Մամուլի տեսություն 29.12.2020
Հունվարի 6-ին Կոնգրեսը պատրաստվում է հաստատել ընտրությունների արդյունքները և հաղթող ճանաչել Ջո Բայդենին: Միևնույն ժամանակ, Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց, ինչն անհանգստացրել է ամերիկացիներին:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, նշելով, որ դիվանագիտական կամ բնակելի կառույցների դեմ ցանկացած հարձակում դատապարտելի է, նշել է. «Մենք չենք ձգտում լարվածության, սակայն ամբողջ ուժով պաշտպանելու ենք Իրանի ազգային շահերը: մենք հստակ հայտարարել ենք, որ ցանկացած գործողության կամս ադրանքի համար պատասխանատու է լինելու ԱՄՆ-ն»:
Քեյհան օրաթերթ
Washington Post. Հունվարի 6-ը մեծ սպառնալիք է Ամերիկայի համար
Հունվարի 6-ին Կոնգրեսը պատրաստվում է հաստատել ընտրությունների արդյունքները և հաղթող ճանաչել Ջո Բայդենին: Միևնույն ժամանակ, Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց, ինչն անհանգստացրել է ամերիկացիներին:
Մենք վախեցնելու մտադրություն չունենք, բայց քանի դեռ Բայդենի հաղթանակը պաշտոնապես չի հաստատվել, մենք պետք է ընդունենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ-ը հայտնվելու է վտանգի մեջ, քանի որ հնարավոր ներքին և արտաքին անկարգությունները կարող են արդարացում դառնալ Թրամփի համար՝ իր իշխանությունցի օգտվելու համար», - հաղորդում է Washington Post- ը:
Շարղ օրաթերթ
Ինչպես Սարդար Սոլեյմանին համոզեց Պուտինին
Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահն «Ալ-Մայադին» -ին տված հարցազրույցում ասել է. «Հակաիրանբակն պատժամիջոցներով և սպառնալիքներով, ԱՄՆ-ի բոլոր գործողությունների պատճառը ոչ միայն պաղեստինյան դիմադրությանն Իսլամական հանրապետության ցուցաբերած հովանավորությունն է, այլ այլ Իրանի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և Շահի իշխանության ժամանակաշրջանի նման, երկրի բնական ռեուսրները թալանելու Վաշինգտոնի ցանկությունը»:
Նա հավելել է. «Ռուսատսանը սկզբում չէր ցանկանում մտնել Սիրիայի պատերազմի մեջ: Սակայն ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, Ղասեմ Սուլեյմանին, իր խարիզմատիկ բնավորությամբ և քարտեզի վրա հստակ բացատրություններ ներկայացնելով, վերջինիս համոզեց միջամտել՝ կանխելու Սիրիայի կառավարության տապալումը:
Հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինն ասել էր,- «Ես համոզվեցի: Դս այն էր, ինչ լսեցի Ղասեմ Սուելյմանիից»: Ղասեմ Սուելյմանին, ներկայացնելով իրականությունը, կարողացավ համոզել Պուտինին և հստակ ներկայացնել Սիրիա Ռուսաստանի մուտք գործելու հետևանքները: Հիմա բոլորը գիտեն, որ Ռուսատսանը Սիրիայի դարպասով վերադարձավ աշխարհ»:
Ջամե Ջամ օրաթերթ
5 ամսից կմեկնարկի իրանական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը
Իրանական պատվաստանյութի՝ մարդկանց վրա փորձակման փուլ մուքտ գործելու մասին լուրերը ոխստումնալից են: 50 հազար իրանցիներ կամավորագրվել են՝ պատվաստվելու համար: Նրանցից 56-ն առաջիկայում կմասնակցեն փորձարկման առաջին փուլին:
Բացի այդ, մասնագետները զբաղվում են նաև մի քանի եղանակով արտասահմանյան պատվաստանյութի գնման ու ներկրնման հետ կապված հարցերով: Այսպիսով, պատվաստանյութը ստանալու իրանցիների մտահգությունը փարատվել է:
panorama.am
«Իմ քայլը» խմբակցությունը գտնում է, որ Նաիրա Զոհրաբյանը խախտում է ընտրողների սահմանադրական իրավունքը
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստի աշխատանքները սկսեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» նախագծի քննարկմամբ, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:Հարցը զեկուցող Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահների, ինչպես նաև ԱԺ նախագահի և նրա տեղակալների լիազորությունները դադարեցնելու համար չկան հիմքեր, իսկ վերջիններիս դեպքում պետք է լինի ընդամենը փակ գաղտնի քվեարկություն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նկատեց, որ բացառապես խմբակցությունների քաղաքական որոշումների տիրույթում և փոխադարձ համաձայնությամբ կարող են այդ պաշտոններում ընտրվել, կամ դրանք փոխանցվել միմյանց:
Նկատելով, որ գործնականում առկա է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի հետագա պաշտոնավարման անհնարինության իրավիճակ՝ Արթուր Հովհաննիսյանը ընթերցեց պնդման հիմնավորումը՝ դեկտեմբերի 17-ին և դրան հաջորդող օրերին «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության պատգամավորի Ֆեյսբուքյան գրառումները:
«Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը», «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է, Նիկոլի և նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե ուզենք, այո, բռնի ուժով պետք է կրթենք նաև հասարակության այդ հատվածին, որ այլևս որևէ ընտրության ժամանակ չգան և իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ զիջելու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում, Նիկոլից և ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պետք է զրկենք որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի և ժեխի կռիվ, որ տեսակը կհաղթի՝ այդպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու»,- Զոհրաբյանի խոսքերը մեջբերեց Հովհաննիսյանը:
Վերջինս ընթերցեց նաև Սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածները, ինչպես նաև այն հոդվածը, որն ամրագրում է ընտրություններին մասնակցելու 18 տարին լրացած քաղաքացու իրավունքը և ենթադրեց, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից իրականացվում է մարդու, որպես սահմանադրությամբ բարձրագույն արժեքի, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև սահամանդրությանը հակասող դասակարգումներ մարդկանց միջև և այդ դասակարգմամբ պայմանավորվում է վերջններիս սահմանադրությամբ ամրագրված ընտրելու հիմնարար իրավունքի իրացումը:
Հիմնավորումը կարդալուց հետո Արթուր Հովհաննիսյանը հրապարակեց «Իմ քայլը» խմբակցության որոշումը, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ որի առանցքը մարդու իրավունքների իրականացումն է:
panorama.am
Գերմանիայում 23 գնացք են կանգնեցրել զուգընկերոջ կորուստը սգացող կարապի պատճառով
Գերմանիայում ավելի քան 20 գնացքի երթևեկություն 1 ժամով կագնեցվել է կարապի պատճառով, որը երկաթգծի վրա սգում էր զուգընկերոջ կորուստը: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպը հատուկ փրկարարական գործողություն է պահանջել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Երկու կարապ հայտնվել են արագընթաց գնացքի գծերի վրա, դրանցից մեկը սատկել է, ենթադրաբար դառնալով էլեկտրահարման զոհ: Ողջ մնացած թռչունը չի ցանկացել լքել միջադեպի վայրը, կարապին այդտեղից հեռացնելու փորձերը չեն հաջողվել: Օգնության են հասել հշեջները, որոնք հատուկ սարքավորումների միջոցով բարձրացրել են թռչունին:
armeniasputnik.am
Հայաստանի ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետը մեկնել են Մոսկվա
ԱԱԾ մամուլի ծառայությունից հաստատեցին, որ Արմեն Աբազյանը Մոսկվայում է։ Իսկ թե այցի նպատակը որն է` դեռ հայտնի չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Թե ինչ ծրագրով է Աբազյանը Մոսկվայում` ԱԱԾ–ից չմանրամասնեցին։
Նշենք, որ մեր տեղեկություններով` Մոսկվայում է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։ Այս երկու պաշտոնյաների այցերի հետ կապված դեռ հավելյալ ինֆորմացիա չկա։
armeniasputnik.am
Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի հետ
Մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր և այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ:
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպումը կայանալու է ժամը 13.00-ին։
Տեղեկացվում է, որ մինչև հանդիպումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ:
Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարական պորտֆել:
Մինչ այդ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր և այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ:
Ու ըստ այդ սցենարի, որը հնարավոր է առաջիկայում ներկայացվի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է իրենց թիմակիցներն իրենց «միջից» ընտրեն վարչապետ: Եվ ամենահավանական թեկնածուն այս պահին համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Երբ Արարատ Միրզոյանը դառնա ՀՀ վարչապետ, պլանավորում են ԱԺ նախագահ ընտրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կարելի է ասել կունենա այն, ինչը մինչև այսօր իշխանությունների շնորհիվ հայտնվել էլ արգելափակման տակ: Արդեն մեկ քայլ արվել է. Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ԱԺ խորհրդի որոշումը Սահմանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունել:
Նշվում է, որ հաջորդիվ Գագիկ Ծառուկյանը տարբեր շինթույլտվություններ կստանա, որը մինչև այս չեն տվել, արգելքներ են ստեղծել տարբեր գերատեսչություններ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։
Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։