Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմությունը վերջնաժամկետ է ներկայացրել Փաշինյանի կառավարությանը
Ժամեր են մնացել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հեռանալու համար ցուցարարների ներկայացրած վերջնաժամկետի ավարտին:
Նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարության ստորագրումից հետո, մայրաքաղաք Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
Փաշինյանի առանձնատան դիմաց համախմբված ցուցարարները հայտարարել են. «Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12 ժամանակ ունի հրաժարական տալու համար, հակառակ դեպքում ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են սկսվելու»:
Պատերազմի դադարեցմանն ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան համաձայնության ստորագրումը դավաճանություն են համարում և նրա հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում են պահանջում:
Երևանում ժողովրդական բողոքի ցույցերը կայանում են այն պայմաններում, երբ Հայաստանի ժողովրդի ու կառավարության դաշնակից պետություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Փաշինյանին մեղադրելն անհիմն է և նա նախքան համաձայնության ստորագրումը խոսել էր Ղարաբաղում տիրող ճգնաժամային վիճակի մասին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հրադադարի համաձայնության ստորագրումից բացի այլ ելք չի ունեցել և այդ հարցով խորհրդակցել է ռազմական բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքն անտեղյակ է եղել այդ համաձայնության մասին: Նրա հայտարարությունը բացասաբար է անդրադարձել Հայաստանի հանրային կարծիքի վրա: Հայաստանի ժողովուրդը այդ համաձայնության ստորագրումը պարտություն է համարում և Փաշինյանի հրաժարականն է պահանջում: Հայ ցուցարարներն ասում են, որ Երևանի կառավարությունը նահանջել է և ասպարեզը զիջել է Ադրբեջանին:
Նման պայմաններում, ՀՀ կառավարության պաշտոնատարները, հատկապես Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ այդ համաձայնությունն ստորագրվել է Հայաստանի ազգային շահերի ուղղությամբ: Ցուցարարները սակայն ամեն դեպքում Փաշինայնի կառավարության հրաժարականն են պահանջում: Կառավարության կազմում նոր նախարարներ նշանակելը ևս չի մեղմել ցուցարարների դժգոհությունը: