Մամուլի տեսություն 07.01.2021
Թրամփի կողմնակիցները և ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարները մուքտ ենք գործել Կոնգրես:
Խորասան օրաթերթ
Ամերիկյան ամոթ
Ընտրությունների արդյունքների դեմ բողոքող Թրամփի կողմնակիցներն ու ցուցարարները մուտք են գործել ԱՄՆ Կոնգրեսի շենք:
ԱՄՆ-ում իրավիճակը լարված է: Թրամփի կողմնակիցները, ովքեր բողոքում են Կոնգրեսում ընտրությունների արդյունքների հաստատման գործընթացի դեմ, հավաքվել են Կոնգրեսի հարակից փողոցներում, իսկ նրանց մի խումբը մտել է Կոնգրես:
Մարդոմսալարի օրաթերթ
Իրանի կողմից ուրանի 20 տոկոս հարստացումն ԱՄՆ-ի առավելագույն ճնշման արդյունքն է
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ 20 տոկոս ուրանի հարստացման գործընթացի վերականգնումը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից շեղում չէ և ԱՄՆ-ի ճնշման արդյունքն է:
Նա հավելել է, որ այդ հարցը ոչ մի կապ չունի Իրանի կողմից Համապարփակ երաշխիքների համաձայնագրով կամ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) ստանձնած իր պարտավորությունների կատարման հետ: Այս կապակցությամբ իրանական կողմի նկատմամբ պահանջներ չկան: Մինչև 20 տոկոս հարստացված բոլոր նյութերը դեռ գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության տակ: Գործակալությունը չի փորձել այդ նյութերն օգտագործել չբացահայտված նպատակներով, որոնք կարող են անհամապատասխան լինել ստուգմանը:
Քեյհան օրաթերթ
Իրանական բանակի ինքնասպան անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը բարձրացվել է մինչև 4000 կմ
Նախօրեին, անօդաչու թռչող սարքերի զորավարժություններին զուգահեռ, բանակի ԱԹՍ-ների զորավարժության ղեկավարի տեղակալ, ծովակալ Ամիր Մուսավին ասել է, որ համապատասխան օդային, ցամաքային ու ծովային սպառնալիքների համար նախատեսվել են համապատասխան օպերատիվ պլաններ: Բանակային ինքնասպան անօդաչու թռչող սարքերի հեռահարությունն աճել է, հասնելով 2000-ից 4000 կիլոմետրի: Այս զորավարժության տարբեր փուլերում Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբի գնահատող խմբերը և Զինված ուժերի գլխավոր շտաբը անմիջական հսկողություն են իրականացնում:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Իրանի ուղերձը ԱՄՆ-ին՝ 20 տոկոս հարստացմամբ
ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի որոշ մարդիկ ցանկանում են, որ պատժամիջոցները շարունակվեն՝ Իրանից ավելի շատ զիջումներ ստանալու համար: 20 տոկոս ուրան հարստացնելու Իրանի քայլը նշանակում է, որ Իրանը համապատասխան գործիքներ ունի կանխելու ԱՄՆ-ի նպատակը:
Էթեմադ օրաթերթ
Գողություն իրանցիների գրպանից
Արտասահմանում իրանցիների արգելափակված ակտիվների հետ ԱՄՆ-ի խաղը նոր փուլ է մտել: ԱՄՆ կառավարությունը երեքշաբթի օրը սկսել է ձեռք մեկնել «Հարավային Կորեայի արդյունաբերական բանկում (IBK) գտնվող Իրանի արգելափակված ակտիվներին:
armenpress.am
Թուրքիան դեկտեմբերի 30-ից COVID-19-ի թեստի տեղեկանքներ է պահանջելու ուղեւորներից
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան դեկտեմբերի 30-ից կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք Է պահանջելու բոլոր ուղեւորներից, որոնք երկիր են ժամանելու ավիատրանսպորտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուղեւորները, որոնք ավիաչվերթով մեկնում են Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով այլ երկիր, պետք Է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք ներկայացնեն, որն արվել Է թռիչքից ոչ ավելի, քան 72 ժամ առաջ:
Կանոնն ուժի մեջ Է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 30-ի տեղական ժամանակով 12:00-ից:
Վեցից ցածր տարիքի ուղեւորների համար տեղեկանք չի պահանջվի»,-հաղորդել են Turkish Airlines ավիաընկերության մամուլի ծառայությունում:
Այնտեղ նշել են, որ այն ուղեւորներին, որոնք նման տեղեկանք չեն ներկայացնի տպագիր կամ Էլեկտրոնային տեսքով, չեն թույլատրի նստել ինքնաթիռ: Տեղեկատվությունը հաստատել են նաեւ ռուսաստանյան տուրօպերատորները:
«Տեղեկանքը պետք Է ներկայացվի անգլերեն լեզվով»,-ճշտել Է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Մակարկովան:
Թուրքիայի իշխանությունները կանոնների խստացումը բացատրել են կորոնավիրուսի ավելի վարակիչ հիմնամանրԷի տարածմամբ, որը հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում:
Ենթադրվում Է, որ նախազգուշական նոր միջոցները գործելու են մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran Press-ը:
Հաթամին նամակներ է հղել ավելի քան 60 երկրի Պաշտպանության նախարարներին, որում կոչ է արել հրաժարվել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից ու դատապարտել այդ անմարդկային հանցանքը:
«Կան լուրջ ապացույցներ այս սպանության մեջ իսրայելական ռեժիմի գործուն մասնակցության վերաբերյալ»,- նշել է պաշտպանության նախարարը, հավելելով, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել այդ գործողությանը:
Նոյեմբերի 27-ին Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր Հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն: Մոհսեն Ֆախրիզադեն հինգ իրանցիներից մեկն էր, ով ընդգրկվել էր աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Նոյեմբերի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել էր Ֆախրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»:
armenpress.am
Արցախում ՊԲ զինվորներն ու ռուս խաղաղապահները լիովին իրականացնում են իրենց աշխատանքը. Վահրամ Պողոսյան
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է տարածված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի շրջանում անկանոն կրակոցներ է արձակել, այնուհետև կրակել է Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Պողոսյանը նշեց, որ մի քանի կրակոցներ են եղել, այն էլ՝օդ:
«Դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, նույնպես նման իրավիճակ ունեցել ենք, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Ես Ստեփանակերտում եմ բնակվում, ու կարող եմ ասել, որ այս անգամվա կրակոցները չեմ լսել: Ամեն դեպքում, ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,-նշեց Վահրամ Պողոսյանը:
Նա ընդգծեց, որ ՊԲ զինվորների հետ միասին ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը:
panorama.am
Փաշինյանի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է «Նախիջևանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան:
- ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա:
Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ հաստատելու:Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:
Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս և կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան և նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ և այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում:
Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին:
panorama.am
Մակրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով երկարաժամկետ քաղաքական լուծման որոնմանը
Ֆրանսիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը: Այս մասին այսօր հայտնել է Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին հղումով, գրում է Tass-ը։
«Պետության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Մակրոնը հայտարարեց իր վճռականությունը՝ որոնել երկարաժամկետ քաղաքական լուծում՝ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո», - նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը:
Նշվում է, որ Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցել բոլոր բանտարկյալների ազատմանը, ինչպես նաև նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»: