Մամուլի տեսություն 12.11.2020
Բողոքելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրի դեմ, Հայաստանի ընդդիմության կողմնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել հեռանալ պաշտոնից:
Քեյհան
Պոմպեո. Իշխանության փոխանցումը դանդաղ է ընթանում, բայց հօգուտ Թրամփի
ԱՄՆ ընտրություններից անցել է ավելի քան մեկ շաբաթ, և արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել: Երկիմաստության և խառնաշփոթի նման մթնոլորտում, Դոնալդ Թրամփը չի հրաժարվել արդյունքը վերանայելու և ձախողումից փրկվելու ջանքերից, և ամեն օր հրապարակում է նոր թվիթներ ՝ «ընտրակեղծիքների» թեմայով:
Այս լարված իրավիճակում, որը զուգորդվում է Թրամփի ՝ ընտրություններում հաղթելու մասին անընդմեջ թվիթներով, պետքարտուղար Մայք Պոմպեոն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պետդեպը կապի մեջ է Բայդենի անցումային թիմի հետ, ասել է. «Իշխանությունը խաղաղ փոխանցվելու է Թրամփի երկրորդ վարչակազմին ... Մենք պատրաստ ենք: Աշխարհը հետևում է, թե ինչ է կատարվում»:
Շարղ
Իրանի հետ կառուցողական բանակցությունները կարևոր են տարածաշրջանային հավասարակշռության համար
Էբրահիմ Մոթթաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահների ամենամեծ խնդիրն անցած 40 տարիների ընթացքում, Միջին Արևելքում ուժի հաբասարակ՛շռությունն է եղել: Ամերիկացիները մշտապես փորձել են իրենց արտաքին քաղաքականության ու անվտանգության մեջ Իրանին որպես «այլ» ուժ ներկայացնել: Հատկանշական է, որ արաբական երկրներն ու Իսրայելը նույնպես Իրանին համարել են իրենց անվտանգությանը սպառնացող «այլ7 ուժ: Այսպիսով, ստեղծվել է մի եռանկյունի, որը միտված է խաթարել տարածաշրջանային անվտանգությունը: Այդ եռանկյունու կողմերն են ԱՄՆ-ն, Իսրայելը և արաբական երկրները: Իրաքը նույնպես մի ժամանակ այդ եռանկյունու մաս էր կազմում:
Իրանի հասարակությունը չունի ծավալապաշտական նկրտումներ և կարևորում է հավասարակշռության պահպանումը: Ուստի Իրանի հասարակությունը չի կարող ընդունել, որ այդ եռակողմ ագրեսոր առանցքը, որի արաբական մասը տարածաշրջանից ղեկավարում է Սաուդյան Արաբիան, խաթարի Իրանի անվտանգությունը: Հավասարակաշռության անհրաժեշտությունից ելնելով, պետք է ասել, որ Միացյալ Նահանգները ոչ միայն պետք է վերադառնա ՀԳՀԾ, այլ նաև փորձի պահպանել տարածաշրջանի կայուն անվտանգությունը և դրա համար որդեգրել կառուցողական քաղաքականություն: Այսինքն՝ հարգել Իրանի ազգային անվտանգության նվազագույն շահերը, ինքնությունը և պահանջները:
Իրան
Հայաստանում ընդդիմության կողմնակիցները պահանջում են վարչապետի հրաժարականը
Հայաստանում ընդդիմության խմբերը շարունակում են դատապարտել ն Ղարաբաղի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանինց պահանջելով հեռանալ պաշտոնից:
Հայաստանի և Ադրբեջանի ն միջև Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Երևանում զայրացած ցուցարարները մուտք են գործել են Ազգային ժողովի և կառավարության շենքեր, և ծեծել ԱԺ նախագահին:
Քեյհան թերթ
ՄԱԿ. Այս տարվա ինը ամիսների ընթացքում Եմենում կոտորվել է 1500 խաղաղ բնակիչ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) ասում է, որ ավելի քան 1500 խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել 2020 թվականի առաջին ինն ամիսներին:
armenpress.am
Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:
armenpress.am
Մերկելը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատել Է XX դարում «իսպանական գրիպի» համաճարակի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առցանց-հանդիպման ընթացքում ուսանողներին պատմել Է, որ COVID-19-ի համավարակի պատճառով իր անհատական աշխատանքային շփումները կրճատել Է «մինչեւ առավելագույն անհրաժեշտ մակարդակ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես փորձում եմ հանդիպումներն անցկացնել ոչ չափից ավելի հաճախ, միայն պրոֆեսիոնալ անհրաժեշտության դեպքում»,-ասել Է կանցլերը:
Նա հայտարարել Է, որ ժամանակակից երիտասարդությունը կարող Է իրեն համարել «կորոնավիրուսի սերունդ», իր մասշտաբներով համանման համավարակ մարդկությունը չի տեսել 1918-1919 թվականներին տարածված «իսպանական գրիպի» ժամանակներից ի վեր: «Սա մի բացառիկ բան Է, մենք կարող Էինք առանց դրա Էլ ապրել, բայց մարդկության պատմության մեջ դա պարբերաբար պատահում Է: Մենք պետք Է փորձենք հաղթահարել սա՝ օգտագործելով առկա միջոցները: Պատկերացրեք, 1918-1919 թվականներին չի եղել պատվաստումների այսպիսի զարգացում, չի եղել պենիցիլին, բազմաթիվ հակաբիոտիկներ հայտնի չեն եղել, դրանք այժմ Էլ մեզ մի փոքր օգնում են այդ գրիպի դեպքում… Այսօր մենք ավելի լավ ենք պատրաստված, բայց համավարակը մնում Է համավարակ»,-ասել Է Մերկելը. նրա զրույցը երիտասարդների հետ ուղիղ եթերով հեռարձակվում Է Գերմանիայի կառավարության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ղարաբաղյան խնդրի լուծման առումով անելիքները դեռ առջևում են. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված փաստաթուղթը չստորագրելու համար հրաժարական տալը կնշանակեր դասալքություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այդ ժամանակ հրաժարական տալը կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին:
«Եվ դա այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչու՞ խորհրդակցություն չեղավ ժողովրդի հետ: Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացներ օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին:
«Դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջևում են»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը:
panarmenian.net
Լավրով․ ԼՂ կարգավիճակը կորոշվի՝ կախված ազգային և կրոնական հաշտության հատատումից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնությանը, հայտարարել է, որ ԼՂ կարգավիճակի որոշումը կախված կլինի ազգային և կրոնական հաշտության հատատումից այդ տարածաշրջանում։
«Մենք ելնում ենք նրանից, որ կարգավիճակը կորոշվի կախված այն գործողություններից, որոնք մենք կձեռնարկենք՝ վերականգնելու համար ազգային և դավանական հաշտությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նախարարի՝ «այստեղ ոչ մի արհեստական ժամկետ չի դրվելու»։
ՌԴ ԱԳ նախարարն ասել է նաև, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում փախստականների վերադարձի համար։
Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
panarmenian.net
Լաքոթը՝ հադրութցիներին. Համաձայնագրի հետ կապված հարցեր ունենք, որովհետև չենք ստորագրել այն
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այդ երկրից օգնություն ակնկալող և խաղաղ ցույց իրականացնող հադրութցիները հանդիպել են դեսպան Ջոնաթան Լաքոթին, փոխանցում է Aysor.am-ը։
«Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը: Մեր առաջնահերթությունն այս հարցում տուժած մարդկանց աջակցելն է», - ասել է դեսպանը՝ նշելով նաև, որ դեսպանատան դռները միշտ բաց են հադրուցիների առաջ՝ ներկայացնելու իրենց խնդիրները։
Հադրութցիները նրան փոխանցել են նամակ՝ խնդրելով լսել և աջակից լինել իրենց, դեսպանն իր հերթին հայտնել է, որ տեղյակ է, որ Հադրութն ամենատուժած տարածքներից է:
Ավելի վաղ Ֆրանսիայից հայտնել էին, որ իրենք ուսումնասիրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն ու կարծում, որ հարցի ցանկացած տևական լուծում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: