Մամուլի տեսություն 26.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130212-Մամուլի_տեսություն_26.12.2020
ՌԴ-ի միջնորդությամբ վերջերս Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հրադադարի համաձայնությունից հետո, այժմ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները մտնելու են նոր փուլ և Նախիջևանի ինքնավար տարածաշրջանը, որ մինչ այս աշխարհագրական ու տնտեսական առումով կախված էր Իրանից, նոր միջանցք կունանա Ադրբեջանի հետ կապ հաստատելու համար:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 14:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.12.2020

ՌԴ-ի միջնորդությամբ վերջերս Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հրադադարի համաձայնությունից հետո, այժմ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները մտնելու են նոր փուլ և Նախիջևանի ինքնավար տարածաշրջանը, որ մինչ այս աշխարհագրական ու տնտեսական առումով կախված էր Իրանից, նոր միջանցք կունանա Ադրբեջանի հետ կապ հաստատելու համար:

 Մարդոմսալարի օրաթերթ

Հանրապետականներին ուղղված դեմոկրատականների հակահարվածը         

Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատական անդամներ ԱՄՆ-ի նորընտիր նախագահին ուղղված նամակում շեշտել են, որ աջակցում են առանց նախապայմանների ՀԳՀԾ վերադառնալու իր ցանկությանը:

«Ջերուզելմ փոստ» օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 150 պատգամավորներ ստորագրել են մի նամակ, որով նրանք իրենց աջակցությունն են հայտնում առանց նախապայմանների ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի ցանկությանը և հաջորդ բանակցություններում ու համաձայնությունում Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը:

Համաձայն այս հաղորդման, ստորագրությունների այս քանակը բավարար է կոնգրեսի կողմից Բայդենի կառավարության ՀԳՀԾ վերադառնալը կանխարգելելու ցանկացած քայլը մերժելու համար:

 

 Էբթեքար օրաթերթ

Արդյոք Թուրքիան ձգտում է Իրանին հանել տնտեսական քարտեզից

Վերջերս ԼՂ-ում ռազմական բախումների ելքը Իրանի համար չափազանց մտահոգիչ է և իհարկե, ընստ երևույթին աստիճանաբար բացահայտվում են դրա մյուս հարթությունները: Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված հրադադարի համաձայնագրի որոշ բաժինների համաձայն այժմ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև նոր միջանցք կամ առևտրական ուղի է առաջանալու, որով այս երկու երկրների տարածքները ուղղակիորեն Հայաստանի տարածքով միանում է իրար:

Հետևաբար, այժմ Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները մտնելու են նոր փուլ և Նախիջևանի ինքնավար տարածաշրջանը, որ մինչ այս աշխարհագրական ու տնտեսական առումով կախված էր Իրանից նոր միջանցք կունենա Ադրբեջանի հետ կապ հաստատելու համար: Սակայն դա դեռ ողջը չէ:

 

 Քեյհան օրաթերթ

Ուոլ Սթրիթ Ժուռնալ. «B-52-ով հնարավոր չէ պատերազմել Իրանի դեմ»

ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաներից երկուսը շեշտել են.«Իրանի դեմ պատերազմը սովորական ու հեշտ պատերազմ չէ: Այս ռեժիմի կանխարգելիչ ուժի դեմ հնարավոր չէ պատերազմել B-52 ռմբարկուներով ու ավիակիր նավերով:

ԱՄՆ-ի ՊՆ-ի նախկին օգնական «Քաթրին Վիլբարգերը» և Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախկին անդամ «Դաստին Վաքերը» Վալ Սթրիթ Ժուռնալում տպագրված գրառման մեջ ասել են, որ «ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը» Պենտագոնին կոչ է արել հենց ավանդական կանխարգելիչ ուժերին ուղարկել տարածաշրջան: Պենտագոնը համաձայնել է և տարածաշրան է ուղարկել B-52 ռմբարկուները: Այս ինքնաթիռները մի անգամ էլ առանց նախապես զգուշացնելու ԱՄՆ-ից ուղղվել էին դեպի Միջին Արևելք ու վերադարձել: Պենտագոնը Եվրոպայից «Պարսից Ծոց» ուղարկեց նաև ավիակիրների խումբ, ինչպես նաև կործանիչների էսկադրիլիա:

Սակայն ԻԻՀ-ն սովորական ռազմական ուժ չէ: Իսլամական հանրապետության ռազմական պրոքսի ուժերի բանակ է:  ԱՄՆ-ի ռազմական ուժերը երբ առճակատվում են ոչ սովորական գրոհների հեշտությամբ չեն կարողանում օգտագործել իրենց սովորական ուժերը:

 

 Շահրվանդ օրաթերթ

Այս հիանալի ժողովուրդը

Շահրվանդ օրաթերթի կողմից անցկացված սոցհարցման համաձայն թեհրանցիների 22 տոկոսը պատրաստ է փորձարկման համար ընդունել կորոնավիրուսի իրանական պատվաստանյութը:

Իրանական արտադրության պատվաստանյութի մասին դրական ու բացասական հայացքներով հանդերձ վերջին տվյալների համաձայն, երկրում 27 հազար մարդ պատրաստակամություն է հայտնել ստանալ պատվաստանյութը: Նախատեսվում է փորձարկուն իրականացնել 56 մարդու վրա:

 

armenpress.am

Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրաբար հորդորել է տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքներին:

 «Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»,- ասված է հայտարարությունում:

Գրառման մեջ նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:

Դեկտեմբերի 25-ին հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հրապարակումներ այն մասին, որ արվել են հրապարակային կոչ-հրավերներ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի բողոքի ակցիաների կազմակերպման, իրականացման մասին: Գլխավոր դատախազությունը պահանջել է զերծ մնալ այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն  գործունեությունը, ս. Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների:

 

armenpress.am

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում

Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնեց Թադևոսյանը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ,ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ:

 

panarmenian.net

ԱԱԾ-ի մոտ քաղաքացիները բողոքել են համացանցում կեղծ լուրերի տարածումից

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ` որոնք բողոքում էին համացանցում կեղծ լուրերի տարածման դեմ: Նրանք պնդում էին, թե վերջին շրջանում կեղծ լուրերի տարածումը գերակա է դարձել հանրության շրջանում։

«Փորձում ենք այս խաղաղ ակցիայի միջոցով բարձրացնել կեղծ լուրերի խնդիրը, որովհետև կարծում ենք, որ դրանց տարածումն ազգային անվտանգության սպառնալիք է»,- նշել է ակցիայի մասնակիցներից Վանիկ Չալոյանը, գրում է «Ա1+»-ը։

Մասնակիցները հորդրել են զուսպ գտնվել և այս օրերին հանրությանը խուճապի մատնող լուրեր չտարածել։

 

panarmenian.net

Մեկ օրում 540 փախստական է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները դեկտեմբերի 25-ին փախստականներին տեղափոխող հերթական շարասյունն են ուղեկցել Հայաստանից դեպի Արցախ։ Մեկ օրում 540 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։

Ավտոբուսների երթևեկը ռուս խաղաղապահների հետ միասին պարեկել է նաև ռազմական ոստիկանությունը, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, նրանց հումանիտար աջակցություն է ցուցաբերվում, վերականգնվում են ենթակառուցվածքները։ Նաև 23 դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի մշտադիտարկում։

Ընդհանուր առմամաբ պատերազմի ավարտից հետո Արցախ է վերաարձել մոտ 44,600 փախստական։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 

news.am

Հայ և վրացի 500 մտավորականներ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կստորագրվի համատեղ հուշագիր

Այսօր Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, տեղի ունեցավ հայ և վրաց մտավորականների տեսակոնֆերանս, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին դիմակայելու ուղիները:

Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծեցին, որ հետպատերազմյան շրջանում և համավարակի ահագնացող պայմաններում շատ կարևոր է երկրների միջև պահպանել հոգևոր մշակութային կապերը:

Տեսակոնֆերանսին հայկական կողմից մասնակցում էին Հայ մտավորականների ֆեդերացիայի նախագահ Գագիկ Մանասյանը, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և մտավորականության ուրիշ ներկայացուցիչներ:

Վրացական կողմից մասնակցում էին աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փահլևանյանը, Վրաստանի անվտանգության խորհրդի անդամ Ալեքսանդր Գվարիշվիլին և մի շարք այլ մտավորականներ:

Հայ և վրաց մտավորականների համագործակցության արդյունքում ամիսներ առաջ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում կայացան «Հռադամիստ» օպերայի նախապատրաստական աշխատանքները: Այսօր մտավորականները միասին քննարկեցին համատեղ համագործակցության հուշագիր ստեղծելու հարցը, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որն առավել մանրամասն  կքննարկի ստորագրվելիք հուշագրի կետերը:

«Հայ մտավորականների Ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Մանասյանը, իր ելույթում կարևորեց հայ և վրաց քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ստեղծված իրավիճակում միասնական ելքեր փնտրելու հարցը:

Իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն իր հերթին ընդգծեց մտավորական սերուցքի և ինտելեկտուալ ներուժի համախմբման անհրաժեշությունը, քանի որ տարածաշրջանային մարտահրավերները կարող են վերջնականապես կտրել երկրների միջև հոգևոր-մշակութային կապերը և նման դեպքում արվեստն ու հոգևորը կարժեզրկվեն՝ հրահրելով նորանոր բախումներ:

Տեսակոնֆերանսի ավարտից հետո հայ մտավորականները մտքեր փոխանակեցին Հայաստանի ներկա իրավիճակի և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների շուրջ: