Մեկնաբանություն - Թրամփի վարչակազմի վերջին «ծառայությունները» Սիոնսիտական ռեժիմին
Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին ԱՄՆ-ն աննախադեպ դիրքորոշումներ է որդեգրել ու քայլեր է ձեռնարկել հօգուտ Սիոնիստական ռեժիմի: Հաշվի առնելով նախագահական վերջին ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունը, նրա վարչակազմն այժմ այլ քայլեր է ձեռնարկում Իսրայելին ծառայելու և ԱՄՆ-ում սիոնիստական լոբբիիի ուշադրությունը գրավելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը չորեքշաբթի օրվանից գտնվում է օկուպացված Պաղեստինում, հինգշաբթի Բենյամին Նեթանյահուին և ռեժկիմի այլ պաշտոնյաների համար «հաճելի քայլ» է արել:
«Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Նախագահ Թրամփը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ», - ասել է Պոմպեոն: Հարկ է նշել, որ նա ԱՄՆ առաջին պետքարտուղարն է, ով այցելել է գրավյալ Գոլանի բարձունքներ:
Պետքարտուղար պոմպեոն անօրինականորեն այցելել է Հորդանան գետի ափին Ալ-Բիրեի մոտակայքում գտնվող Փասագուտ սիոնիստաբնակ ավան, որտեղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Արևմտյան ափին արտադրված ապրանքներն ընդունել որպես իսրայելական արտադրանք:
2019-ի մարտին, Սիոնիստական ռեժիմին իր հավատարմությունը ցուցադրելու նպատակով, Թրամփը ճանաչեց գրավյալ սիրիական Գոլանի նկատմամբ իսրայելի ինքնիշխանության իրավունքը:
Փաստորեն, Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության կարևորագույն կետերից մեկն Իսրայելին անվերապահ աջակցություն ցուցաբերելն ու այնպիսի քայլերի իրականացումն է, որոնք ԱՄՆ նախորդ նախագահները հրաժարվել են կատարել: Դրանցից ամենակարևորներից էին Երուսաղեմը որպես ռեժիմի մայրաքաղաք ճանաչել, Գոլանի բռնակցումը գրավյալ Պաղեստինին, «Դարի գործարք» նախագծի ներկայացումը, որն աննախադեպ օգուտներ և արտոնություններ է ընձեռում Սիոնիստական ռեժիմին և պաղեստինցիներին զրկում իրավունքներից, և վերջապես համաձայնությունը Արևմտյան ափի բռնակցմանը:
Իհարկե, օկուպացված Պաղեստին կատարած այցի ժամանակ Պոմպեոն սիոնիստներին մատուցեց նաև մեկ այլ նվեր՝ ճանաչելով Արևմտյան ափի Սիոնիստական ավանների օրինականությունը և այնտեղ արտադրված ապրանքներն իսրայելական արտադրության համարելը:
Այսպիսով, Թրամփի վարչակազմը գործնականում ընդունել է Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի բռնակցումը գրավյալ Պաղեստինին: Միջազգային հանրությունը, ներառյալ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները, հստակորեն հայտարարել են, որ դեմ են Թրամփի վարչակազմի գործողություններին, այդ թվում Գոլանի բարձունքների բռնակցման ճանաչմանը և Հորդանան գետի արևմտյան ափի որոշ տարածքները Պաղեստինին բռնակցելուն:
Թրամփի վարչակազմը, այս ոլորտում նույնպես որդեգրել է միակողմանի մոտեցում և գործել ՄԱԿ-ի սկզբունքներին հակառակ: Համաշխարհային ընդդիմությունը Գոլանի բարձունքների և Արևմտյան ափի տարածքների բռնակցման նկատմամբ, ինչի մասին հայտնել են 4 հոգանոց կոմիտեի երեք անդամներ ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու Ռուսաստանը, մեծացրել են ճնշումներն Իսրայելի վրա, մեկուսացնելով ոչ միայն այդ ռեժիմին, այլ նաև ԱՄՆ-ին: