Մեկնաբանություն -Մոսկվայի զինադադարի ծրագրի երկիմաստությունը և հակամարտության մշտական լուծման վերաբերյալ կասկածները
լուրեր են շրջանառվում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի դրույթները նախ համաձայնեցվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախման սկզբից ի վեր, մշտապես հայտարարել է, որ պատերազմը պետք է շարունակվի մինչև Ադրբեջանի տարածքների ամբողջական ազատագրումը: Սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Շուշիա քաղաքը գրավելուց հետո, պարոն Էրդողանը հանկարծ խոսեց զինադադարի պայմանագիր ստորագրելու և հակամարտության խաղաղ լուծման մասին: Թուրքիայի նախագահի դիրքորոշման այս կասկածելի փոփոխությունը վկայում է, որ նա դերակատարություն է ունեցել հրադադարի մասին համաձայնագրի դրույթների մշակման գործում: Այս ընթացքում, Էրդողանը ծառայեց որպես իր ադրբեջանցի գործընկերոջ խոսնակ: Սակայն զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ Թուրքիայի ղեկավարները ցանկանում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով կապ հաստատել Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև: Այսպիսով, պարզ դարձավ, որ Թուրքիայի ղեկավարներն այլ նպատակներ ունեն:
Զինադադարի համաձայնագրում անտեսվել է Ադրբեջանի ժողովրդի իրավունքը՝ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Այսինքն, Լեռնային ղարաբաղն Ադրբեջանին միացնելու այդ երկրի ժողովրդի պահանջը չի կատարվել և շարունակելու է հնչել:
Միևնույն ժամանակ, պետք է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականների տեղափոխման և վերաբնակեցման ծախսերին, գրավված հողերի հետ կապված հարցերին, հաշվի առնելով որ այնտեղ տեղակայվելու են ռուս խաղաղապահները, 2000 ռուս խաղաղապահների ներկայության ծախսերին և շատ այլ հարցերի: Այս կապակցությամբ, Ուզբեկստանում իրանում և Ադրբեջանի Իրանի նախկին դեսպան և քաղաքական փորձագետ Մոհսեն Փաք Աինը կարծում է.
«Զինադադարի պայմանագրի ստորագրումից և Ադրբեջանի ու Հայաստանի միջև քառասունհինգօրյա պատերազմի պաշտոնական ավարտից անմիջապես հետո, Բաքվում և Անկարայում թուրքական լրատվամիջոցների կողմից բազմաթիվ մեղադրանքներ առաջադրվեցին հարևան երկրների, հատկապես Իրանի հասցեին: Նախ՝ Իրանին մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի պատերազմի նկատմամբ անտարբերության, այնուհետև՝ Հայաստանի հետ սահմանները փակելու մեջ: Բարձրացվել է նաև այն հարցը, որ պատերազմում Թուրքիայի ձեռքբերումների դիմաց, Իրանը կրել է մեծ վնասներ և ապագայում Թեհրանի համար լուրջ խնդիրներ են առաջանալու Ի պատասխան այս մեղադրանքների և շրջանառվող լուրերի, իրանցի պաշտոնյաները, այդ թվում ՝ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, հերքել են Հայաստանի հետ Իրանի սահմանները փակելու և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Իրանի մուտքի արգելափակման մասին բոլոր լուրերը:
Հակամարտության ընթացքում, Իրանի ղեկավարները հակամարտության կողմերին և ազդեցություն ունեցող երկրներին, ներառյալ Ռուսաստանին և Թուրքիային, ներկայացրեցին միջազգային չափանիշներին համապատասխանող ողջամիտ և սկզբունքային խաղաղության ծրագիր: Սակայն չնայած Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը ողջունեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դադարեցնելու իրանական ծրագիրը, իսկ Թեհրանում դիվանագիտական ոլորտի պաշտոնյաները սպասում էին հակամարտող կողմերի արձագանքին հայտարարվեց զինադադարի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին:
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ. Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական զինադադարը և հակամարտության լուծումը հնարավոր չի լինի առանց տարածաշրջանում Իրանի և որոշ կառավարությունների ներկայության և մասնակցության: