենահավանական տարբերակը համարում են հասանելի պատվաստանյութի հայտնվելը միայն մինչեւ 2022 թվականը: Այդ դեպքում եւս երկու տարի կպահանջվի 2019 թվականի փոխադրումների ծավալների մինչեւ 92 տոկոս վերականգնելու համար:

Ըստ վատատեսական կանխատեսման, պատվաստանյութը չի կարողանա հաղթել կորոնավիրուսին, վարակը կմնա հասարակության մեջ, ինչը կնվազեցնի ճամփորդությունների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:

Այս դեպքում ավիասեկտորը նախահամավարակային մակարդակին կվերադառնա միայն մինչեւ 2029 թվականը:

ԵՎԱԱԿ-ի տեղեկատության համաձայն, 2020 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում օդային երթեւեկությունը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 54 տոկոսով:

Կորոնավիրուսի համավարակը ԵՄ-ին զրկել Է վեց միլիոն չվերթից: Այն, որ ավիափոխադրումների վերականգնման տեմպերը կախված են պատվաստանյութի հայտնվելու ժամկետներից, ասում են նաեւ ինքնաթիռներ արտադրողները: Այսպես, Airbus կոնցեռնն սպասում Է, որ նոր ինքնաթիռների պահանջարկը մինչեւ նախաճգնաժամային մակարդակ կվերադառնա 2023-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Ռուսաստանն առեւտրի ներկայացուցչություն է հիմնել Սիրիայում

 Ռուսաստանն առեւտրի ներկայացուցչություն Է հիմնել Սիրիայում. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի համապատասխան որոշումը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2020 թվականին Դամասկոսում հիմնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ-ի առեւտրի ներկայացուցչություն»,-ասվում Է փաստաթղթում:

Նշվում Է, որ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարվել Է հաստատել առեւտրի ներկայացուցչության կառուցվածքը եւ հաստիքացուցակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ԼՂ-ում Ռուսաստանն իրավիճակը մշտադիտարկող 16 դիտակետ կստեղծի

Ներկայումս հայկական ու ադրբեջանական կողմերը դադարեցրել են մարտական գործողությունները։ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանգնած են իրենց զբաղեցրած բնագծերում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական առաքելության համար կկիրառվի բանակի ավիացիա և անօդաչու թռչող սարքերի համալիրներ։ Այս պահի դրությամբ ռուս խաղաղապահները վերցրել են Լաչինի միջանցքի և ճանապարհի մի մասի վերահսկողությունը։

Ըստ զինվորականի՝ Էրեբունի օդանավակայանից 300 կմ մարշով շարժվել են և կենտրոնացել Գորիսում։ Անօդաչուները կիրառվելու են ԼՂ-ում իրավիճակին հետևելու համար։

Ռուդսկին ասել է, որ ստեղծվելու է 16 դիտակետ: 24 ժամում ՌԴ-ից 27 թռիչք է կատարվել: Տեղափոխել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքերի 2 համալիր։ Գրեթե բոլոր խաղաղապահներն ունեն փորձ Սիրիայում, կան նաև ռազմական ոստիկաններ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ երթուղիների համաձայնեցումից հետո ռուս խաղաղապահները երթով կշարժվեն դեպի խաղաղապահ առաջադրանքների կատարման շրջաններ։

Ղարաբաղում կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:

Կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար նախատեսվում է դիտակետեր ստեղծել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։

Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։

 

panarmenian.net

Փաշինյանն անդրադարձել է Ծառուկյանի կողմից Շուշիի մասով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող Շուշիի շուրջ դավադրական տեսություններին, նշել է, որ գուցե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է Շուշիի ընկնելու մեղավորներից, քանի որ կամավորականների ջոկատը, որի մասին խոսում էր, չի հասել Շուշի։

«Ինձ ասացին՝ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել, որ հոտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ն պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց չեմ համաձայնել այդ ժամանակ, համաձայնել եմ այն ժամանակ, երբ Շուշին արդեն կորսված է եղել», - ասել է նա՝ նշելով, որ բանտից դուրս գալուց հետո Ծառուկյանը հայտարարել էր՝ կամավորական ջոկատ է կազմելու և գլխավորելու:

«Բայց այդպես էլ չտեսանք կամավորական ջոկատ, առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Շուշիի մոտակայքում կռվելիս, գուցե սա է պատճառը, որ Շուշին ընկավ: Գուցե բավարար ռեզերվների դեպքում հնարավոր կլիներ Շուշին պահել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ առանցքային պատճառներից մեկը Ծառուկյանի կամավորական ջոկատի բացակայությունն էր Շուշիի մարտին», - նշել է Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: