Մամուլի տեսություն 03.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130541-Մամուլի_տեսություն_03.01.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղած նամակում. Իրանը հայտարարել է 20 տոկոս ուրան հարստացնելու իր պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 03, 2021 11:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.01.2021

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղած նամակում. Իրանը հայտարարել է 20 տոկոս ուրան հարստացնելու իր պատրաստակամության մասին:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանցի զինվորականները նախազգուշացրել են ԱՄՆ-ին

Տարածաշրջանում պատերազմ սկսելու ԱՄՆ կառավարության պատրվակը նորություն չէ, բայց թվում է, որ Թրամփի վարչակազմը  իր կյանքի վերջին օրերին փորձում է պատերազմ հրահրել տարածաշրջանում, հատկապես ԱՄՆ-ի ու Իրանի ուժերի միջեւ: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ռազմական քայլերը դրդեցին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին նախազգուշացնել Միացյալ Նահանգներին այդ խնդրի վերաբերյալ: Նա հայտարարել, որ Իրանը պատերազմ չի փնտրում, այլ անմիջապես կպաշտպանի իր ժողովրդին, անվտանգությանը և ազգային շահերը: Զարիֆի այս թվիթը Իրանի միակ արձագանքը չէր ԱՄՆ որոշ քայլերին, իսկ Իրանի ռազմական և քաղաքական պաշտոնյաները նախազգուշացրել են ԱՄՆ կառավարությանը և զինվորականներին: Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ բրիտանական Express- ը, հայտնել են տարածաշրջանում երկու կողմերի բախումների հավանականության մասին:

 

Քեյհան օրաթերթ

Գարդիան. Հանրապետականները դեմ են Բայդենի իշխանության փոխանցմանը

Հունվարի 6 -ին  կայանալու է Կոնգրեսի նիստը  ԱՄՆ-ի  փոխնախագահ Մայք Փենսի նախագահությամբ, որի ընթացքում կքննարկվի ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթողի օգտին ընտրական քոլեջի քվեարկման արդյունքները:

Փորձագետները և Բայդենի թիմը հայտարարել են, որ Մայք Փենսի դերը այս հանդիպմանը հանդիսավոր է, և նա չի կարող այլ բան անել, քան հաստատել ընտրական կոլեգիայի և Բայդենի հաղթանակը: Փենսը նաև Թրամփին ասել, որ այլ ելք չունի, Բայց Թրամփը կոչ արել իր կողմնակիցներին հունվարի 6-ին մասնակցեմ մեծ ցույցին:

 

Խորասան օրաթերթ

Իրանի նամակ է գրել ՄԱԳԱՏԷ-ին 20 տոկոս ուրանի հարստացումն սկսելու մասին

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է 20 տոկոս ուրանի հարստացումն սկսելու մասին Իրանի կողմից  ՄԱԳԱՏԷ-ին հղած նամակի մասին և ասել. «Մենք պետք է կատարենք խորհրդարանի որոշումը, բայց կառավարությունը կանոնակարգեր է հրապարակել այն կյանքի կոչելու վերաբերյալ, որից հետո նախագահը պետք է գործողության հրաման արձակի»:

Ալի Աքբար Սալեհին «Ղարար Քասիմ» հեռուստածրագրում հայտարարել է.«Մենք նամակ ենք ուղարկել Վիեննայում Իսլամական Հանրապետության ներկայացուցչին՝ Գործակալությանը ներկայացնելու համար քննիչները գան և կնիքը կոտրեն»: Նա հավելել է. «Մենք պետք է առաջիկայում փոխարինենք ուրանի գազի պարկուճը ավելացրել է, որ մենք  նաև պետք է կատարենք խորհրդարանի որոշումը»:

 

Արմանէ Մելի օրաթերթ

Իրաքի ձեռնպահ քվեարկությունից մինչև Հայաստանի և Թուրքիայի ընդդիմություն

Այստեղ պետք է հաշվի առնել այն, ինչ կարելի է տեսնել հարևան երկրների քվեարկության տեսակը  Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման կոմիտի վերաբերյալ: Չնայած Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Զազախստանը, Ադրբեջանը և Հայաստանը դեմ էին դրան, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը համաձայնվեցին: Բայց կան երկրներ, որոնք հրաժարվել են տեսակետ հայտնել այդ մասին:  Իրաքը, Օմանը, Քաթարը, ԱՄԷ-ն, Քուվեյթը ձեռնպահ քվեարկեցին, իսկ Աֆղանստանն ու Թուրքմենստանը բացակայում էին: Լրատվամիջոցներից շատերն անդրադառձել  են Իրաքի ձեռնպահ քվեարկությանը, բայց, իհարկե, Իրանի համար բոլոր երկրների, հատկապես Օմանի, Քաթարի և Քուվեյթի աջակցության պակասը պետք է ցնցող լինի շատերի համար:

 

orakarg.com

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 400 հա տարածք են ականազերծել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 400 հեկտար տարածքում հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ը:

Այս առնչությամբ գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 400 հա տարածք, շուրջ 151 կիլոմետր ճանապարհ, 617 շենք, ներառյալ 22 սոցիալական նշանակության օբյեկտ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ առարկա»:

 

news.am

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին. ԱՆ

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: 

Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:

Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնագետներն առանց հանգստի շարունակում են հետազոտությունները և նույնականացումները։

Գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն միակն է Հայաստանում և մինչ այդ նման հետազոտությունները կատարվել են Հայաստանից դուրս։Առողջապահության նախարարությունը վերջերս ձեռք է բերվել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որն առաջիկայում կտեղադրվի և գործընթանցն ավելի կարագանա»,– գրել է նա։

 

armenpress.am

Լավրովը հայտնել է, որ Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդում ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության վրա

Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի պատժամիջոցներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի Դաշնության և Թուրքայի միջև հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն ինչ-որ մեկի ագրեսիվ գործողություններից, կախված չեն որևէ մեկի քմահաճույքներից: Դրանք հիմնված են ազգային շահերի վրա»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստացել ավելի վաղ, քան Արևմուտքը սկսել է սպառնալ իր պատժամիջոցներով:

 

araratnews.am

Հունաստանի կառավարությունը կոշտացնում և երկարաձգում է կարանտինն ամբողջ երկրում

Հունաստանի կառավարությունը կոշտացնում է կարանտինն ամբողջ երկրում եւ երկարաձգում մինչեւ հունվարի 11-ը բարդ համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ, դպրոցները կվերսկսեն աշխատանքը հունվարի 11-ին, հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեթսասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մեր ընդհանուր պատասխանատվության շնորհիվ Հունաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է եւ այսօր ակնհայտորեն ավելի լավ է, քան եվրոպական բազմաթիվ այլ երկրներում: Այդուհանդերձ, վարակման նոր դեպքերի թիվը դեռեւս բարձր է, եւ առողջապահության ազգային համակարգի վրա ճնշումը շարունակվում է: Մեր հիվանդանոցներում շարունակվում են բուժվել մեծաթիվ պացիենտներ: Ցավոք, շուրջ 2500 մեր հայրենակիցներ կշարունակեն անցկացնել Սուրբ Ծնունդը կովիդային պալատներում, իսկ ավելի քան 400-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է Պեթսասը: