Մամուլի տեսություն 19.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129932-Մամուլի_տեսություն_19.12.2020
Թրամփը դառնում է շարքային քաղաքացի և հետընտրական շրջանում ընտրակեղծիքների պատրվակով ու դրան դիմակայելու համար նվազագույնը 250 մլն. դոլար գումար է ստացել ողջ ԱՄՆ-ում իր կողմնակիցներից:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 19, 2020 14:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.12.2020

Թրամփը դառնում է շարքային քաղաքացի և հետընտրական շրջանում ընտրակեղծիքների պատրվակով ու դրան դիմակայելու համար նվազագույնը 250 մլն. դոլար գումար է ստացել ողջ ԱՄՆ-ում իր կողմնակիցներից:

 Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի միջուկային անվտանգության կազմակերպության կայքն նույնպես կոտրվել է/ Նյուզվիք. Այս հարձակումները դեռ սկիզբն են

Մի քանի օր է անցնում ԱՄՆ-ի պետական կառույցների դեմ գործված կիբերհարձակումներից: Այս երկրի հետախուզական և անվտանգության կազմապերպությունները հայտարարել են, որ հարձակումները դեռ շարունակվում են ու դրանց բարդության ու ծավալի պատճառով դեռևս հասցված վնասների չափը պարզ չէ:

Նյուզվիք կայքը գրել է.«Այս կիբերհարձակումները պարզապես մեծ վտանգների նախատիպն են»: Ըստ այս հաղորդման, այն դեպքում, երբ պաշտոնյաներն ու փորձագետները ջանքեր են գործադրում քննարկելու և հասկանալու մասնավոր ու կառավարական բաժնի գաղտնիքների ինչ քանակի արտահոսք է տեղի ունեցել, պարզվում է, որ ամիսներ է ինչ տասնյակ հազարավոր ցանցեր կոտրվել են, որ դրա բացատրությունն ու վտանգի չափը մեծամասնության համար ճանաչված չէ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի երկու հանձնաժողով սկսել են համատեղ հետազոտություններ անցկացնել այս կիբեր հարձակումների վերաբերյալ:

 

 Խորասան օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի վրա ճնշման նոր փազլը

Այն բանից հետո, երբ եվրոպական եռյակը տարբեր դիրքորոշումներով կոչ արեցին ընդարձակել ներկա ՀԳՀԾ-ն ու Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային քաղաքականությունն էլ ներառել դրա մեջ ՄԱԳԱՏԷ-ն նույնպես միացավ այս խմբին ու հստակ կերպով կոչ արեց ստորագրել նոր համաձայնություն:

Արևմուտքը քաջ գիտի, որ մի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ իրենց հավատարմությոնը և մյուս կողմից նահատակ Ֆախրիզադեի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը բարդ ու խճճված ուղղության մեջ են դրել ՀԳՀԾ-ն ու հավանական բանակցությունները, այնպես որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը նույնպես ասել է.«Որպես ՀԳՀԾ-ի համադրող իմ պարտականությունն է կենդանի պահել այս համաձայնությունը: Այս համաձայնությունը ձմեռային քուն է մտել, սակայն դեռ չի մահացել, սկայան պետք է տեսնել իրանցիների ի՞նչ կարծքի են, քանի որ նրանք իրավունք ունեն մտածել իրենց դավաճանել են»:

 

 Իրան օրաթերթ

Ընտրակեղծիքների պատրվակում Թրամփը խոշոր գումարներ է հավաքել

Գալիք ամիս, Թրամփը այն դեպքում է որպես շարքային քաղաքացի դուրս գալու Սպիտակ տնից, երբ վերջինս հետընտրական շրջանում ընտրակեղծիքների հավակնությամբ խոշոր չափով կանխիկ գումար է հավաքել, ինչը աննախադեպ է ճաբի ավարտին գտնվող նախագահի համար: Նա այդ գումարները ծախսելու համար ոչ մի սահմանափակություն չունի:

 

armenpress.am

«Հայաստան» հիմնադրամը ԼՂ-ում մեկնարկում է բնակարանաշինության նոր ծրագեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է բնակարանային շինարարության ծրագրեր՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ԼՂ-ի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝  ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, քննարկվել են համահայկական կառույցի կողմից ԼՂ-ում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագերի գործարկման մանրամասները: Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում ԼՂ-ին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, իր հերթին կարևորելով հիմնադրամի ծրագրերում ԼՂ-ի կառավարության մասնակցությունը, ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում: Մասնավորապես, Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ԼՂ-ի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում:

 

armenpress.am

Բեռլինի միջազգային կինոփառատոնը մասամբ առցանց կանցկացվի համավարակի տարածման պատճառով

Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում:

Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: Ծրագիրը հրապարակվելու է փետրվարին և մարտին ներկայացվելու է առցանց եվրոպական կինոշուկայում:

Միջազգային ժյուրին դիտելու է կինոնկարները Բեռլինում և ընտրելու է մրցանակակիրներին: Ընտրված ֆիլմերն ամռանը ներկայացվելու են հանրությանը:

 

panorama.am

Սեյրան Օհանյանի բաց նամակն Արարատ Միրզոյանին

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ԼՂ-ի Ազգային հերոս Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

«Պարո’ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո’ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։

Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։

Ինձ մոտ հարց է առաջանում

1-Դուք ընդունո՞ւմ եք արդեն ավելի քան 30 տարի գոյություն չունեցող խորհրդային միության սահմանները․ կարծում եմ, պատմությունից տեղյակ եք՝ ինչպես հայկական ԼՂ-ը Ստալինի հրամանով 1921 թ․ բռնակցվեց խորհրդային Ադրբեջանին։

2-Եթե ընդունում եք խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք ԼՂ-ը՝ որպես Ադրբեջանի մա՞ս։

3-Չե՞ք կարծում, որ պետությունը 32 տարի հետ տանելով, հայ ժողովրդի ազատագրական պայքարը, ԼՂ-յան գոյամարտը «առ ոչինչ» դարձնելով՝ Դուք Ձեզ մասնակից եք դարձնում նորանկախ Հայաստանի պատմության ոչնչացմանը և քաղաքակիրթ աշխարհում Հայաստան պետության «իզգոյացմանն» առհասարակ»,- նշված է Ս. Օհանյանի նամակում։

 

panorama.am

Պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Եռաբլուրի մուտքը փակված էր պետության ղեկավարի առջև. Ռուբեն Մելիքյան

«Քաղաքական ակցիա էր, ակնհայտ էր՝ նպատակ էր հետապնդում ցույց տալ, որ Փաշինյանը վայելում է  մեծ թվով մարդկանց վստահությունը»,- լրագրողներին ասաց  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն երթին։

Հիշեցնենք, որ Եռաբլուրում հավաքված էին մեծ թվով ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, նրանք պատ էին կազմել, որպեսզի  թույլ չտային Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Սակայն ոստիկաններին հաջողվել էր ճեղքել  պատն ու ճանապարհ բացել Փաշինյանի համար։

«Այստեղ կարևորն այն էր, որ ունեինք իրավիճակ, երբ սգավոր կանանց, ազատամարտիկներին կոշտ ձևով հրմշտում էին։ Ես չտեսա, որ բախում լիներ բառիս բուն իմաստով, այսինքն՝ հարվածներ, կարծես թե, չեղան, չեմ նկատել դա։ Բայց շատ կոշտ ձևով, հրմշտելով մարդկանց, հանեցին, որպեսզի Փաշինյանի համար, ընդ որում պաշտպանության ամենաբարձր մակարդակն օգտագործելով, տարբեր զրահապատ միջոցներ գլխին դնելով և այլն, ճանապարհ բացեին, միայն այդ գնով վարչապետի աթոռը  զբաղեցնող անձը կարողացավ հասնել Եռաբլուր»,- ասաց Ռ.Մելիքյանը։

Նրա խոսքով, շատ ակնհայտ էր՝ երթի մասնակից քաղաքացիների մեծ մասը մարզերից էին բերվել, խոսում էին բարբառով ու լավ չէին պատկերացնում, թե  ինչ է կատարվել ԼՂ-յան պատերազմի ընթացքում, շատերը գտնվում էին պաշտոնական քարոզչության, ազդեցության տակ։

«Մի մասի հետ շփվեցի, որոնք հայտնվել էին Եռաբլուրում ոչ թե սգալու համար, այլ որոշակի որպես Փաշինյանի ժողովուրդ ներկայացվելու համար»,- նշեց իրավապաշտպանը։

Նա ասաց, որ, ակնհայտորեն, իշխանությունը գնում էր բախումների։

«Փաշինյանն, ակնհայտ է, այսօր չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Միաժամանակ ցանկացած իշխանություն, անգամ այսպիսի խայտառակ ճանապարհ անցած, կարող է 10-15 հազար մարդ հավաքել վարչական ռեսուրսով, օլիգարխիայի շնորհիվ։

Փաստն այն է, որ մեր պատմության մեջ առաջին դեպքն ունեցանք, երբ Եռաբլուրի մուտքը փակված էր պետության ղեկավարի առջև, ստիպված եղավ տրորելով անցնել այն մարդկանց, որոնք երեխա են տվել մեր հայրենիքին, կռվել են մեր հայրենիքի համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

 

panorama.am

Արթուր Վանեցյան. ՀՀ իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը

«Եթե սահմանազատումը և նոր սահմանների ընդգծումը լինի ըստ ԽՍՀՄ քարտեզի, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապա Սյունիքից հետո թուրքն անցնելու է Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերին»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սահմանազատում և նոր սահմանների ընդգծում է լինելու ԽՍՀՄ քարտեզներով։

«Որպես մարդ, որը երկար տարիներ աշխատել է Ազգային ազգային ծառայությունում, ղեկավարել է այն, կարող եմ ասել, որ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև Սովետական միություն ժամանակ սահմանները չեն եղել հստակ, ի վերջո եղել է մեկ ընդհանուր պետություն։ Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով մենք տարածքային կորուստներ ենք ունենալու Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, Սյունիքի մարզից արդեն իսկ ունենում ենք։  Մեկ օրինակ բերեմ՝ Քյարքի կոչված գյուղը, Խորհրդային միության քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ»,- ներկայացրեց Արթուր Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել Խորհրդային միության քարտեզով, ապա ի՞նչն է խանգարում թուրքին Արարատի կամ Տավուշի մարզում անել նույն կերպ։

Նա վստահեցրեց՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Թշնամին էլ գալիս է, մտնում է, ասում է՝ մերն է, և հայկական կողմը սկսում է հարմարվել։

«Հասկացեք խոսքը երկրի կորստի մասին է։ Եթե ադրբեջանական զինուժը կանգնում է Սյունիքի մարզի սահմանին, մենք առնվազն 3 կմ սահմանային շերտ պետք է ունենանք։ Այդ շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին։ Այդ տարածքները չեն անցնում Ադրբեջանին, սակայն դառնում են չեզոք գոտիներ, դրանցից որոշները գյուղատնտեսական նշանակության տարածքներ են, մարդկանց հողատարածքներն են, տները։

Եվ այդ կետից ինքնաձիգով կարելի է կրակ բացել Կապանի բնակիչների վրա։ Ժողովուրդ ջան սթափվեք, և հասակացեք, որ մենք կանգնած ենք լրջագույն անվտանգային խնդրի առջև։ Ես համոզված եմ, որ այս պատերազմի սկզբի, ընթացքի և արդյունքների վերաբերյալ պետք է անցկացնվի նախաքննություն, որը կտա մեզ բոլոր հարցերի պատասխանները։ Այս իշխանության օրոք ես հետ կապված ես չեմ ակնակալում արդարացի քննություն»,- եզրափակեց խոսքը Արթուր Վանեցյանը։