Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմությունը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանի կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129397-Մեկնաբանություն._Հայաստանում_ընդդիմությունը_վերջնաժամկետ_է_ներկայացրել_Փաշինյանի_կառավարությանը
Ժամեր են մնացել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռանալու համար ցուցարարների ներկայացրած վերջնաժամկետի ավարտին:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 14:43 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմությունը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանի կառավարությանը

Ժամեր են մնացել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռանալու համար ցուցարարների ներկայացրած վերջնաժամկետի ավարտին:

Նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարության ստորագրումից հետո, մայրաքաղաք Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

Փաշինյանի առանձնատան դիմաց համախմբված ցուցարարները հայտարարել են. «Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12 ժամանակ ունի հրաժարական տալու համար, հակառակ դեպքում ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են սկսվելու»:

Պատերազմի դադարեցմանն ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան համաձայնության ստորագրումը դավաճանություն են համարում և նրա հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում են պահանջում:

Երևանում ժողովրդական բողոքի ցույցերը կայանում են այն պայմաններում, երբ Հայաստանի ժողովրդի ու կառավարության դաշնակից պետություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Փաշինյանին մեղադրելն անհիմն է և նա նախքան համաձայնության ստորագրումը խոսել էր Ղարաբաղում տիրող ճգնաժամային վիճակի մասին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրադադարի համաձայնության ստորագրումից բացի այլ ելք չի ունեցել և այդ հարցով խորհրդակցել է ռազմական բարձրաստիճան պաշտոնատարների հետ:

Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքն անտեղյակ է եղել այդ համաձայնության մասին: Նրա հայտարարությունը բացասաբար է անդրադարձել Հայաստանի հանրային կարծիքի վրա: Հայաստանի ժողովուրդը այդ համաձայնության ստորագրումը պարտություն է համարում և Փաշինյանի հրաժարականն  է պահանջում: Հայ ցուցարարներն ասում են, որ Երևանի կառավարությունը նահանջել է և ասպարեզը զիջել է Ադրբեջանին:

Նման պայմաններում, ՀՀ կառավարության պաշտոնատարները, հատկապես Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ այդ համաձայնությունն ստորագրվել է Հայաստանի ազգային շահերի ուղղությամբ: Ցուցարարները սակայն ամեն դեպքում Փաշինայնի կառավարության հրաժարականն են պահանջում: Կառավարության կազմում նոր նախարարներ նշանակելը ևս չի մեղմել ցուցարարների դժգոհությունը: