Մամուլի տեսություն 05.01.2021
20 տոկոս ուրան հարստացնելու Իրանի որոշումը մեծ արձագանք է ստացել աշխարհում:
Քեյհան օրաթերթ
Մոսադի երկու նախկին ղեկավարները հայտարարևել են, որ վրեժխնդրության Իրանի որոշումը հստակ է
Ըստ ԱՄԷ «Ալ-Այն» լրատվական կայքի հաղորդման, Մոսադի նախկին ղեկավարներ Դանի Յաթոմը և Շաբթայ Շավիթը հայտարարել են, որ Իրանը պատրաստվում է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի սպանության համար:
Յաթոմը, որը Մոսադը ղեկավարել է 1989-1996 թվականներին, ասել է.«Մենք պետք է հաշվի առնենք, որ նրանք պատասխանելու են այս սպանությանը, և սպասելու են հարմար հնարավորության՝ համապատասխան թիրախին հարվածելու համար: Իրանը սպասումէ հարմար ժամանակի՝ Իսրայելին ու ԱՄՆ-ին հարված հասցնելու համար: Նրանք վրեժխնդրության մասին չեն մոռանալու»:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանում պաշտոնապես ուժի մեջ է մտել «Պատժամիջոցները չեղարկելու ռազմավարական գործողությունների» օրենքը
Իրանում մեկնարկել է 20 տոկոս հարստացված ուրանի արտադրության գործընթացը. Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակը:
Եվրամիությունն արձագանքել է Իրանում ուրանի հարստացման մակարդակի բարձրացմանը: «Եվրամիությանը տեղեկացվել է, որ Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը», - Sputnik- ին տված հարցազրույցում, ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն, հավելելով. «Այս գործողություևն Իրանին կհեռացնի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին հավատարմությունից»:
Խորասան օրաթերթ
45 տարվա ազատարզկում ոչնչի համար
Մեզանից շատերի համար ռեկորդ բառն ասոցացվում է սպորտի հետ: Բայց այս տարօրինակ աշխարհում երբեմն լինում են շատ դառը ռեկորդներ. ինչպես, օրինակ, Ռիչարդ Ֆիլիպսի ռեկորդը: Ռիչարդը, ԱՄՆ Դեթրոյթ քաղաքից է: Նա բանտում անց է կացրել 45 տարի, առանց որևէ հանցանք կատարելու: Դատապարտվելով սպանության մեջ, նա բանտում անցկացրել է 45 ու կես տարի և վերջնականապես արդարացվել պատժից 45 տարի անց:
Ջավան օրաթերթ
20 տոկոս հարստացված ուրան Եվրոպայի ափսեում
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կանխատեսելի է որակել Իրանի կողմից ուրանի 20 տոկոս հարստացումը: Նա ասել է. «Այն, որ Իրանը հայտարարել է ուրանի 20 տոկոս հարստացման մասին, նոր լուր չէ: Այս քայլը կանխատեսելի էր, հաշվի առնելով Իրանի խորհրդարանի ընդունած օրենքները: Կարևորն այն է, որ այս քայլը շրջելի է ՝ հաշվի առնելով հնարավորությունը, որ ՀԳՀԾ-ի շուրջ իրավիճակը կկարգավորվի»,- ասել է Ուլյանովը:
armeniasputnik.am
ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։
armeniasputnik.am
Դմիտրի Պեսկովը համարում է, որ Արևմուտքից չպետք է նեղանալ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով Ռուսաստանը նախ և առաջ պետք է առաջնորդվի սեփական շահերով: Նրա խոսքով՝ պետք չէ կենտրոնանալ Արևմուտքի վրա, բայց նաև պետք չէ նեղանալ Արևմուտքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովն ասել է «Սոլովյով Լայվ» հաղորդմանը:
«Պետք է միշտ բաց լինել: Այդպես է վարվում Պուտինը: Նա բոլորին ասում է, որ մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, համագործակցությամբ համատեղ խոշոր ծրագրեր իրականացնելու համար»,-հավելել է Պեսկովը:
armeniasputnik.am
Համավարակը հագեցած աշխարհին ստիպեց դուրս գալ հարմարավետության գոտուց. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ կորոնավիրուսի համավարակը հագեցած աշխարհին ստիպեց դուրս գալ հարմարավետության շրջանակից:
«Ինչո՞ւ աշխարհն այսպես ընդունեց այս համավարակը: Բանն այն է, որ այն ստիպեց հագեցած աշխարհին դուրս գալ հարմարավետության գոտուց: Եվ այդ հագեցած աշխարհին գիշեր-ցերեկ այդ մասին էին պատմում ԶԼՄ-ները»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովն ասել է «Սոլովյով Լայվ» հաղորդմանը:
«Կարծում եմ՝ որ այն (համավարակը) այսպես թե այնպես ինչ-որ մի օր կանցնի: Այլ հարց է՝ կառաջանա՞ն այլ համավարակներ»,-նշել է Պեսկովը՝ հավելելով, որ, ի դեմս այդ հարցի, գիտության առաջ բազմաթիվ խնդիրներ են ծագում:
panorama.am
COVID-19 նոր շտամը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը
Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով որոշ երկրներում նոր սահմանափակող միջոցների ներդրումը կարող է դանդաղեցնել տնտեսության վերականգնման տեմպերը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը:
Նրա խոսքով, վիրուսը անկանխատեսելի է: Երկրները 2020-ի գարնանն արդեն տուժել են սահմանափակող միջոցների պատճառով, որոնք ներդրվել են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։
Միաժամանակ նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծումը դարձել է համաշխարհային տնտեսության վերականգնման կարևոր գործոններից մեկը: Սա վերաբերում է նաև նավթի պահանջարկին: