Մամուլի տեսություն 09.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130812-Մամուլի_տեսություն_09.01.2021
ԱՄՆ-ի Pfizer ընկերության արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութի ընդունման հետևանքով մինչ այժմ մահացել է 4 մարդ, ինչը շատ երկրներին դրդել է վերանայել ամերիկյան արտադրության պատվաստանյութի գնման ծրագիրը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 09, 2021 14:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.01.2021

ԱՄՆ-ի Pfizer ընկերության արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութի ընդունման հետևանքով մինչ այժմ մահացել է 4 մարդ, ինչը շատ երկրներին դրդել է վերանայել ամերիկյան արտադրության պատվաստանյութի գնման ծրագիրը:

 Մարդոմսալարի օրաթերթ

Մուտացված կորոնավիրուսի ախտանշանները և հայտնաբերման որպիսությունը

Նշելով որ մուտացված կորոնավիրուսի ու մինչ այժմ վարակի աղբյուր հանդիսացող վիրուսի միջև մեծ տարբերությունները չկան, Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի գիտական հանձնաժողովի անդամն ասել է.«Մուտացված կորոնավիրուսի մեջ հիվանդության փոխանցման ուժն ու արագությունը մի քիչ ավելի մեծ է: Իհարկե առանց գենետիկական փորձարկման մուտացված կորոնավիրուսի հայտնաբերումը հնարավոր չէ»:

 

 Քեյհան օրաթերթ

Սկսվել է հետամերիկյան շրջանը. Այլևս աշխարհում ոչ մեկը ԱՄՆ-ին չի հենվելու

Բայդենի խոսքերով չորեքշաբթի հունվարի 6-ը գրանցվել է որպես ԱՄՆ-ի պատմության ամենասև օրը: Չնայած որ ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում սև օրերը քիչ չեն եղել: Ժողովրդավարության մեջ հիմնական սկզբունքը ուժի հանդարտ ու անցնցում փոխանցումն է, սակայն չորեքշաբթի օրը իշխանության փոխանցման ու Բայդենի հաղթանակի հաստատման գործընթացը ուղեկցվեց Թրամփի կողմնակիցներ՝ի Կոնգրեսի շենք ներխուժմամբ ու արյան գույն ստացավ: Փորձագետների ասելով այս դեպքը բեկանման կնիք դրեց ամերիկյան ժողովրդավարության վրա:

 

 Շահրվանդ օարթերթ

Մաջին Մաջիդիի «Խորշիդ»-ը Օսկարի շանս ունեցող ֆիլմերի առաջին տասնյակում

Վրայեթի պարբերականը հրապարակել է այն ֆիլմերի ցանկը, որոնք Օսկար 93-րդ մրցանակաբաշխության լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում մրցանակի հավկանորդներն են: Իրանցի ռեժսոր Մաջիդ Մաջիդիի «Խորշիդ» ֆիլմը գտնվում է առաջին տասնյակում:

Վրայեթի պարբերականի քննադատները վերջերս «Խորշիդ» ֆիլմը ներառել էին Գոլդն Գլոբ մրցանակի հավակնորդների ցուցակի երկրորդ տասնյակում: Մաջիդին իր ստեղծագործությունների մեծ մասում եղել է սցենարիստ և ռեժիսոր:

 

 Խորասան օրաթերթ

Պարսից Ծոցի առափնյա տարածքների զրո կետում ԻՀՊԿ-ի հրթիռային քաղաքը

Պարսից Ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ուժերի տեղաշարժերի ֆոնին ԻՀՊԿ-ն կատարել է իր ծովուժի համար ստեղծված ընդհատակյա ամենաարդիական հրթիռային բազայի շնորհանդեսը: Այս բազայում, որի շնորհանդեսին մասնակցում էին ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ու ԻՀՊԿ-ի ծովուժի հրամանատար բրիգադային գեներալ Թանգսիրին, գոյություն ունեն տարբեր ծովային թևավոր հրթիռներ իրենց կայանքներով այդ թվում Նասր-1, Ղադիր և Նուր տարբեր հեռահարություններով, որոնք պատրաստ վիճակի են բերված թշնամու սպառնալիքներից ու ագրեսիային պատասխանելու համար:

 

 Ջավան օրաթերթ

Ամերիկյան Pfizer-ն առայժմ 4 մարդ է սպանել

Պսակավոր կորոնավիրուսի հայտնաբերումից մեկ տարի անց դեռ ոչ  պատվաստանյութ չի ստեղծվել:  Չնայած ԱՀԿ-ի հաստատմանը, Pfizer ընկերության արտադրած պատվաստանյութերը ամեն օր բախվում են նոր մարտահրավերների և ալերգիկ հակազդեցությունների կամ պատվաստանյութն ընդունողների վարակման ու վարակող դառնալու կողքին հետզհետե ավելանում են պատվաստանյութի ընդունման հետևանքով մահվան դեպքերը: Մինչ այժմ պատվաստանյութը ընդունածներից 4 մարդ մահացել է: Մի պորտուգալացի աշխատակցի ու նորվեգիացի մեծահասակների մահից հետո մահացել է ամերիկացի բժիշկ: Հենց այս խնդիրները ամերիկյան պատվաստանյութի հետ կապված բազում հարցեր են առաջացրել, և ազդել պատվաստանյութի գնման  երկրների որոշման վրա:

 

armenpress.am

Արմեն Աբազյանը և Ալի Նագիևը քննարկել են գերիների փոխանակմանը և անհետ կորածների որոնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Այս թեմաներով շփումները շարունակվում են։

 

armenpress.am

Հայաստանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, հայտարարությունում նշվում է.

«Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:

Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար»:

 

news.am

Չինաստանը նոր կանոններ է մտցրել արտասահմանյան անհիմն օրենքներին հակազդելու համար

Չինաստանը նոր կանոններ է մտցրել անհիմն օրենքներին եւ միջոցներին հակազդելու համար, որոնք այլ երկրներ կարող են կիրառել չինական ընկերությունների եւ քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ-ի հետ լարվածության սրմանը զուգահեռ:

Կանոնները միտված են չինացիների եւ ընկերությունների «օրինական իրավունքների ու շահերի», ինչպես նաեւ երկրի շահերի պաշտպանությանը, հայտարարել է երկրի առեւտրի նախարարությունը:

Չինաստանի այս քայլը պայմանավորված է արտերկրում գտնվող իր ընկերությունների նկատմամբ աճող ճնշմամբ, հատկապես` ԱՄՆ-ի կողմից, որը սահմանափակումներ է մտցրել հեռահաղորդակցական հսկա Huawei-ի նկատմամբ` արգելափակելով դրա հասանելիությունն ԱՄՆ կարեւոր բաղադրիչներին:

Չինաստանի կանոնակարգերը կոչ են անում աշխատանքային մեխանիզմ ստեղծել` «արտասահմանյան օրենքների եւ միջոցառումների չարդարացված արտատարածքային կիրառմանը» հակազդելու համար:

Առեւտրի նախարարությունը հավելել է, որ Չինաստանի կառավարությունը կարող է նաեւ «անհրաժեշտ հակաքայլեր» ձեռնարկել այդ արտասահմանյան օրենքների դեմ: Եթե ​​քաղաքացին կամ ընկերությունը ճշմարտացի զեկույց չի ներկայացնում կամ չի կատարում արգելող հրամանը, նրանք կարող են նախազգուշացում ստանալ կամ տուգանվել կանոնների համաձայն, որոնք ուժի մեջ են մտնում շաբաթ օրը:

 

panorama.am

Իրաքի ԱԳՆ. Անընդունելի է ԱՄՆ-ի պատժամիջոցները ազգային անվտանգության նախկին խորհրդականի նկատմամբ

Իրաքի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Վաշինգտոնի պատժամիջոցները շիա աշխարհազորի ղեկավարներից մեկի՝ Ֆալեհ ալ-Ֆայադիի դեմ, որը ազգային անվտանգության հարցերով կառավարության նախկին խորհրդականն է։ Այս մասին ասվում է Իրաքի դեպարտամենտի կողմից շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք զարմացած ենք ԱՄՆ գանձապետարանի գործողություններից` կապված ժողովրդական աշխարհազորայինների ղեկավար Ֆալեհ ալ-Ֆայադի հետ։ Այս որոշումը մեզ համար անընդունելի անակնկալ էր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոմյունիկեում նշվում է նաև, որ Արտաքին գործերի նախարարությունը՝ Վաշինգտոնի ներկայիս և նոր վարչակազմերի հետ միասին, սերտորեն հետևելու է ԱՄՆ գանձապետական բոլոր հրահանգներին՝ Իրաքի վերաբերյալ. «Աշխատելու ենք դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:

Հունվարի 8-ին ԱՄՆ ֆինանսների արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) հայտարարել է ալ-Ֆայադին պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին։ Ըստ մեղադրանքի, ալ-Ֆայադին ներգրավված է եղել մարդու իրավունքների լուրջ խախտումների գործում։

 

panarmenian.net

Հադրութում որոնումների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել

Հունվարի 7-ին ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 6 զինծառայողի մարմին Հադրութից դեպի Խծաբերդ տանող գյուղի ճանապարհի 5-րդ կիլոմետրի տարածքում։ Այդ մասին հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վեց զինծառայողի դիերն էլ եղել են անճանաչելի, բայց նրանց մոտ անձը հաստատող փաստաթղթեր կային»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ հունվարի 8-ին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում և Ջաբրայիլում։

Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հայտնաբերվել է 1194 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։