Մամուլի տեսություն 25.11.2020
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը, որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղարաբաղի տեղահանվածներին ՝ մարդկանց տառապանքները մեղմելու հարցում:
Քեյհան
Իրանի առաջնորդ. Տնտեսական խնդիրների լուծումը պահանջում է ջանք, քաջություն և հետևողականություն
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, հավելելով. «Փորձագետները ընդհանուր լուծումներ ունեն երկրի տնտեսական խնդիրների համար, ուստի մեզ պետք է խիզախություն և ջանասիրություն և հետևողականություն: Տնտեսական ահաբեկչությունը տարիներ շարունակ իրագործվել է Իրանի ժողովրդի դեմ,ս ակայն վերջին երեք տարիներինա վելի սարսափելի ծավալներ է ստացել»:
Շահրվանդ
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստակամություն է հայտնել՝ օգնել Ղարաբաղի փախստականներին
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը հայտարարել է ընկերության պատրաստակամությունը ՝ օգնելու և օժանդակելու Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված փախստականներին:
«Կարմիր մահիկի ընկերությունը», որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, աշխատում է մարդկանց տառապանքները թեէևացնելու, ինչպես նաև նրանց կյանքն ու առողջությունը պահպանելու ուղղությամբ, առանց որևէ խտրականություն », - ասել է Քարիմ Հեմաթին:
Ջավան
Իսրայելի վարչապետը կանացի հագուստով, գիշերն այցելել է արաբներին
Երկուշաբթի օրը Բենիամին Նեթանյահուն, ով գաղտնի մեկնել էր Սաուդյան Արաբիա, հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Իսրայելի լրտեսական գործակալության (Մոսադ) նախկին ղեկավար Դենի Յաթոմն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Ռիադի հետ Թել Ավիվի հարաբերություններ կարևոր են:
Այս հանդիպումները տեղի էին ունենում հիմնականում գիշերը և լրատվամիջոցների ու տեսախցիկների աչքից հեռու», - Իսրայելի ռադիոյին տված հարցազրույցում ասել է Յաթոմն անդրադառնալով ավելի ավղ տեղի ունեցած նման հանդիպումներին: Նա հավելել է, որ նման հանդիպումների ժամանակ, Սիոնիստական ռեժիմի ղեկավարները կրում էին կանացի հագուստ:
Աֆթաբե Յազդ
Ջանքեր՝ ԱՄՆ-ն միջազգային մեկուսացումից փրկելու ուղղությամբ
ԱՄՆ-ի նոր վարչակազմում առանցքային պաշտոնների համար առաջադրվածների շարքում անսպասելիորեն նշվել է Ջոն Քերիի անունը:
Նա Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը և առանցքային դեր խաղաց Իրանի հետ միջուկայինհամաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտին ահսցնելու հարցում: Քերին ծառայելու է որպես Բայդենի հատուկ բանագնաց ՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերում, և ընդգրկվելու է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի կազմում:
ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ազգային անվտանգության խորհրդում կլիմայական խնդիրների հարցով հատուկ և բացառիկ պատասխանատվություն է նախատեսվում:
Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը սպառնալիք է ուղղված ԱՄՆ ազգային անվտանգության դեմ: Նա նաև հայտարարել է, որ հունվարի 20-ին իր ոկղմից իշխանությունը ստանձնելուց հետո, ԱՄՆ-ը կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագրին:
armenpress.am
Վարչապետը գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյեմբերի 25-ին վարչապետը հանդիպել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ:
Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
armenpress.am
Թուրքական լիրան կրկին սկսել է անկում ապրել
Թուրքական լիրան նոյեմբերի 23-ից նորից սկսել է անկում ապրել՝ մեկ ամերիկյան դոլարի նկատմամբ հասնելով 8-ի: Թուրքական ազգային արժույթը սկսել էր վերականգնել արժեքը տնտեսական ոլորտում կատարված փոփոխություններից, ինչպես նաև տնտեսության և դատական համակարգերում խոստացված բարեփոխումների մասին հայտարարություններից հետո: Սակայն, չնայած բոլոր դրական տեղաշարժերին, թուրքական լիան և տնտեսական ոլորտը Թուրքիայում վերադառնում են անմխիթար վիճակին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC Turkiye լրատվական կայքը, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկի տնօրեն նշանակվեց Նաջի Աղբալը, իսկ Ֆինանսների նախարար՝ Լյութֆի Էլվանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ տնտեսական ոլորտում սկսվում է բարեփոխումների մի նոր շրջան: Այս զարգացումներից հետո մեկ դոլարի համեմատ թուրքական լիրայի արժեքը կազմեց 10%. դոլարի և լիրայի փոխարժեքը 7.5-ից իջավ: Սակայն նոյեմբերի 23-ից այս աճը կրճատվեց 5%-ով: Թուրքական լիրայով վճարվող հարկերի վրա դրականորեն էր ազդել նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից նոյեմբերի 19-֊ին շուկայական տոկոսադրույքները բարձրացնելու միջոցով դրամավարկային քաղաքականությունը 15% հասցնելը։
Ըստ որոշ փորձագետների՝ թուրքական լիրայի արժեզրկման գործում մեծ դեր է խաղացել նոյեմբերի 24-ին Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդատվական կոմիտեից Բյուլենթ Արընչի հրաժարականը: Արընչը մինչև 2015 թվականը եղել է Թուրքիայի փոխվարչապետը, իսկ 2015-ից՝ նախագահի բարձրագույն խորհրդատվական կոմիտեի անդամ: Նախագահ Էրդողանը կտրուկ արձագանքեց «ԺԴԿ» - ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Կավալայի ձերբակալությունների վերաբերյալ Արընչի քննադատությանը, ինչը ևս առիթ էր հանդիսացավ Արընչի հրաժարականին: Իր հրաժարականի մասին Արընչը գրեց իր թվիթերի միկրոբլոկում նոյեմբերի 24-ին:
armenpress.am
ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է The Best մրցանակի հավակնորդներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա լավագույն ֆուտբոլիստների կոչման համար պայքարում են Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Տիագո Ալկանտարան («Բավարիա»-«Լիվերպուլ»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Նեյմարը (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ Մադրիդ»), Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»):
Լավագույն մարզիչի թեկնածուներն են` Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») ու Զինեդին Զիդանը («Ռեալ Մադրիդ»):
Իսկ լավագույն դարպասապահների թեկնածուներն են` Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ), Կեյլոր Նավասը (ՊՍԺ), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») ու Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):
ՖԻՖԱ-ի The Best մրցանակը կկայանա դեկտեմբերի 17-ին: Այն կացկացվի հեռավար կարգով
panarmenian.net
Պեսկով․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը չի ընդլայնվում՝ Հումանիտար կենտրոնի աշխատանքը պետք է տարանջատել
Կրեմլում սխալ են որակել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման տպավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կարևոր է տարնաջատել զինվարական խաղաղապահների և ԼՂ-ում ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը։
«Դա սխալ տպավորություն է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում ընդլայնվում է, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մի կողմից հարկավոր չէ ամբողջությամբ տարանջատել, բայց նաև պետք չէ շփոթել մեր զինվորական խաղաղապահներին, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, ԼՂ-ում գործող հումանիտար կենտրոնի հետ։ Համատեղ հումանիտար կենտրոնը թափ է հավաքում։ Խնդիրներն այնտեղ մեծաթիվ են, որոնք խորացել են պատերազմի հետևանքով, և ահա հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղված է, և ամեն ինչ այդ շրջանակում է կատարվում»,-ասել է նա։
Անդրադառնալով Պուտինի հեռախոսազրույցներին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալևի հետ՝ Պեսկովն ասել է, որ քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաև աշխատանքը մշտադիտարկման համատեղ կենտրոնի շրջանակում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից ռազմական բժիշկներ են մեկնել Արցախ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպակատով։ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժսպասարկման և տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել Արևելյան ռազմական շրջանի բժշկական հատուկ նշանակության ջոկատի ուժերն ու միջոցները։ ՌԴ ԱԻՆ-ը ևս ուժերի և միջոցների լրացուցիչ խմբավորում է ուղարկել Արցախ։
panarmenian.net
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տարածքն ընդարձակվում է
«Իմ քայլը» հիմնադրամն առկա միջոցներից 512 մլն 310 հազար դրամ ($1 միլիոն) է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» («1000 դրամի» հիմնադրամին):
Նշվում է նաև, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը:
Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավելի զինվորի՝ 300-ի փոխարեն 600-ի:
«Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն դրամի ($351,350) նվիրաբերության պայմանագիր։ Գումարը կփոխանցվի ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների»,- փոխանցում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
Հիմնադրամը և պետությունը կգնեն նաև ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականի ուսման համար անհրաժեշտ պլանշետներ։