Մամուլի տեսություն 30.12.2020
Իրանական պատվաստանյութը փորձարկվել է պատվաստանյութի արտադրության համար պատասխանատու պաշտոնյաների, այդ թվում՝ նրանց զավակների վրա: Այս քայլն ավելի է ամրապնդում Իրանի ինքնաբավության նկատմամբ առկա վստահությունը:
Մարդոմսալրի օրաթերթ
Գեներալ Սուլեյմանիի սպանությանն Իրանի պատասխանը, պարտադիր չէ, որ ռազմական լինի
Իրաքում Իրանի դեսպանը անդրադարձել է Իրանի, Իրաքի և տարածաշրջանի վերջին քաղաքական զարգացումներին, ներառյալ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունը և ԱՄՆ դեսպանատան վրա վերջերս կատարված հարձակումները:
Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ Իրանի հյուպատոսարանում բռնկված հրդեհին, նա հավելել է, որ տարբեր երկրներում գործող հյուպատոսարանները պետք է պաշտպանված լինեն: Մասջեդին նշել է. «Գեներալ Սուլեյմանիի սպանության վրեժխնդրությունը պարտադիր չէ, որ ռազմական լինի: Տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուսրբերումը նույնպես վրեժ է գեներալ Սուլեյմանի արյան համար: Իրաքից ամերիկյան զորուժը դուրս բերելու մասին այդ երկրի խորհրդարանի որոշումը ազգային և համարձակ որոշում է: Իրաքը մեղավոր չէ գեներալ Սուելյմանիի սպանության համար»:
Քեյհան օրաթերթ
Զորավարժություններ Գազայում
Անցած շաբաթ, 2008թ 22-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ, Պաղեստինի դիմադրության խմբերը հայտարարել են առաջիկա օրերին լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու որոշման մասին:
Այս զորավարժությունները, որպես Գազայի հատվածում տեղի ունեցող առաջին և ամենալայնածավալ պաշտպանական զորավարժությունները, համընկնում են Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմի տասներկուերորդ տարեդարձի հետ: Պաղեստինյան դիմադրության տասներկու տարբեր խմբեր մասնակցելու են մեկօրյա զորավարժություններին:
Խորասան օրաթերթ
Հույս՝ Իրանի երակներում
Նա իր քաղցր դստերը դնում է աթոռի վրա, որպեսզի վերջինս ստանա Իրանում արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին փորձնական ներարկումը...
Իմամ Խոմեյնիի հրահանգների գործադրման գրասենյակի ղեկավար Մոհամմադ Մոխբերի դուստրը՝ Թայեյբեհ Մոխբերն իրանական պատվաստանյութի առաջին ստացողն է: Նրանից հետո, պատվաստանյութը ստացել են նաև գրասնեյակի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այս քայլն ուղղված է իրանական պատվաստանյութերի արտադրության նկատմամբ վստահության ամրապնդմանը: Այն դրական լայն արձագանք է ստացել համացանցի իրանցի օգտատերերի շրջանում:
Երեկ առավոտյան աշխարհում տարածվեցին մի քանի կարևոր լուրեր, որոնց թվում էր կորոնավիրուսի իրանական պատվաստանյութի կլինիկական փուլի մեկնարկի մասին լուրը: Պատվաստանյութն արտադրվել է Իմամ Խոմեյնիի հրահանգների գործադրման շտաբին առընթեր ընկերության կողմից, և առաջին կամավորը, ով ստացավ պատվաստանյութը, շտաբի ղեկավարի դուստրն էր: Վստահության ամրապնդմանն ուղղված քայլ, որն ուղղված է քաղաքական բաժանումները և գովաբանվեց տարբեր գործիչների կողմից:
Էթեմադ օրաթերթ
Տարածաշրջանի վևա գեներալ Սուլեյմանիի սպանության երկու կարևոր հետևանքները
Իրանցի նախկին դիվանագետն ասել է. «Գեներալ Սուելյմանիի սպանության հետևանքները եղան տարածաշրջանում ու աշխարհում թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային ճգնաժամերի կառավարման գործընթացների թուլացումը»:
Սեյյեդ Հոսեյն Մուսավյանը ի պատասխան հարցի, որ մեկ տարի անց գեներալ Սուլեյմանիի սպանության չափերն արդեն պարզ են և հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, ո՞րն էր ԱՄՆ-ի այդ քայլի նպատակը, ասել է. «Թրամփի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունը թուլության, անօգնականության և խուճապի հետևանք էր: Թրամփի Միացյալ Նահանգները չէին կարող հանդուրժել թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հաջողությունները, քանի որ նա ՀԳՀԾ-ից դուրս եկավ և հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը կիրառեց՝ Իրանի կողմից պետական ահաբեկչություն իրականացնելու սպառնալիքի պատրվակով:
armeniasputnik.am
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների հանդիպումը կայացել է Մոսկվայում։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների` Արմեն Աբազյանի և Ալի Նագիևի միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԱԾ–ի` հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:
armeniasputnik.am
ՊԲ–ն արձագանքել է ադրբեջանցիների հրապարակած սկանդալային տեսագրությանը
Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է:
Նշենք, որ դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ»,– նշված է ՊԲ–ի հաղորդագրության մեջ:
Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։
«Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն` ադրբեջանական կողմի պնդմամբ հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։ Նշված փաստերի համադրությունը ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը»,– շեշտում է ՊԲ–ն:
Այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։
ՊԲ–ն խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցո
armeniasputnik.am
Ղարաբաղում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 22 զինծառայողի աճյուն են գտնել
Դեռ պարզ չէ՝ տոնական օրերին ադրբեջանական կողմը կթույլատրի որոնողական աշխատանքներ իրականացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ադրբեջանական կողմը միայն մեկ ջոկատի է թույլատրել մտնել Ֆիզուլու հատված և որոնողական աշխատանքներ իրականացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքների արդյունքները կամփոփվեն երեկոյան։ Այդ պահին դեռ հայտնի չէ, քանի զինծառայողի աճյուն է այսօր գտնվել Ֆիզուլու շրջանից։
«Երեկ Ֆիզուլու, Հադրութի, Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների արդյունքում 22 զինծառայողի մարմին է հայտնաբերվել»,- նշեց Թադևոսյանը։
Նրա խոսքով` ԱԻՊԾ-ն աշխատելու է նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին, սակայն այս պահին դեռ հայտնի չէ՝ այդ օրերին Ադրբեջանը թույլ կտա իր վերահսկողության տակ անցած հատվածներում որոնողական աշխատանքներ իրականացնել, թե ոչ։ Դեռ բանակցություններ են ընթանում։
Հավելենք, որ դեկտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը թույլ չէր տվել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Հադրութում։
armenpress.am
Ռուսաստանյան տանկերը կհանդերձվեն մարտական լազերներով
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան զրահատանկային տեխնիկան կհանդերձեն նոր մարտական լազերներով, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն:
«Ներկայում կատարվում են անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաեւ հակառակորդի օպտիկական եւ օպտիկա-Էլեեկտրոնային միջոցներին հակազդելու համար այլ լազերային համալիրների ստեղծման աշխատանքներ»,-հայտարարել Է Կրիվոռուչկոն ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում: «Իրականացվում Է դրանց համալրում զրահատանկային տեխնիկայի կրակային միջոցներով՝ գերճշգրիտ զենքի գրոհող միջոցների դեմ պայքարելու համար»,-ասել Է ՌԴ պաշտպանության նախարարության փոխնախարարը:
Նա հիշեցրել Է, որ «Պերեսվետ» բոլոր լազերային համալիրները, որոնք 2018 թվականին ՌԴ նախագահի կողմից նշվել են որպես ռուսաստանյան նոր զենք, արդեն գտնվում են մարտական հերթապահության մեջ:
«Պերեսվետ» մարտական լազերներն օգտագործվում են ռազմավարական հրթիռային համալիրների տեղաշարժը քողարկելու համար: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Պերեսվետ»-ը նաեւ կարող Է ետ մղել օդային գրոհները եւ արբանյակների դեմ պայքարել ուղեծրում: 2019 թվականի դեկտեմբերին Կրիվոռուչկոն հայտարարել Է, որ առաջիկայում «Պերեսվետ» մարտական լազերը կհարմարեցնեն ավիացիոն կրիչի վրա տեղադրելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
ԱՄՆ-ում վերսկսել են Boeing 737 MAX-ի թռիչքները երկու ավիավթարներից հետո
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի American Airlines Group Inc. խոշորագույն ավիաընկերությունը դեկտեմբերի 29-ին վերսկսել Է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները, որոնք դադարեցվել Էին գրեթե երկու տարի առաջ տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին չվերթը, որի ուղեւորների թվում եղել Է ավիաընկերության նախագահ Ռոբերտ Այսոնը, տեղի Է ունեցել Մայամիից Նյու Յորք: American Airlines-ը պլանավորում Է Boeing 737 MAX ինքնաթիռներն աստիճանաբար վերադարձնել շահագործման այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (Federal Aviation Administration, FAA) նոյեմբերին համապատասխան թույլտվություն տվեց:
Ավիաընկերությունն սկսել Է ուղեւորներին լրացուցիչ հաղորդել այն մասին, թե որ ինքնաթիռով Է իրականացվում չվերթը, որպեսզի նրանց ծանուցեն MAX-ով առաջիկա թռիչքի մասին, գրում Է The Wall Street Journal-ը: Boeing 737 MAX-ի թռիչքներն ամբողջ աշխարհում կասեցվել Էին 2019 թվականի մարտին տեղի ունեցած երկու ավիավթարներից հետո:
2019 թվականի մարտին Ethiopian Airlines ավիաընկերության այդ մոդելի ինքնաթիռի կործմանման հետեւանքով զոհվել Է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերին Lion Airինդոնեզական ընկերության Boeing 737 MAX-ի կործանման զոհ Է դարձել 189 մարդ: Ավիաընկերություններից առաջինը, որը վերսկսել թռիչքները Boeing 737 MAX ինքնաթիռներով, դարձել Է բրազիլական GOL Linhas Aereas Inteligentes SA-ն: Ամերիկյան մյուս ավիաընկերությունները՝ United Airlines Holdings Inc.-ը եւ Southwest Airlines Co.-ն, պլանավորում են MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2021 թվականի փետրվարին եւ մարտին՝ համապատասխանաբար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: