Մամուլի տեսություն 25.11.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128829-Մամուլի_տեսություն_25.11.2020
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը, որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի տեղահանվածներին ՝ մարդկանց տառապանքները մեղմելու հարցում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 12:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.11.2020

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը, որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի տեղահանվածներին ՝ մարդկանց տառապանքները մեղմելու հարցում:

Քեյհան

Իրանի առաջնորդ. Տնտեսական խնդիրների լուծումը պահանջում է ջանք, քաջություն և հետևողականություն

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, հավելելով. «Փորձագետները ընդհանուր լուծումներ ունեն երկրի տնտեսական խնդիրների համար, ուստի մեզ պետք է   խիզախություն և  ջանասիրություն և հետևողականություն: Տնտեսական ահաբեկչությունը  տարիներ շարունակ իրագործվել է Իրանի ժողովրդի դեմ,ս ակայն  վերջին երեք տարիներինա վելի սարսափելի ծավալներ է ստացել»:

 

Շահրվանդ

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել՝ օգնել  Ղարաբաղի  փախստականներին

Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտարարել է ընկերության պատրաստակամությունը ՝ օգնելու և օժանդակելու Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային  Ղարաբաղի պատերազմի հետևանքով  տեղահանված փախստականներին:

«Կարմիր մահիկի ընկերությունը», որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, աշխատում է մարդկանց  տառապանքները թեէևացնելու, ինչպես նաև նրանց կյանքն ու առողջությունը պահպանելու ուղղությամբ, առանց որևէ խտրականություն », - ասել է Քարիմ Հեմաթին:

 

Ջավան

Իսրայելի վարչապետը կանացի հագուստով, գիշերն այցելել է արաբներին

Երկուշաբթի օրը Բենիամին Նեթանյահուն, ով գաղտնի մեկնել էր Սաուդյան Արաբիա, հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

Իսրայելի լրտեսական գործակալության (Մոսադ) նախկին ղեկավար Դենի Յաթոմն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Ռիադի հետ Թել Ավիվի հարաբերություններ կարևոր են:

Այս հանդիպումները տեղի էին ունենում հիմնականում գիշերը և լրատվամիջոցների ու տեսախցիկների աչքից հեռու», - Իսրայելի ռադիոյին տված հարցազրույցում ասել է Յաթոմն անդրադառնալով ավելի ավղ տեղի ունեցած նման հանդիպումներին: Նա հավելել է, որ նման հանդիպումների ժամանակ,  Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարները  կրում էին կանացի հագուստ:

 

Աֆթաբե Յազդ

Ջանքեր՝ ԱՄՆ-ն միջազգային մեկուսացումից փրկելու ուղղությամբ

ԱՄՆ-ի նոր վարչակազմում առանցքային պաշտոնների համար առաջադրվածների շարքում անսպասելիորեն նշվել է Ջոն Քերիի անունը:

Նա Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը և առանցքային դեր խաղաց Իրանի հետ միջուկայինհամաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտին ահսցնելու հարցում: Քերին ծառայելու է որպես Բայդենի հատուկ բանագնաց ՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերում, և ընդգրկվելու է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի կազմում:

ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ազգային անվտանգության խորհրդում կլիմայական խնդիրների հարցով հատուկ և բացառիկ պատասխանատվություն է նախատեսվում:

Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը սպառնալիք է ուղղված ԱՄՆ ազգային անվտանգության դեմ: Նա նաև հայտարարել է, որ հունվարի 20-ին իր ոկղմից իշխանությունը ստանձնելուց հետո, ԱՄՆ-ը կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագրին:

 

 

armenpress.am

Վարչապետը գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նոյեմբերի 25-ին վարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:

Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

 

armenpress.am

Թուրքական լիրան կրկին սկսել է անկում ապրել

  Թուրքական լիրան նոյեմբերի 23-ից նորից սկսել է անկում ապրել՝ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 8-ի: Թուրքական ազգային արժույթը սկսել էր վերականգնել արժեքը տնտեսական ոլորտում կատարված փոփոխություններից, ինչպես նաև տնտեսության և դատական համակարգերում խոստացված բարեփոխումների մասին հայտարարություններից հետո: Սակայն, չնայած բոլոր դրական տեղաշարժերին, թուրքական լիան և տնտեսական ոլորտը Թուրքիայում վերադառնում են անմխիթար վիճակին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC Turkiye լրատվական կայքը, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի տնօրեն նշանակվեց Նաջի Աղբալը, իսկ Ֆինանսների նախարար՝ Լյութֆի Էլվանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ տնտեսական ոլորտում սկսվում է բարեփոխումների մի նոր շրջան:  Այս զարգացումներից հետո մեկ դոլարի համեմատ թուրքական լիրայի արժեքը կազմեց 10%. դոլարի և լիրայի փոխարժեքը 7.5-ից իջավ: Սակայն նոյեմբերի 23-ից այս աճը կրճատվեց 5%-ով: Թուրքական լիրայով վճարվող հարկերի վրա դրականորեն էր ազդել նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից նոյեմբերի 19-֊ին շուկայական տոկոսադրույքները բարձրացնելու միջոցով դրամավարկային քաղաքականությունը 15% հասցնելը։

Ըստ որոշ փորձագետների՝ թուրքական լիրայի արժեզրկման գործում մեծ դեր է խաղացել նոյեմբերի 24-ին  Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդատվական կոմիտեից Բյուլենթ Արընչի հրաժարականը: Արընչը մինչև 2015 թվականը եղել է Թուրքիայի փոխվարչապետը, իսկ 2015-ից՝ նախագահի բարձրագույն խորհրդատվական կոմիտեի անդամ: Նախագահ Էրդողանը կտրուկ արձագանքեց «ԺԴԿ» - ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Կավալայի ձերբակալությունների վերաբերյալ Արընչի քննադատությանը, ինչը ևս առիթ էր հանդիսացավ Արընչի հրաժարականին: Իր հրաժարականի մասին Արընչը գրեց իր թվիթերի միկրոբլոկում նոյեմբերի 24-ին:

 

armenpress.am

ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա լավագույն ֆուտբոլիստների կոչման համար պայքարում են  Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Տիագո Ալկանտարան («Բավարիա»-«Լիվերպուլ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ Մադրիդ»), Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»):

Լավագույն մարզիչի թեկնածուներն են` Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») ու Զինեդին Զիդանը («Ռեալ Մադրիդ»):

Իսկ լավագույն դարպասապահների թեկնածուներն են` Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ), Կեյլոր Նավասը (ՊՍԺ), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») ու Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

ՖԻՖԱ-ի The Best մրցանակը կկայանա դեկտեմբերի 17-ին: Այն կացկացվի հեռավար կարգով

 

panarmenian.net

Պեսկով․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չի ընդլայնվում՝ Հումանիտար կենտրոնի աշխատանքը պետք է տարանջատել

 Կրեմլում սխալ են որակել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կարևոր է տարնաջատել զինվարական խաղաղապահների և ԼՂ-ում ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը։

«Դա սխալ տպավորություն է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ընդլայնվում է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մի կողմից հարկավոր չէ ամբողջությամբ տարանջատել, բայց նաև պետք չէ շփոթել մեր զինվորական խաղաղապահներին, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, ԼՂ-ում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Համատեղ հումանիտար կենտրոնը թափ է հավաքում։ Խնդիրներն այնտեղ մեծաթիվ են, որոնք խորացել են պատերազմի հետևանքով, և ահա հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղված է, և ամեն ինչ այդ շրջանակում է կատարվում»,-ասել է նա։

Անդրադառնալով Պուտինի հեռախոսազրույցներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալևի հետ՝ Պեսկովն ասել է, որ քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաև աշխատանքը մշտադիտարկման համատեղ կենտրոնի շրջանակում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները։ ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։

 

panarmenian.net

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքն ընդարձակվում է

  «Իմ քայլը» հիմնադրամն առկա միջոցներից 512 մլն 310 հազար դրամ ($1 միլիոն) է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամին):

Նշվում է նաև, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը:

Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավելի զինվորի՝ 300-ի փոխարեն 600-ի:

«Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն դրամի ($351,350) նվիրաբերության պայմանագիր։ Գումարը կփոխանցվի ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների»,- փոխանցում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

Հիմնադրամը և պետությունը կգնեն նաև ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականի ուսման համար անհրաժեշտ պլանշետներ։