Մամուլի տեսություն 02.01.2021
Դիմադրության իրանական մեծ առաջնորդ, նահատակ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առաջին տարելիցի օրը, իրանական գրեթե բոլոր թերթերն այսօր՝ շաբաթ օրը, լուսաբանեցին ահաբեկչության դեմ պայքարում այս մեծ գեներալի քաջությունն ու համաշխարհային ժողովրդականությունը:
«Մարդոմ Սալարի»
Պատերազմի փազելի դեմ Իրանի ռազմավարական համբերությունը
Սպիտակ Տանը զայրացած Դոնալդ Թրամփի ներկայության վերջին օրերին ռազմական, քաղաքական ու անվտանգային կասկածելի տեղաշարժերի ականատեսն ենք: Փորձագետների համոզմամբ նրանք փորձում են ռազմական ճգնաժան հարուցելու համար հրահրել դիմադրության առանցքին ու ԱՄՆ-ի նորընտիր կառավարության համար վտանգավոր գործ ստեղծեն, որպեսզի երկար ժամանակներ զբաղված լինի դրանով:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հղում անելով Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյայի այդ երկրի Ալ-Ջոմհուրիե օրաթերթը գրել է.«Թվում է թե Թրամփը պատրվակ է որոնում որպեսզի դրանով դժոխային իրավիճակ ստեղծի Միջին Արևելքում:
«Խորասան»
Վախը նահատակ Սուլեյմանիին սպանողների բնակարանում
Գեներալ Սուեյմանիի նահատակության տարելիցի օրվա մոտենալը մեծ վախ ու տագնապ է ստեղծել Վաշինգտոնում ու Իրաքում ամերիացի զորայինների շրջանակում:
Իրաքում ամերիկացի զորայինների վիճակի մասին վերջին հաղորդումները վկայում են, որ նահատակ Սուլեյմանիի ու նրա զինակիցների նահատակության տարելիցի օրվա համար նրանք պատրաստ վիճակի են բերվել: Ամերիկյան աղբյուրները հայտնում են Իրաքում ԱՄՆ-ի օդուժի, ծովուժի և ծովային հետեւակայինների պատրաստ վիճակի բերվելու մասին: Որոշ հաղորդումներ էլ խոսում են Այն Ալ-Ասադ բազայի օդում թռիչքների ավելացման մասին: Պարսից Ծոցում Նիմիթզ նավի ներկայության հետ միաժամանակ B-52 ռմբարկուները անցած մեկ ամսվա ընթացքում իրենց 2-րդ գործուղման ընթացքում 30 ժամ տևած թռիչքից հետո Հարավային Դակոտայում գտնվող Մինութ ավիաբազայից հասել են տարածաշրջան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Ֆլորիդայում արձակուրդը կիսատ է թողել ու վերադարձել է Վաշինգտոն: Մի բան, որ ցույց է տալիս գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների արյան վրեժի վախը նույնիսկ համակել է Սպիտակ Տան բնակիչներին: Քանի օր առաջ The Washington Examiner պարբերականը գրել էր,որ ակնկալվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի պաշտպանությունը ոչ թե ամիսներ այլ տարիներ շարունակվի:
«Քեյհան»
Սիոնիստական ռեժիմի բանակի շտաբի նախկին պետ. Իսրայելը ներսից փլուզվում է
Հինգշաբթի օրը «Յեդիոթ Ահարոնոթ» օրաթերթում տպագրված հոդվածում «Գադի Իզենկոտը» գրել է.«Ներկա դրությամբ Իսրայելը ճգնաժամային իրավիճակում է գտնվում: Արտաքին սպառնալիքների կողքին մենք առճակատվում ենք չափազանց վտանգավոր քաղաքական ճգնաժամին, այնպես որ մեր քաղքական համակարգի նկատմամբ անվստահություն է ձևավորվել և իսրայելական հասարակության պառակտումը Իսրայելին տանում է դեպի մասնատում»:
«Շահրվանդ»
2020թ. ինստագրամում ո՞վ է ամենից շատ լայքեր հավաքել
Ինստագրամի օգտատերերի կողմից 2020 թ. ամենաշատ հավանված գրառումը եղել է այն գրառումը, որ մեծ ֆոտբոլիստը գրել էր ֆուտբոլի հանգուցյալ լեգենդի հիշատակի համար: Այն գրառումը, որ Քրիստիանո Ռոնալդոն իր օգտատիրական էջում գրել էր Դիեգո Մարադոնայի հիշատակը հարգելու համար:
Իհարկե սա իսնտագրամում Ռոնալդոյի ամենաշատ հավանված նյութը չէ: Ներկա դրությամբ նա ինստագրամում ավելի քան 249 մլն. հետևորդներով ռեկորդակիր է և ոչ մի ուրիշ հայտնի անձ ինստագրամում այդքան հետևորդներ չունի:
2020թ. նոյեմբեր ամսին սրտի կաթվածի հետևանքով Դիեգո Մարադոնայի մահվան լուրն իմանալով Քրիստիանոն շատ շուտ արձագանքեց և մի գրառմամբ իր տրտմությունն ու ափսոսանքը հայտնեց Մարադոնայի մահվան կապակցությամբ ու մեծարեց նրա հիշատակը: Այն գրառումը, որ հիմա պարզվել է ամենաշատ լայքերն է հավաքել 19.7 մլն. անգամ հավանվել է ինստագրամի օգտատերերի կողմից:
armenpress.am
Սիրիական քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի /Հասեկե նահանգ/ շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍ գործակալությունը՝ հղում անելով սիրական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ ահաբեկչության արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում են տուժածներին: Ռաս ալ-Այնը գտնվում է թուրքական զորքերի և Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին:
Ավելի վաղ հաղորդվել էր Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին, որտեղ ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների վրա: Դրա հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել:
armenpress.am
Թուրք ինժեներները Սոմալիում ահաբեկիչ-մահապարտի թիրախ են դարձել
Սոմալիում հունվարի 2-ին 4 մարդ՝ այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացի է զոհվել, ինչպես նաև մի քանի թուրք աշխատողներ են վիրավորվել, երբ մահապարտ- ահաբեկիչը ռումբ է պայթեցրել կառուցվող մայրուղու շինհարթակներից մեկի հատվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Garowe լրատվական պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ մայրուղին կառուցվում է թուրքական շինարարական ընկերության կողմից: Գերատեսչությունը նշել է, որ հարձակման հետևանքով Թուրքիայի չորս քաղաքացի է տուժել:
Նրանք թուրք ինժեներներն էին, որոնք Սոմալիում մասնակցում էին մայրուղու կառուցման աշխատանքներին: Պորտալը հայտնում է, որ հարձակումն իրականացվել է թուրքական ռազմաբազայից 15 կիլոմետր հեռավորության վրա:Մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլետով պայթել է այն հատվածում, որտեղ աշխատում էին Թուրքիայի քաղաքացիները:
Հաղորդվում է, որ Թուրքիայի և Քաթարի համաֆինանսավորմամբ Սոմալիում կառուցվող այս մայրուղու վրա վերջին վեց ամիսներին ահաբեկչությունները պարբերական բնույթ են կրում:Դրանք իրականացվում են իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների կողմից:
news.am
ԱՄՆ-ն անժամկետ հետաձգել է F-35-ի զանգվածային արտադրությունը
Պենտագոնը որոշել է անժամկետ հետաձգել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների զանգվածային արտադրությունը, գրում է Bloomberg-ը:
Գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեռեւս պատրաստ չէ տեղեկացնել, թե երբ կկարողանան անցկացնել ռազմական փորձարկումներ, որը հետաձգվել է 2017 թվականից:
Փորձարկումները նախատեսված էին 2020 թվականի դեկտեմբերին: Ինչպես հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Հելեն Լորդը, նրանք չեղարկել են «տեխնիկական խնդիրների» եւ կորոնավիրուսի համավարակի ազդեցության պատճառով: Մինչեւ այս տարվա մարտ պետք է կայացվեին զանգվածային արտադրության մասին որոշումները: Նոր ամսաթիվը կնշանակվի՝ ելնելով անկախ տեխնիկական փորձաքննության արդյունքներից:
panarmenian.net
Պատերազմում անշարժ գույք կորցրած արցախցիների աջակցության ծրագիրը մեկնարկել է
Մեկնարկել է ՀՀ կառավարության սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած արցախցիների համար, տեղեկացնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարություը։ Ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 250,000 դրամի չափով։
Սկսվել է ծրագրի դիմումների ընդունումը։
Սոցիալական աջակցության այս ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայնքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։
Միջոցառման շահառու չեն հանդիսանում ՀՀ կառավարության 2020-ի նոյեմբերի 21-ի որոշմամբ (աջակցության գումարի չափ՝ 300,000) հաստատված՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։ Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
armenpress.am
Արձակուրդային օրերին աճել է երթևեկության ինտեսնիվությունը Լաչինի միջանցքով
Ամանորյա արձակուրդային օրերի ընթացքում Լաչինի մարդասիրական միջանցքով աճել է երթևեկության ինտենսիվությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Ամանորի նախօրեին Երևանից ժամանող փախստականներն անձնական ավտոմեքենաներով վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:
«Ստեփանակերտի արվարձաններում գտնվող մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքների, էլեկտրականության և ջրամատակարարման վերականգնումից հետո տեղի բնակիչները նախընտրում են Ամանորը նշել հարազատ բնակավայրերում: Ավելի քան 47 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր և տրամադրում են մարդասիրական օգնություն»,-նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: