Մամուլի տեսություն 04.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130595-Մամուլի_տեսություն_04.01.2021
ԻՀՊԿ Ղոդս ուժերիի հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցին, Իրաքի քաղքացիները, դիմադրության երկու նահատակ հրամանատարների վրեժխնդրության պահանջով, հակամերիկյան բազմալիլոնանց ցույց են անցկացրել:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 04, 2021 13:35 Asia/Tehran

ԻՀՊԿ Ղոդս ուժերիի հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցին, Իրաքի քաղքացիները, դիմադրության երկու նահատակ հրամանատարների վրեժխնդրության պահանջով, հակամերիկյան բազմալիլոնանց ցույց են անցկացրել:

Քեյհան օրաթերթ

Իրաքցիներըհակամերիկյան միլոնանոց ցույց են անցկացրել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի և այլ քաղաքների  բնակիչները վերանորոգել են իրենց հարգանքի ուխտը դիմադրության մեծ նահատակ հրամանատարների հետ:

Երեկ Իրաքում տեղի ունեցած արարողությունը ոգևորեց Դիմադրության ճակատին և սարսափեցրեց Սպիտակ տան ղեկավարնեին  ու նրանց դաշնակիցներըին: Դիմադրության հրամանատարների նահատակությունից հետո տեղի ունեցածը հակասում է ամերիկացի պաշտոնյաների ու սիոնիստների սպասելիքներին: Այս սպանությամբ նրանք ցանկանում էին վերջ դնել  տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի դեմ իսլամի պայքարին և անկախությանը և իրենց կարծիքով՝ հիմք պատրաստել նոր Մերձավոր Արևելքի ստեղծման համար: Սակայն այն, ինչին մենք ականատես ենք լինում գործնականում, այն է, որ հազարավոր և նույնիսկ միլիոնավոր  Ղասեմ Սոլեյմանիներ և Աբու Մեհդի Ալ Մոհանդեսներ են հայտնվել  ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ աշխարհում: Այլ կերպ ասած, ինչպես կանխատեսվում էր,  ՂասեմՍոլեյմանիի արյունն Ամերիկայի համար դարձել է ավելի մահացու ու վտանգավոր, քան հենց ինքը:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Բայդենին սպասում են չորս շատ ծանր տարիներ

«Աֆթաբե Յազդ» օրաթերթին տված հարցազրույցում, միջազգային հարաբերությունների փորձագետն ասել է.«Թրամփի և Բայդենի քվեարկության մոտ արդյունքների ազդեցությունն անշուշտ, Բայդենին ծանր դրության մեջ կդնի առաջիկա չորս տարիների ընթացքում»:

Սակայն  լրատվամիջոցների աջակցությամբ  և քաղաքական փորձի շնորհիվ, Բայդենը կկարողանա հեշտությամբ հաղթահարել խնդիրները»:

Դոկտոր Մոհամեդալի Բասիրին ասել է.«Սպառնալիքները, որոնք այս օրերին հնչում են լրատվամիջոցներում, ինչպիսիք են Կոնգրեսում ընտրությունների արդյունքների մերժումը, ավելի շատ մեդիա խաղ են, քանի որ ամենածայրահեղական  ​​հանրապետականները գիտեն, որ Բայդենն ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ»:

 

Ջավան օրաթերթ

 Հաջ Ղասեմը վնասված ձեռքով գրել է իր կենսագրությունը

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստր Զեյնաբ Սոլեյմանին, «Ես ոչնչից չէի վախենում» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է.«Այս գիրքը կենսագրություն է, որը գրել է Հաջ Ղասեմը վնասված ձեռքով: Սա մի մարդու պատմություն է, որը պատմել է ձեզ իր կյանքի մի քանի պարզ և հետաքրքրաշարժ շրջաններ Քերմանի հեռավոր գյուղից»:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը գրառում է կատարել այս գրքի վերաբերյալ: Առաջնորդը գրել է. «Այն ինչ լուսավորում է մեր սիրելի նահատակի հիշատակը, սրտամոտ և հուզիչ է»:

 

Խորասան օրաթերթ

Ընտրական պայքար, որն ավարտ չունի

ԱՄՆ նախագահական ընտրություններից անցել է 60 օր, իսկ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը մնացել է ընդամենը 17 օր, սակայն այս վիճահարույց ընտրությունների վերաբերյալ կասկածները շարունակվում են: Վերջին օրերին առնվազն 11 հանրապետական ​​սենատորներ հայտարարել են, հունվարի 6-ին կայանալիք Կոնգրեսի լսումների ընթացքում, մտադիր են վիճարկել որոշ  նահանգների ընտրությունների արդյունքները:

 

lragir.am

Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

 

Հունվարի 3-ին դեմոկրատ Նեսնսի Փելոսին վերընտրվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Դեմոկրատական կուսակցության 80-ամյա ներկայացուցիչը ստացել է  կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:

Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում:

 

orakarg.com

Կորոնավիրուս. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 183 հազար 704 է, առողջացել է 60 մլն 485 հազար 2 մարդ, մահացել` 1 մլն 850 հազար 916-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալները:

Դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 21 մլն 113 հազար 528-ի, որի կեսից ավելին՝ 12 մլն  436 հազար 958-ը արդեն առողջացել է, մահացել է 360 հազար 78 մարդ: Արձանագրված դեպքերի թվով երկրորդը Հնդկաստանն է՝ 10 մլն 341 հազար 291: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է 149 հազար 686 մարդ, առողջացել՝ 9 մլն 946 հազար 867-ը: 7 մլն 733 հազար 746 հաստատված ընդհանուր դեպքերով երրորդ տեղում Բրազիլիան է: Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 196 հազար 18 դեպք, առողջացել է 6 մլն 813 հազար 8 մարդ:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է՝ 3 մլն 236 հազար 787 դեպքով: Այստեղ առողջացել է 2 մլն 618 հազար 882 մարդ, մահացել՝ 58 հազար 506-ը: 2 մլն 655 հազար 728 դեպքով հինգերերոդ տեղում է Ֆրանսիան է, որտեղ մահվան դեպքերն անցել են 65 հազարը, առողջացել է 195 հազար 174-ը:

 

armenpress.am

Ես պարզապես ուզում եմ 11 780 ձայն. ձայնագրությունը գաղտնազերծել է Թրամփի ճնշումը Ջորջիայի նկատմամբ 

Washington Post-ը ձեռք է բերել «արտառոց» խոսակցության ձայնագրություն. Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի վրա՝ «գտնելու» բավարար ձայներ՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը չեղյալ համարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բայդենի ավագ խորհրդական Բոբ Բաուերն ասել է. «Հիմա մենք ունենք անհերքելի ապացույց, որ նախագահը ճնշել և սպառնացել է իր կուսակցության պաշտոնյային, որ նա չեղյալ հայտարարի պետության օրինական, վավերացված ձայների հաշվարկը և մեկ ուրիշը սարքի դրա փոխարեն»:

Washington Post-ը հրապարակել է խոսակցությունն ամբողջությամբ:

«Ջորջիայի ժողովուրդը զայրացած է, երկրում մարդիկ զայրացած են: Եվ ոչ մի վատ բան չկա ասելու, գիտեք, որ դուք վերահաշվարկել եք»,-ասել է Թրամփը այդ զրույցում:

Թրամփն նաև ասել է. «Այնպես որ տեսեք: Այն ամենը, ինչ ես ուզում եմ անել, սա է: Ես պարզապես ուզում եմ գտնել 11,780 ձայն…»:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ մասնակցել է նաև Լեռնային Ղրաբաղի նախագահը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Նիստին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը:

ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: