Մամուլի տեսություն 14.11.2020
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նահանգային ու դաշնային պաշտոնյաները շեշտել են, որ Թրամփը ընտրակեղծիքների մասին ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել:
«Մարդոմսալարի»
ԱՄՆ-ի անվտանգության կառույցները մերժել են Թրամփին
ԱՄՆ-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նահանգային ու դաշնային պաշտոնյաները շեշտել են, որ նախագահական ընտրությունների արդյունքների փոփոխության «ոչ մի փաստաթուղթ» չկա և ընտրակեղծիքներ չեն գրանցվել: Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քվեների 2.7 միլիոնը չեղարկվել է:
«Քեյհան»
Իրանական 5 պատվաստանյութեր ներառվել են ԱՀԿ-ի ցուցակում
Իրանի սննդի և դեղերի վարչության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը իր սոցիալական էջում գրել է.«Կորոնավիրուսային հիվանդության համար նախատեսված իրանական 5 պատվաստանյութերը ներառվել են ԱՀԿ-ի ցուցակում»:
Իրանի առողջապահության նախարարության հետազոտությունների ու տեխնոլոգիաների հարցերի տեղակալը հայտնել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերման ու արտադրության ոլորտում Իրանը մոտեցել է հաջողության:
«Շարղ»
Նախքան Սպիտակ Տունը լքելը Դոնալդ Թրամփի վերջնական հարվածը
Պարսից Ծոցի երկրների հետ աննախադեպ ռազմական պայմանագրերի ստորագրումը Սպիտակ Տունը լքելուց առաջ Թրամփի վերջին հարվածն է: Անցյալ շաբաթ Սպիտակ Տանը մնալու վերջին շաբաթների ընթացքում Դոնալդ Թրամփի կառավարությունը Կոնգրեսին տեղեկացրեց, որ մտադիր է ԱՄԷ-ին վաճառել տասնյակ F-35 կործանիչներ և այլ ռազմական տեխնիկա: Դոնալդ Թրամփի կառավարության այս քայլը կատարվում է այն դեպքում, երբ փորձագետները ակնկալում են, որ դեմոկրատական Բայդենի Սպիտակ Տուն մտնելով դադարեցվի այս զենքերի վաճառքը, որպեսզի կանխարգելվի Իրանի հրահրիչ արձագանքները:
«Իրան»
Իրանում մեկնարկել է գրքի շաբաթը
Այսօր նոյեմբերի 14-ը Իրանում գրքի ու ընթերցանության օրն է: Շուրջ երեք տասնամյակ է, որ այս օրը ներառվել է երկրի ազգային օրացույցում և արդեն երկար ժամանակ որպես պատրվակ է ծառայում հենց նույն անունով շաբաթ անցկացնելու համար: Այս տարի սակայն 28-րդ գրքի շաբաթն անցկացվում է այլ ձևաչափով: Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հորդորով, մշակությանի շաբաթվա հատուկ ծրագրերը իրականացվում են սոցիալական ցանցերի միջոցով: Զռաջին անգամ առիթ է ստեղծվել, որպեսզի գրքասերների մեծամասնությունը կարողանա օգուտ քաղել այս միջոցառումներից:
«Էբթեքար»
Թեհրանում ավելացել են տարաձայնությունները կարանտինի ռեժիմի հաստատման շուրջ
Թեհրանում խիստ կարանտինային ռեժիմ սահմանելու շուրջ տարաձայնությունները դեռևս շարունակվում են: Որոշներ պաշտոնյաներ համոզված են, որ մասնակի կարանտինն այնքան էլ չի նպաստելու վիրուսի տարածման շղթան կանխարգելեոն:
Առողջապահության նախարարությունն ասում է.«Մ քանի շաբաթով ճամբորդությունների ու երթևեկության սահմանափակումներն ամենակարևոր քայլը կլինեն վիրուսի տարածման շղթան բեկելու և վիրուսի վերարտադրության գործակիցը նվազեցնելու համար:
armenpress.am
Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի ներկայացուցիչը:
Ցավալի լուրն ստացվել է լուսաբացին:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935-ին:
Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից):
Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» եւ այլ ֆիլմերում:
armenpress.am
ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 14-ին խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով շփման գծի երկայնքով տեղակայվել է 12 դիտորդական կետ:
«Հարավ» պատասխանատվության գոտում ավարտվել է 9 դիտակետերի տեղակայումը: 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին պատասխանատվության այդ գոտում ևս հինգ դիտակետ էին տեղակայել:
«Հյուսիս» պատասխանատվության գոտում` Մարտակերտի շրջանում 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին 3 դիտակետ էին տեղակայել:
Նոյեմբերի 14-ին նախատեսվում է ավարտել այդ գոտում ևս 5 դիտակետերի տեղակայումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը:
news.am
Լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ապօրինի. Փաստաբան
Լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդեւանյանը` նշելով, որ ստանձնել է 3 պատերազմների մասնակցած ազատամարտիկի պաշտպանությունը:
«Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից ստանձնել եմ ԼՂ-ի ԵՐԵՔ պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի պաշտպանությունը։
Հրամանատար Մինասյանը իրեն ձերբակալած անձանց, այդ թվում գրեթե ինձ հասակակից քննիչներին պաշտպանել է թշնամուց ԼՂ-ի առաջին պատերազմի ժամանակ, Ապրիլյան պատերազմի ժամանակ և երրորդ պատերազմի ժամանակ՝ առաջին իսկ օրը իր երկու տղաների և ջոկատի հետ մեկնելով առաջնագիծ։ Իհարկե իմ ներկայությամբ նշված անձանցից ոչ մեկ չկարողացավ նայել պարոն Մինասյանի աչքերի մեջ։ Գործը բնականաբար քաղաքական է։
Նորություն չեմ ասի, որ պարոն Մինասյանը ձերբակալվել է ապօրինի՝ առանց որևէ իրավական կամ փաստական հիմքի տրամադրմամբ։ Որպես պաշտպան ներգրավվելս այսօր տևել է շուրջ 5 ժամ՝ ինչը մեղմ ասած աբսուրդ է։ Ձերբակալման իրավաչափության հարցն արդեն դատարանում է։ Նիստը նշանակված է նոյեմեբերի 15-ին ժամը 12։00-ին՝ Շենգավիթ նստավայրում»։
panorama.am
Աբրահամ Գասպարյան. Ընկրկել չկա, կանգնել չկա
Հաղորդավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը գրում է.
«Արդեն պատրաստ է ՀՀ վարչապետին ուղղված դիմում բողոքը, որի մասին խոսում էի երեկվա իմ եթերում: Սույնով հայտնում ենք մեր հստակ բացասական կեցվածքը՝ ոչ հայանպաստ ու կապիտուլյացիա հիշեցնող այս փաստաթղթի վերաբերյալ և կոչ անում ՀՀ իշխանությանը՝ անհապաղ չեղյալ հայտարարել այն:
Հիմնավորումները՝ պետիցիայի կից փաստաթղթում: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ, կարող են սեղմել ներքոնշյալ հղումը, ընթերցել ու ստորագրել: Նախատեսում եմ հավաքել հնարավորինս շատ ստորագրություն: Դիմում եմ նաև սփյուռքի իմ հայրենակիցներին՝ արգելակելու մեր ժողովրդի ու պետության մայրամուտը ազդարարող այս գործընթացը: Շնորհակալ եմ բոլորիդ: Ընկրկել չկա, կանգնել չկա: Պիտի պայքարենք մինչև վերջին շունչը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ԴԻՄՈՒՄ
Մենք՝ ներքոստորագրյալներս, սույնով հաստատում ենք, որ մեզ համար կտրականապես անընդունելի է ԼՂ-ում պատերազմական գործողությունների դադարեցման նպատակով 2020 թ. նոյեմբերի 10-ին հանրության համար միանգամայն անսպասելի ընդունված հայտարարությունը, որով, փաստացիորեն, ՀՀ-ը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանի հետ կայացրել է ՀՀ ազգային-պետական շահերը անդառնալիորեն վտանգող համաձայնություն, որին հաջորդել է միջազգային փաստաթղթի՝ հայտարարության ընդունումը: Այն խորքային հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության դրույթների հետ (հոդված 116, 118, 205), ինչպես նաև միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ 1, 5, 10, 18, հոդված 6-ի առաջին, հոդված 12-ի 2-րդ, 3-րդ, հոդված 17-ի, հոդված 23-ի առաջին կետերի հետ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հայտարարությունը չի անցել ներպետական օրենսդրական համապատասխան գործընթաց․ ըստ էության, այս փաստը պետք է բավարար լիներ՝ ի սկզբանե մերժելու այս փաստաթուղթը։ Սակայն հանցավոր համաձայնության պայմաններում այն ընդունվել է, մինչդեռ րոպե առաջ անհրաժեշտ է հայտարարել ԱՆՎԱՎԵՐ: Նման բովանդակությամբ հայտարարությունը հակասում է ՀՀ և ԼՂ-ի Հանրապետության անվտանգային կենսական շահերին, դրանում ամրագրված դրույթների իրականացումն սպառնում է հակամարտության նոր էսկալացիայով՝ անկանխատեսելի հետևանքներով:
Պահանջում ենք՝
1-Մինչև ս.թ դեկտեմբերի 1-ը չեղյալ հայտարարել ակնհայտ հակասահմանադրական, հակապետական ու հակաազգային այս փաստաթուղթը, որն իրական սպառնալիք է ՀՀ և ԼՂ-ի բնակչության կյանքի ու պետության կենսագործունեության համար,
2-Դադարեցնել ԼՂ-ի բոլոր բնակավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անձեռնմխելիությունը, դադարեցնել Քարվաճառի ու Շուշիի հայկական զորամասերի ապամոնտաժումը,
3-Ձևավորել հայ-ռուսական բանակցությունների նոր օրակարգ, բանակցային գործընթացում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային,
4-Դիվանագիտական պատերազմը տապալած անձնակազմն անհապաղ պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից և փոխարինվի ՀՀ ազգային-պետական շահերի առումով առավել նպաստավոր դիրքեր ապահովող արհեստավարժ դիվանագետներով,
5-Ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ, որը նվազագույնը մեկ ամսով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, կուսումնասիրի ոչ հայանպաստ այս փաստաթղթի խութերը, ծուղակները, կհայտնի արհեստավարժ կարծիք ու գնահատական, կուրվագծի ճանապարհային քարտեզ, որով էլ ՀՀ իշխանությունը կառաջնորդվի՝ հիմք ընդունելով ՀՀ պետական և հայ ժողովրդի ազգային գերակա շահը:
Ամփոփելով՝ վերահաստատում ենք, որ այս փաստաթուղթը չի ապահովում հայության ու հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական շահերը, չի երաշխավորում ԼՂ-ի քաղաքցու անվտանգությունը, ԼՂ-ի հետագա կարգավիճակը և հղի է ռազմական անվտանգության, տնտեսական ու ժողովրդագրական նոր սպառնալիքներով: Նման կապիտուլյացիոն փաստաթղթի ընդունումն ու իրագործումը լրջագույն սպառնալիք են այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գոյությանը»։