Մամուլի տեսություն 17.11.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128455-Մամուլի_տեսություն_17.11.2020
Իրանի ԱԳ նախարարությունն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին, հայտարարել է. «Տարածաշրջանում սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել»
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 17, 2020 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.11.2020

Իրանի ԱԳ նախարարությունն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին, հայտարարել է. «Տարածաշրջանում սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել»

Քեյհան

Ինչպես ԱՄՆ-ն պաշտոնապես վերածվեց «հոգեբուժարանի»

Ամերիկան ​​պաշտոնապես  վերածվել է «հոգեբուժարանի»: Թրամփի զինված կողմնակիցները հայտարարել են. «Թրամփը հաղթի, թե ոչ, եկել է ժամանակը, որ մենք ոտքի կանգնենք:  Առանց պատերազմի ու արյունահեղության մենք  չենք զիջի»:

Բայդենի երկրպագուները բացառություն չեն, քանի որ դեմոկրատների առաջնորդները մշտապես   ծաղրել են գործող կառավարության ղեկավարին ու մեղադրել գողության մեջ: Բայց միայն փողոցում չէ, որ  երկու թեկնածուների կողմնակիցները ծեծում են իրար:

Կառավարման մակարդակում նույնպես այս բաժանումն ու բախումներն առկա են: Ենթադրվում էր, որ վեճը պետք է սահմանափակվեր գռեհիկ բանավեճերով:

Middle East Monitor- ը  գրում է, որ ԱՄՆ-ում ժողովրդավարության ինդեքսը նվազել է, ներառյալ ծայրահեղ քաղաքական և մշակութային բևեռացումը, զինվանմ անձանց տեղաշարժերը, ոստիկանության բռնությունները և ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունքը:

 

Մարդոմսալարի

Թաքֆիրական ահաբեկիչները պետք է հեռանան տարածաշրջանից

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ Բաքու-Երևան համաձայնագրին, ասել է. «Թաքֆիրական ահաբեկիչները պետք է հեռանան տարածաշրջանից»:

Նա նաև հավելել է, որ Իրանի և տարածաշրջանի աշխարհագրական սահմանները չեն փոխվել:

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «Միջանցքը, որի մասին խոսվում է, սովորական տարանցիկ ճանապարհ է: Հույս ունեմ, որ այս պահին ահաբեկիչները հեռացվել են տարածաշրջանից: Նրանց ներկայության որևէ  պատճառ  չկա: Սա մեր կարմիր գիծն է և մենք այդ մասին նախկինում նույնպես հայտարարել ենք»:

 

Շարղ 

ՀԳՀԾ-ին ուղղված մարտահրավերները Բայդենի կառավարման շրջանում

Չնայած ԱՄՆ-ի վերջին ընտրությունների արդյունքը փոխելու Թրամփի փաստաբանների պոպուլիստական ​​ջանքերին և դատական հայցերին, գործող նախագահը վերջապես խոստովանեց պարտությունը ՝ հանձնվելով ԱՄՆ օրենքի գերակայությանը ՝ հաջորդ տարվա հունվարի 20-ին Բայդենին թողնելով քաղաքականության ղեկին: 

Թրամփի և Բայդենի միջև ամենակարևոր տարբերությունը, բացի միջուկային գործարքի վերաբերյալ իրենց տեսակետից, Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուս կառուցելու նրանց մոտեցումն է: Եթե ​​Թրամփն առանց հաշվի առնելու Միացյալ Նահանգների եվրոպական դաշնակիցների կարծիքը, դուրս եկավ ՀԳՀԾ-ից և տարաձայնություններ առաջացրեց Իրանի շուրջ միավորված երկրների միջև, Բայդենը կարող է Օբամայի նման Իրանի դեմ համաշխարհային կոնսենսուս ձևավորել և Իրանի առջև լուրջ խնդիրներ առաջացնել ՀԳՀԾ-ի գործադրման յարցում:

 

Ջավան

Նշելով, որ նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը հավաքել է ավելի քան 70 միլիոն ձայն, կիրակի օրը կայացած մամլո ասուլիսում, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա վկայում է ԱՄՆ-ի քայքայված լինելու մասին:

Իր առաջին հետընտրական ելույթում Ջո Բայդենը խոստացավ լրացնել ամերիկյան հասարակության մեջ առկա բացերը, սակայն այդ բացերն այնքան մեծ են, որ Բայդենը չի կարողանա դրանք փակել:

Նախկին նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ ընտրություններում աննախադեպ մասնակցությունն անվանել է ԱՄՆ-ում ընդմիջման նշան, իսկ CBS News- ին տված հարցազրույցում, նշելով, որ որ նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը ստացել է ավելի քան 70 միլիոն ձայն, Օբաման հավելել է, որ դա վկայում է, որ երկիրը խիստ բաժանված է: Օբամայի համոզմամբ, այն հանգամանքը, որ հանրապետականները մարտահրավեր չեն նետել ընտրակեղծիքների վերաբերյալ Թրամփի հայտարարություններին, հիասթափեցնող է:

 

armenpress.am

ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները պահվում են. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները պահվում  են, և իրավիճակն այնտեղ կայունանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ սեպտեմբերին սրվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամական երկրների միջև և համոզել նրանց հանգել փոխզիջումային որոշումների: Մեր միջնորդական ջանքերի արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ այդ ամենը ֆիքսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ: Նա կարոևրել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահվում են, ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունանում է:

ՌԴ նախագահի խոսքով՝ այդպիսով պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար: 

 

armenpress.am

Կրեմլը պատրաստ Է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ

  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել Է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել Է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չԷր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից դեպի Շուշի ճանապարհ կառուցելու մասին

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցելու մասին։

«Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հիմքը։ Այդ ճանապարհը շատ կարևոր է՝ այն տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը հանդիսացող Շուշի»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ դա կլինի առաջին նախագիծն Ադրբեջանի կողմից գրավված տարածքում։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով Շուշիի մասին, տեղեկացրել էր, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Շուշիի ընկնելու մասին հայտարարվել է նոյեմբերի 9-ին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողսյանը նշել էր, թե քաղաքը հայկական ուժերի տիրապետության տակ չէ։ Ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտերը դեռ շարունակվում են։ Դրանից ժամեր անց պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ քաղաքն անցնում է ադրբեջանական կողմին։ Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե «Շուշիից առաջ, պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում, Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»։

 

panarmenian.net

Moderna. Կորոնավիրուսի պատվաստանյութը 94,5% արդյունավետ է

 Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ մշակած իր պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի։

Կլինիկական հետազոտությունների մասին հրապարակված տվյալներում ասվում է, որ 30,000 մասնակցից վարակվել է միայն 95 հոգի։ Նրանցից միայն 5-ն է իսկական դեղամիջոցը ստացել, ոչ թե պլացեբոն։ 11 մասնակցի մոտ հիվանդության ծանր ընթացք է գրանցվել, սակայն պատվաստվածներին դա չի վերաբերել, գրում է Daily Mail-ը։

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ փորձարկումների վերջին փուլի ավարտի մասին հայտարարել էլ Pfizer դեղագործական կորպորացիան, որի դեղամիջոցի արդյունավետությունը 90% է։ Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 92% է։