Մեկնաբանություն - Թրամփի գործարքը Մարոկկո-Սիոնիստական ռեժիմ հրաբերությունները նորմալացնելու համար
Թվիթերում գրառում կատարելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մարոկկոն և Սիոնսիտական ռեժիմը համաձայնության են եկել դիվանագիտական կատարյալ հարաբերություններ հաստատելու համար: Թրամփն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություննրի նորմալացման դիմաց, մի հաղորդագրության ստորագրմամբ, Արևմտյան Սահարայում պաշտոնապես ճանաչվում է Մարոկոյի ինքնիշխանությունը:
Միաժամանակ, Մարոկոն ևս հաստատել է, որ մոտ ապագայում նորմալացնելու է հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ: Նշելով, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Մարոկկոյի իքնիշխանությունը Արևմտյան Սահարայում, Մարոկկոյի թագավորը այդ քայլը պատմական իրադարձություն է բնութագրել: Մարոկկոյի թագավորությունը հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման համաձայնության շրջանակում, շուտով Արևմտյան Սահարայում հյուպատոսարան է բացելու:
Իսլամ աշխարհում և անգամ Մարոկկոյում խիստ հակադարձել են Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու Մարոկկոյի քայլին, որն իրականում մեծ դավաճանություն է Պաղեստինի գաղափարների նկատմամբ:
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի օգտին: Թրամփի կառավարությունը քայլեր է ձեռնարկել որպեսզի Վաշինգտոնի դաշնակից արաբական պետությունները պաշտոնապես ճանաչեն Իսրայելին: Թել Ավիվին և ԱՄՆ-ում սիոնիստական լոբբիներին իր ենթակայությունն ի ցույց դնելու համար Թրամփն աննախադեպ քայլի դիմեց և Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Մարոկոյին գոհացնելու նպատակով պաշտոնապես ճանաչեց Մարոկոյի ինքնիշխանությունն Արևմտյան Սահարայում:
Արևմտյան Սահարան շրջան է հյուսիս-արևմտյան Աֆրիկայում, որը 1974թ. Իսպանիայի կողմից գաղութացված լինելու ավարտից ի վեր Մարոկկոյի հարձակումների թիրախում է եղել:
Պոլիսարիոյի ճակատը քաղաքական-ռազմական կազմակերպություն է Արևմտյան Սահարայում: Այդ շարժումը հիմնադրվել է 1973 թ.Արևմտյան Սահարայում Իսպանիայի գաղութատիրությանը դիմակայելու նպատակով: 1976թ. Իսպանիայի հեռանալուց հետո, Պոլիսարիոն Իսպանիայի այդ նախկին գաղութում ստեղծեց Սահարայի արաբական ժողովրդավարական հանրապետությունը և ընդդիմացավ Արևմտյան Սահարան Մարոկոյի և Մավրիտանիայի միջև բաժանելու Իսպանիայի քայլին:1979թ. Մավրիտանիան և Պոլիսարիոն հաշտություն կնքեցին և այդպիսով Վադի Ալ-Զահաբ կոչվող Սահարայի հանրապետության հարավային մասը վերադարձավ այդ հանրապետությանը: Սակայն Մարոկկոն իր տարածքին կցեց Ալ-Սաղիաթ Ալ-Հեմրա կոչվող Արևմտյան Սահարայի հյուսիսային հատվածը:
Այնուհետև Պոլիսարիոյի ճակատը պայքարեց Մարոկկոյի դեմ: Մարոկկոն պահանջում է Արևմտյան Սահարայում իրենից կախված ինքնավար իշխանություն ձևավորել: Մարոկկոն գտնում է, որ հանրաքվեի անցկացումը պետք է այդ տարածքի ինքնավարության մասին լինի և ոչ թե Մարոկկոյից անջատվելու:
Սակայն Պոլիսարիոյի ճակատը դեմ է այդ նախագծին և Արևմտյան Սահարայի ճակատագրի որոշման մասին հանրաքվեի անցկացում է պահանջում:
Ներկայումս Թրամփի կողմից Արևմտյան Սահարան Մարոկկոյի մաս ճանաչվելով, այդ երկիրը ենթադրում է, որ մեծ քայլ է ձեռնարկվել այդ տարածքն իր հողին կցելու համար: Սակայն Պոլիսարիոն պնդում է Թրամփի քայլի անօրինական լինելը: