Մեկնաբանություն. Իրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն վերանայման ենթակա չէ
ՀԳՀԾ-ն բազմակողմ համաձայնագիր է, որով ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն երկկողմանիորեն, և այն չի կարող վերականգնվել նոր բանակցությունների կամ միակողմանի պահանջների արդյունքում:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, հինգշաբթի օրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այս պարտավորությունների կատարման վերաբերյալ ցանկացած գնահատական տալը դուրս է ՄԱԳԱՏԷ-ի լիազորություններից»:
Նա հավելել է. «ՄԱԳԱՏԷ-ն իր դերն ունեցավ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների ընթացքում: ՀԳՀԾ-ի անդամների և պարտականությունների ստանձնած պարտավորությունները մանրակրկիտ նշվել և համաձայնեցվել են, և յուրաքանչյուր կողմ գիտի, թե ինչ պետք է անի համաձայնագիրը գործադրելու համար»:
Այս գրառումն արվել է այն բանից հետո, երբ Ռոյթերս լրատվական գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսիի հետ հարցազրույցի հետո, մեջբերելով վերջինիս, գրել էր. «ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք Իրանի միջուկային գործարքի վերակենդանացումը պահանջում է նոր համաձայնագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է դադարեցնել Իրանի կողմից միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կրճատման ընթացքը»:
Քաղաքական վերլուծաբան Սեյեդ Ջալալ Սադաթյանը նշում է. «Եվրոպան և Միացյալ Նահանգներն են, որ իրենց անգործունակության և հարկադրանքի պատանդն են դարձրել ՀԳՀԾ-ն և ոչ թե Իրանը, որը, ըստ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցների, կատարել է իր պարտավորությունները»:
2019 թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց մեկ տարի անց, Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, վկայակոչելով ՀԳՀԾ-ի 26-րդ և 36-րդ հոդվածները, որոշում կայացրեց սկսել Իրանի կողմից ստանձնած միջուկային պարտավորությունների փուլային դադարեցումը: Իրանը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման դեպքում, պատրաստ է վերադառնալ իր միջուկային պարտավորություններին:
Այս իրավիճակը կարելի է վերլուծել երկու տեսանկյունից.
Առաջին՝ այն պնդումը, թե ՄԱԳԱՏԷ-ի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ վերահսկողության մակարդակն անբավարար է, չի համապատասխանում իրականությանը, հաշվի առնելով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակը:
Երկրորդ՝ ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանին նոր պայմաններ պարտադրելու համար մեդիա արշավի կազմակերպումը՝ ՄԱԳԱՏԷ-ի վրա ճնշման գործադրմամբ: Այս քաղաքականությունը մինչ այժմ եղել է Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմցի կիրառված տարբերակը: Չպետք չէ մոռանալ, որ Թրամփը խոստացավ լքել ՀԳՀԾ-ն և «առավելագույն ճնշման» քաղաքականություն միջոցով Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ ՝ «ավելի լավ գործարքի» հասնելու համար: Թրամփի նախագահությունը մոտենում է ավարտին, սակայն նա չի կարողացել հասնել այդ նպատակին:
Անկախ Ռոյթերսի հրապարակած հոդվածից և Գրոսսիի հարցազրույցի աղավաղված մեջբերումից, պետք է ասել, որ ինչպես ընդգծել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին. «ՀԳՀԾ-ն քննարկման ենթակա չէ և եթե այն վերակենդանանա, Գործակալության դերի վերաբերյալ նոր փաստաթղթի, համաձայնության կամ փոխըմբռնման հուշագրի անհրաժեշտություն չի լինի»: