Մամուլի տեսություն 20.11.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128613-Մամուլի_տեսություն_20.11.2020
Ռուսաստանի արտգործնախարարը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը վիրավորվել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ինքնասիրությունը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 14:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.11.2020

Ռուսաստանի արտգործնախարարը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծումը վիրավորվել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ինքնասիրությունը:

Իրան

ՌԴ ԱԳՆ Լավրովը ցավ է հայտնել այն կապակցությամբ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ինքնասիրությունը վիրավորվել է

«Մենք ափսոսում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման հարցում վիրավորվել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ինքնասիրությունը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ իմ շփումներում, զգացվում էր, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ինքնասիրությունը վիրավորված է: Դա ցավալի է»,- ասել է Լավրովը «Russia Today»-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է. «Վերջին օրերին ես երկու անգամ զրուցել եմ իմ ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հետ և փորձել եմ նրան բացատրել, որ մենք անհանգստանում ենք, և չենք ցանկանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում մարդիկ սպանվեն և տասնյակ հազարավոր ուրիշները պարտավոր լինեն լքել իրենց բնակավայրերը»:

 

Ջամե Ջամ

Բոլթոն. Թրամփը ցանկանում է բանակցել Իրանի հետ և վերադառնալ ՀԳՀԾ

Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ հավանական չի համարում Թրամփի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը և որ գործող նախագահը քննարկում է Իրանի հետ բանակցություններ վարելու և ՀԳՀԾ վերադառնալու հարցը:

Բոլթոնն ասել է. «Կարծում եմ, որ այն լուրերը, թե Թրամփը խոսել է  ռազմական  տարբերակների մասին, վկայում են որոշումներ կայացնելու հարցում նրա  քմահաճության և կայացրած որոշումների հետևանքները չգիտակցելու մասին: Նման քայլ հնարավոր չէ: Թրամփը կարող է մտածել ևս 30 օր և վերադառնալ ՀԳՀԾ»:

 

Համշահրի

Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին՝ հրապարակելով մի աղյուսակ

ԱՄՆ նախագահը Թվիթերի իր միկրոբլոգում  մի աղյուսակ հրապարակելով գրել է, որ հաղթել է ընտրություններում:

The New York Times- ը գրել է, որ Թրամփն ամբողջ երկրի տարածքում  ստացել է 10.1 միլիոն ձայնով ավելի, քան նախորդ շրջանում:   

Թրամփը գրել է. «Ես հաղթեցի ընտրություններում, սա նշանակումէ խաբել ընտրողներին»:

Թրամփը շարունակում է պնդել, որ նոյեմբերին կայացած ընտրությունները կեղծվել են, և որ  մի քանի նահանգներում անցկացվող  դատական ​​գործընթացներից հետո ինքը հաղթող կհայտարարվի:

 

Էթեմադ

18-ամյա թայվանցին իր սիրած կերակուրի նկարագրությունը լսելով, դուսր է եկել կոմայից

18-ամյա թայվանցի տղամարդը իր սիրած ուտեստի նկարագրությունը լսելուց հետո,  2 ամիս անց դուրս է եկել կոմայից:

Երկու ամիս կոմայի մեջ գտնվող երիտասարդը դուրս է եկել կոմայից, երբ այցելուները հանկարծ հիշել են նրա  իր սիրած կերակուրը և քննարկեցին, թե ինչպես է  այն պատրաստվել:

 

armenpress.am

Թբիլիսիում զինված տղամարդը պատանդներ է վերցրել կազմակերպության գրասենյակում

Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:

Նշվում է, որ տղամարդը ներխուժել է Ծերեթելի պողոտայում գտնվող կազմակերպության շենք, այժմ այն շրջափակված է ոստիկանության զորքերով: Նախնական տվյալներով ՝ շենքում կան նաև այլ մարդիկ։ Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:

 

armenpress.am

Հայաստան կայցելի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը

Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին, իսկ պատվիրակության կազմում կլինեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Հայտնի է նաև, որ նոյեմբերի 21-ին Երևանում է լինելու ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ 

 

armenpress.am

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին

Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:

«Մենք տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար աշխատողների շարունակվող ձերբակալությունների մասին Իդլիբում, Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, այն շրջաններում, որոնք գտնվում են «Հայաթ Հահրիր աշ-Շամ» եւ այլ զինված խմբավորումների հսկողության ներքո: Մենք նաեւ խորը տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում ձերբակալություններից եւ այսպես կոչված «դատական գործընթացներից» հետո մահապատիժների մասին, որոնք անցկացվում են փաստական իշխանությունների կողմից»,-ասել Է նա: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, նոյեմբերի 18-ին «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի զինյալները հաստատել են, որ պահում են 28-ամյա լրագրողուհու եւ հումանիտար աշխատող Նուր աշ-Շալլոյին՝ «բարոյական» եւ «քրեական» հանցագործությունների մեջ մեղադրանքով:

Կինը ձերբակալվել Էր դեռ սեպտեմբերին, երբ զբաղվում Էր հարցերով, որոնք վերաբերում Էին կալանքի տակ վերցված նրա երեք երեխաներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տեղեկատվությամբ, Նուր աշ-Շալլոյին կարող Է մահապատիժ սպառնալ: Շամդասանիի խոսքով, վարչությունը նաեւ տեղեկատվություն ունի այն մասին, որ մի քանի մարդ արդեն մահապատժի են ենթարկվել «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի կողմից՝ հակամարտող կողմին, ներառյալ քրդական զինված խմբերին կամ սիրիական կառավարությանը, ենթադրյալ պատկանելության կամ աստվածանարգության, ամուսնական անհավատարմության, գողության կամ սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

ՌԴ ԱԻՆ-ը 45 տ շինանյութ կտեղափոխի Ստեփանակերտ, վերականգնողական աշխատանքների համար

  ՌԴ ԱԻՆ շարասյունը Երևանից 45 տոննա շինանյութ կտեղափոխի Ստեփանակերտ։ Այդ մասին տեղեկացրել է տարածաշրջանում նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին։

«Դա թույլ կտա ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքների մեկնարկին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացրել է նաև, որ հումանիտար օգնությամբ 2 ավտոշարասյուն է ձևավորվել։ Աշխատանքներին մասնակցում է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ։

Բացի այդ, նախարարության խմբավորումը շարունակում է տեղի իշխանությունների հետ համատեղ գնահատել վնասը՝ զննելով վնասված շենքերը Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։ Այս պահի դրությամբ ստուգվել է 43 բնակավայր, զննվել ավելի քան 2600 օբյեկտ, որից 2400-ը՝ բնակելի տուն, այդ թվում՝ բազմաբնակարան, և ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: