Մամուլի տեսություն 18.11.2020
Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը և դրանից հետո Լեռնային Ղարբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը հարց է առաջացնում`արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է օգտագործել այս հնարավորությունը Հարավային Կովկասում իր ազդեցությունն ու ներկայությունը մեծացնելու համար:
Քեյհան
Washington Post. Իրանի վրա ճնշման լծակները գնալով անարդյունավետ են դառնում
Ամերիկյան թերթը գրել է. «Իրանն ավելացրել է ուրանի պաշարները, իսկ իրանական նավթատարները լողում են միջազգային ջրերում: Այս իրավիճակը Թրամփի ժամանակաշրջանի ժառանգությունն է և առավելագույն ճնշման ձախողումը:
Washington Post- ը գրել է, որ անցյալ շաբաթ, երբ Թրամփը Սպիտակ տունը պայքարում էր ընտրությունների արդյունքներն ընդունելու և իր պարտությունը «մարսելու» հետ, կառավարության պաշտոնյաներին զեկուցվեց, որ Վաշինգտոնը պարտվել է Իսլամական հանրապետության հետ տևական պայքարի երկու ճակատներում: Զեկույցումա սված էր. «Իրանը կրկին ավելացրել է հարստացված ուրանի իր պաշարները: Բացի այդ, կան արբանյակային պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ իրանական նավթատար նավը շարժվում է դեպի Պարսից ծոցի ջրեր: Տանկերը իրանական նավթաքիմիական արտադրանքը տեղափոխել էր Վենեսուելա և վերադառնում Իրան: Վերջին շաբաթների ընթացքում սա չորրորդ իրանական նավթատարն է, որը մեկնել էր Վենեսուելա»:
Մարդոմսալարի
Կրեմլի անորոշ հայացքը Լեռնային Ղարաբաղի կրակին
Մոսկվայի միջնորդությամբ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը, ինչպես նաև հրադադարի ռեժիմը գործադրելու համար ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում, վերլուծաբանների մոտ հարց է առաջացրել, թե արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է օգտագործել այս հնարավորությունը Կովկասում իր ազդեցությունն ու ներկայությունն ամրապնդելու համար:
Ըստ ԻՌՆԱ-ի, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը բխում է Ռուսաստանի շահերից, թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանը, առանց պատերազմի մեջ մտնելու, իրականում հնարավորություն է ունեցել իր ուժերը տեղակայել տարածաշրջանի ամենակարևոր տարածքներից մեկում: Ռուսաստանը մերժում է այս ենթադրությունները, հայտարարելով, որ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը Մոսկվայի համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան, և որ Դաշնությունը չի ցանկանում իր հարևանությամբ գտնվող տարածքներում նոր ճգնաժամի առաջացում:
Ջավան
Քիսինջեր. Չինաստան-ԱՄՆ դիմակայությունը կարող է ավարտվել պատերազմով
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Bloomberg- ին տված հարցազրույցում ասել է. «Եթե կառուցողական գործողությունների հիմքեր չդրվեմ, աշխարհը գնալու է դեպի Առաջին աշխարհամարտի հետ հավասար աղետ: Գոյություն ունեցող ռազմական տեխնոլոգիաները կարող են ստեղծել ճգնաժամ, որը շատ ավելի դժվար է լինելու վերահսկել, քան նախորդ ճգնաժամերը»:
«ԱՄՆ-ը և Չինաստանը այժմ արագորեն շարժվում են դեպի առճակատում: Նրանք սեփական դիվանագիտությունն են տանում առճակատման ճանապարհովՆրանք առաջ են տանում իրենց սեփական դիվանագիտությունը առճակատման ճանապարհին: Վտանգն այն է, որ կարող են լինել ճգնաժամեր, որոնք դուրս ենբ լինելու հռետորաբանությունից, և վերածվելու են իրական ռազմական բախման», - նախազգուշացրել է 97-ամյա Քիսինջերը:
Էթեմադ
Խելագարություն, որն առաջացել է ձախողման պատճառով
Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալը, բոլոր պատժամիջոցների վերականգնումը, անօդաչու սարքով Իրան ներխուժումը, Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, Պարսից ծոցում Իրանի դեմ ռազմածովային կոալիցիա ձևավորելը և Իրանի տնտեսությանը վնասելուն ուղղված քայլերը Սպիտակ տանը գտնվելու վերջին չորս տարիների ընթացքում է Դոնալդ Թրամփի հակաիրանական գործողություններից մի քանի օրինակներն են: Այժմ, երբ սկսվում է Սպիտակ տնից դուրս գալու Թրամփի հրաժեշտի հետհաշվարկը, New York Times- ի լավագույն հինգ լրագրողներ հայտարարել են, որ անցած հինգշաբթի Սպիտակ տանը հանրապետական նախագահը քննարկել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման հնարավորությունը:
armenpress.am
Ռուսաստանի տվյալների շնորհիվ ԱՊՀ-ում 40-ից ավելի ահաբեկիչներ են ձերբակալվել
Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչների եւ նրանց հանցակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Ըստ ռուսական կողմից ներկայացված նյութերի, արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամների ու հանցակիցների»,-ասել Է Պատրուշեւը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստի բացման ժամանակ:
Նրա խոսքը մեջբերում Է ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ստացված տեղեկատվության հիման վրա ավելի քան 950 օտարերկրացիների համար, որոնք ահաբեկչական գործունեության մասնակից են, փակ Է մուտքը մեր երկիր»,-հավելել Է Պատրուշեւը:
Նիստն անցկացվում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ
Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ համաձայնության դրույթներով, անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում»,- ասված է հայտարարությունում:
Այսօրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:
armenpress.am
Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. այն բարեհաջող ավարտվել է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ևս մեկ վիրահատության է ենթարկվել:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:
Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։
panarmenian.net
Մի շարք ընդդիմադիրների մեղադրանք է առաջադրվել
Ընդդիմադիր մի խումբ գործիչներ հրավիրվել էին ՀՔԾ, նրանց մեղադրանք է առաջադրվել։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ՀՅԴ նեկայացուցիչ Գեղամ Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը): Նրանք մեղադրանքը չեն ընդունել։
«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում։
Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրել են ժամը 16:00-ին՝ նպատակ ունենալով խոչընդոտելու հանրահավաքին նրանց մասնակցությունը:
«Իմ տեղեկություններով՝ կանչել են բոլոր նրանց, ովքեր առաջին օրերին ձերբակալվել են», - նշել է նա, գրում է Aysor.am-ը:
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն էլ հայտնել է, որ իրեն ևս մեղադրանք են առաջադրել՝ օրենքի խախտումով զանգվածային միոջցառումներ անցկացնելու համար:
Նա նկատել է, որ մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով մեղադրանք առաջադրում. «Ակնհայտ է՝ սա քաղաքական հետապնդում է, իրավական բաղադրիչ չկա: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն արդեն կիրառված էր»:
Ընդդիմադիր 16 կուսակցությունը նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
panarmenian.net
ՀՀ և ՌԴ ՊՆ-ներ․ Կարիքի դեպքում հումանիտար հարցերով Ադրբեջանի հետ եռակողմ փաստաթուղթ կկնքվի
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում հումանիտար ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև, փոխանցում են ՊՆ-ից։
Տոնոյանն իր աջակցությունն է հայտնել ԼՂ-ում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծմանը, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհետ կորածների որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմամբ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: