Մեկնաբանություն- Տարածաշրջանային պաշտոնյաների այցերը Թեհրան, Բաքու և Մոսկվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի Ռուսաստան կատարած այցից հետո, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ չորեքշաբթի օրը Ադրբեջան կատարելիք այցի մասին:
Թուրքիայի նախագահի Բաքու այցին զուգահեռ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այցելել է Թեհրան: Փորձագետները կարևոր և ազդեցիկ են համարում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների այցերը Մոսկվա, Բաքու և Թեհրան: Մասնավորապես, այս ուղևորությունների արդյունքները կարող են տարբեր ձևերով ազդել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի գործընթացի վրա:
Հայաստանի արտգործնախարարի Ռուսաստան այցի ավարտին, ՌԴ ԱԳ նախարարը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Հարավային Կովկասի հարևան երկրների դերին, ասել է.«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի անմիջական հարևաններն են և նրանք, իհարկե, անտարբեր չեն տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ»:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի նախագահին ուղղված նամակում նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման հավանական ռիսկ կա, քանի դեռ երկու երկրների սահմանները չեն որոշվել և երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հարցը չի ավարտվել»:
Կասկած չկա, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության կոչ անող Արմեն Սարգսյանը փորձում է թուլացնել նրա դիրքերը և ընտրել Փաշինյանին ավելի հարմար փոխարինողի: Չնայած երկրում բարձրացած բողոքի ալիքին, Փաշինյանի հեռացումը Հայաստանի վարչապետի պաշտոնից դժվար է թվում: Հատկապես որ Փաշինյանին պետք է համարել Հայաստանում տասը կետանոց Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի հիմնական իրականացնողը: Դժվար թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանից բացի այլ քաղաքական գործիչ պատրաստ լինի գործադրել այս կարևոր փաստաթուղթը: Այս պատճառով, և չնայած Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված խնդիրներին, Փաշինյանը վայելում է Մոսկվայի ղեկավարների աջակցությունը:
Մյուս կողմից, Ադրբեջանի ԱԳ նախարարն իր պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ այսօր ժամանել է Իրան: Այս ուղևորության կարևորությունը ցույց է տալիս այն փաստը, որ Իրանը, որպես Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկիր, մեծ նշանակություն ունի Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, շատ կարևոր է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը կմասնակցեն դեկտեմբերի 10-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի շքերթին: Չնայած Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին, չպետք է անտեսել, որ Լեռնային Ղարաբաղի տասը կետից բաղկացած հայտարարության երկիմաստությունները մտահոգությունների տեղիք են տվել Ադրբեջանի քաղաքական շրջանակներում:
Մինչ թուրք պաշտոնյաները գոհ են Լեռնային Ղարաբաղի պատերազմի նվաճումներից, Ադրբեջանի ժողովուրդը անհանգստացած է տարածաշրջանի ապագայով:
Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի լիակատար ազատագրումն էր: Սակայն այն ոչ միայն չի կատարվել, այլ ապագայում տարածաշրջանի ազատագրումը կարծես ավելի բարդ է լինելու: