Մամուլի տեսություն 04.01.2021
ԻՀՊԿ Ղոդս ուժերիի հրամանատար գեներալ Սոլեյմանիի նահատակության տարելիցին, Իրաքի քաղքացիները, դիմադրության երկու նահատակ հրամանատարների վրեժխնդրության պահանջով, հակամերիկյան բազմալիլոնանց ցույց են անցկացրել:
Քեյհան օրաթերթ
Իրաքցիներըհակամերիկյան միլոնանոց ցույց են անցկացրել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի և այլ քաղաքների բնակիչները վերանորոգել են իրենց հարգանքի ուխտը դիմադրության մեծ նահատակ հրամանատարների հետ:
Երեկ Իրաքում տեղի ունեցած արարողությունը ոգևորեց Դիմադրության ճակատին և սարսափեցրեց Սպիտակ տան ղեկավարնեին ու նրանց դաշնակիցներըին: Դիմադրության հրամանատարների նահատակությունից հետո տեղի ունեցածը հակասում է ամերիկացի պաշտոնյաների ու սիոնիստների սպասելիքներին: Այս սպանությամբ նրանք ցանկանում էին վերջ դնել տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի դեմ իսլամի պայքարին և անկախությանը և իրենց կարծիքով՝ հիմք պատրաստել նոր Մերձավոր Արևելքի ստեղծման համար: Սակայն այն, ինչին մենք ականատես ենք լինում գործնականում, այն է, որ հազարավոր և նույնիսկ միլիոնավոր Ղասեմ Սոլեյմանիներ և Աբու Մեհդի Ալ Մոհանդեսներ են հայտնվել ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ աշխարհում: Այլ կերպ ասած, ինչպես կանխատեսվում էր, ՂասեմՍոլեյմանիի արյունն Ամերիկայի համար դարձել է ավելի մահացու ու վտանգավոր, քան հենց ինքը:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Բայդենին սպասում են չորս շատ ծանր տարիներ
«Աֆթաբե Յազդ» օրաթերթին տված հարցազրույցում, միջազգային հարաբերությունների փորձագետն ասել է.«Թրամփի և Բայդենի քվեարկության մոտ արդյունքների ազդեցությունն անշուշտ, Բայդենին ծանր դրության մեջ կդնի առաջիկա չորս տարիների ընթացքում»:
Սակայն լրատվամիջոցների աջակցությամբ և քաղաքական փորձի շնորհիվ, Բայդենը կկարողանա հեշտությամբ հաղթահարել խնդիրները»:
Դոկտոր Մոհամեդալի Բասիրին ասել է.«Սպառնալիքները, որոնք այս օրերին հնչում են լրատվամիջոցներում, ինչպիսիք են Կոնգրեսում ընտրությունների արդյունքների մերժումը, ավելի շատ մեդիա խաղ են, քանի որ ամենածայրահեղական հանրապետականները գիտեն, որ Բայդենն ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ»:
Ջավան օրաթերթ
Հաջ Ղասեմը վնասված ձեռքով գրել է իր կենսագրությունը
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստր Զեյնաբ Սոլեյմանին, «Ես ոչնչից չէի վախենում» գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է.«Այս գիրքը կենսագրություն է, որը գրել է Հաջ Ղասեմը վնասված ձեռքով: Սա մի մարդու պատմություն է, որը պատմել է ձեզ իր կյանքի մի քանի պարզ և հետաքրքրաշարժ շրջաններ Քերմանի հեռավոր գյուղից»:
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը գրառում է կատարել այս գրքի վերաբերյալ: Առաջնորդը գրել է. «Այն ինչ լուսավորում է մեր սիրելի նահատակի հիշատակը, սրտամոտ և հուզիչ է»:
Խորասան օրաթերթ
Ընտրական պայքար, որն ավարտ չունի
ԱՄՆ նախագահական ընտրություններից անցել է 60 օր, իսկ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը մնացել է ընդամենը 17 օր, սակայն այս վիճահարույց ընտրությունների վերաբերյալ կասկածները շարունակվում են: Վերջին օրերին առնվազն 11 հանրապետական սենատորներ հայտարարել են, հունվարի 6-ին կայանալիք Կոնգրեսի լսումների ընթացքում, մտադիր են վիճարկել որոշ նահանգների ընտրությունների արդյունքները:
lragir.am
Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում
Հունվարի 3-ին դեմոկրատ Նեսնսի Փելոսին վերընտրվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Դեմոկրատական կուսակցության 80-ամյա ներկայացուցիչը ստացել է կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:
Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում:
orakarg.com
Կորոնավիրուս. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը
Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 183 հազար 704 է, առողջացել է 60 մլն 485 հազար 2 մարդ, մահացել` 1 մլն 850 հազար 916-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալները:
Դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 21 մլն 113 հազար 528-ի, որի կեսից ավելին՝ 12 մլն 436 հազար 958-ը արդեն առողջացել է, մահացել է 360 հազար 78 մարդ: Արձանագրված դեպքերի թվով երկրորդը Հնդկաստանն է՝ 10 մլն 341 հազար 291: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է 149 հազար 686 մարդ, առողջացել՝ 9 մլն 946 հազար 867-ը: 7 մլն 733 հազար 746 հաստատված ընդհանուր դեպքերով երրորդ տեղում Բրազիլիան է: Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 196 հազար 18 դեպք, առողջացել է 6 մլն 813 հազար 8 մարդ:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է՝ 3 մլն 236 հազար 787 դեպքով: Այստեղ առողջացել է 2 մլն 618 հազար 882 մարդ, մահացել՝ 58 հազար 506-ը: 2 մլն 655 հազար 728 դեպքով հինգերերոդ տեղում է Ֆրանսիան է, որտեղ մահվան դեպքերն անցել են 65 հազարը, առողջացել է 195 հազար 174-ը:
armenpress.am
Ես պարզապես ուզում եմ 11 780 ձայն. ձայնագրությունը գաղտնազերծել է Թրամփի ճնշումը Ջորջիայի նկատմամբ
Washington Post-ը ձեռք է բերել «արտառոց» խոսակցության ձայնագրություն. Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի վրա՝ «գտնելու» բավարար ձայներ՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը չեղյալ համարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բայդենի ավագ խորհրդական Բոբ Բաուերն ասել է. «Հիմա մենք ունենք անհերքելի ապացույց, որ նախագահը ճնշել և սպառնացել է իր կուսակցության պաշտոնյային, որ նա չեղյալ հայտարարի պետության օրինական, վավերացված ձայների հաշվարկը և մեկ ուրիշը սարքի դրա փոխարեն»:
Washington Post-ը հրապարակել է խոսակցությունն ամբողջությամբ:
«Ջորջիայի ժողովուրդը զայրացած է, երկրում մարդիկ զայրացած են: Եվ ոչ մի վատ բան չկա ասելու, գիտեք, որ դուք վերահաշվարկել եք»,-ասել է Թրամփը այդ զրույցում:
Թրամփն նաև ասել է. «Այնպես որ տեսեք: Այն ամենը, ինչ ես ուզում եմ անել, սա է: Ես պարզապես ուզում եմ գտնել 11,780 ձայն…»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ մասնակցել է նաև Լեռնային Ղրաբաղի նախագահը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Նիստին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը:
ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: