Մամուլի տեսություն 12.01.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130945-Մամուլի_տեսություն_12.01.2021
Իրաքում ամերիկյան ուժերին իրանական հրթիռային հարվածի տարեդարձի առթիվ ամերիկյան ուժերը ասում են, որ իրենք դեռ տառապում են հարձակման հետեւանքներից:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունվար 12, 2021 14:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.01.2021

Իրաքում ամերիկյան ուժերին իրանական հրթիռային հարվածի տարեդարձի առթիվ ամերիկյան ուժերը ասում են, որ իրենք դեռ տառապում են հարձակման հետեւանքներից:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ զինված ուժեր. Այն ալ Ասադի  մղձավանջը մեզ դեռ չի լքել

Ամերիկյան Washington Post թերթն Իրաքի Այն ալ-Ասադ հենակետում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա Իրանի իրականացրած հրթռիային հարձակման տարելիցի օրը գրել է, որ չնայած ամերիկացի զինծառայողները փրկվել են Այն ալ-Ասադի վրա իրանական հրթիռային հարվածից, սակայն մեկ տարի անց դեռ  հետևանքները դեռ պահպանվում են:

Washington Post-ը հրապարակել է մի հոդված, որում Այն ալ-Ասադում տեղակայված ամերիկացի որոշ զինվորներ ներկայացրել են իրենց դառը հիշողություններն  Իրանի հրթիռային հարձակումից: Ըստ թերթի, չնայած որ  հրթիռային հարվածից ամերիկացի զինծառայողներ չեն զոհվել, դա վերջին տարիների ամենահզոր հարձակումն էր ամերիկացիների վրա.

Մայոր Ալան Ջոնսոննա սել է. «Ես դեռ անհանգիստ եմ, մղձավանջներ ունեմ և հիշում եմ հրթիռների ձայնը»:

 

Խորասան օրաթերթ

Հետամերիկյան դարաշրջանի սկիզբը

Վերջին մի քանի օրերին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած անկարգությունները և Կոնգրեսի շենքի վրա հարձակումը միայն ընտրությունների վերջին արդյունքների հետ կապված իրադարձություններ չեն: Այս անկարգությունների արմատները վերադառնում են այդ երկրում առկա ինքնության և լեգիտիմության ճգնաժամին: ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձություններն աննախադեպ էին 1765 թ. քաղաքացիական պատերազմից հետո: Չնայած Սեմյուել Հաթթինգտոնը «Քաղաքակրությունների պատերազմ» և «Ինքնության մարտահրավերներ», իսկ  Բարաք Օբաման «Ավետյաց երկիր» գրքերում ներկայացրել են ԱՄՆ-ի հասարակության մեջ առկա ինքնության ճգանաժամը, սակայն այս ճգնաժամի արմատներին մի քանի տարի առաջ անդրադարձել է նաև Իրանի առաջնորդը: Նա ասել է. «Ինչպես որ Տիտանիկ հայտնի նավի հզորությունն ու մեծությունը չկախնցեին դրա խորտակումն, այնդպես էլ այն ջանքերը, որ գործադրվում են ԱՄՆ-ի արտաքին տեսքը պահպանելու ուղղությամբ, չեն կանխելու այդ երկրի կործանումը»:

 

 

Իրան օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն վտարվի Իրանից

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ կշարունակվի, և որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չեն հեռացվի աշխատանքից:

Ավելի վաղ, Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հեռուստատեսային ծրագրում հայտարարել էր որ Իրանը վտարելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին, եթե պատժամիջոցները չվերացվեն երկու ամսվա ընթացքում:

 

Մարդոմսալարի օրաթերթ

 Կարմիր ծանուցագիր՝  Իրանի միջուկային գիտնականի սպանությունը կատարողների հարմար

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ Իրանն Ինտերպոլին Կարմիր ծանուցագիր է տուղարկել՝  միջուկային գիտնական Ֆախրիզադեի սպանության չորս մեղավորներինհամար:

Նա ահվելել է. «Նախապատրաստվել է նաև նահատակ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կատարողների  համար Ինտերպոլին կարմիր ծանուցագիր ուղարկելու մասին  օրինագիծը»:

 

armenpress.am

Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը տեղեկացրեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա հետազոտելու կորոնավիրուսի գենետիկական փոփոխականությունը: Հետազոտության համար համապատասխան միջոցներ ներդնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:

«Թե ինչ ժամկետներում միջոցները կներդրվեն, կդժվարանամ ասել, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ ավելի շուտ այդ հետազոտությունը երկրում ներդնելու համար: Այդ համապատասխան միջոցները հնարավորություն կտան մեր երկրի ներսում ինքներս հետազոտություն կատարելու: Միևնույն ժամանակ ասեմ, որ մենք ունենք հնարավորություն ցանկացած դեպքում նմուշ փոխանցել ԱՀԿ-ի կողմից ճանաչված  լաբորատորիաներ մեր երկրի համար հետազոտություն անելու նպատակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Նունե Բակունցը:

Կորոնավիրուսի նոր շտամերի հետ կապված դեռ չկա որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վարակվածներն ավելի ծանր են տանում կամ մահացությունը բարձր է: Թեպետ, նշվում է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամն ավելի արագ է տարածվում՝ մոտ 70 տոկոսով: Մասնագետն ընդգծեց, որ նոր շտամի դեպքում նույնպես պայքարի միջոցները նույնն են՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերն ախտահանել, ջերմաչափվել:

 

armenpress.am

Շվեդական նամականիշերի վրա կպատկերեն Գրետա Թունբերգին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 18-ամյա բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի նկարը կհայտնվի Շվեդիայի այս տարվա առաջին նամականիշերի վրա: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է Postnord փոստային ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամականիշի նկարի հեղինակը Հենինգ Թրոլբեկն Է: Այնտեղ Գրետան դեղին թիկնոցով կանգնած Է ժայռին՝ գույնզգույն ամպեռրով կապույտ երկնքի ֆոնին եւ նայում Է ծիծեռնակներին: Բացի Գրետայի նկարից, նոր նամականիշերի վրա նաեւ օգտագործված են Շվեդիայի բնության բուսական եւ կենդանական աշխարհի մոտիվներ:

Երեք նամականիշերի վրա կնշվի երկրի արեւմտյան ափի Գյոթեբորգ քաղաքը. այս տարի լրանում Է քաղաքի 400 տարին: Նամականիշերը վաճառքի կհավնեն 2021 թվականի հունվարի 14-ին, դրանց գինը կկազմի մեկ հատի համար 12 կրոն (1,4 դոլար):

Թունբերգը հայտնի Է որպես «Դպրոցական դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, շարժում, որը միավորել Է գլոբալ ջերմացման հիմնախնդրի նկատմամբ ոչ անտարբեր պատանիներին: Նա առաջադրվել Է 2019 եւ 2020 թվականների խաղաղության Նոբելյան մրցանակի, նչպես նաեւ նշվել Է մի շարք այլ պարգեւներով: Թունբերգը արժանացել Է «Տարվա մարդ» կոչման ըստ ամերիկյան Time հանդեսի վարկածի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել Է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի քսանին լինելու Է իշխանության փոխանցում, մենք միմյանց եւ մեր գործընկերների հետ դաշնային կառավարությունում համագործակցելու ենք մայրաքաղաքի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Նախագահի 59-րդ պաշտոնակալության շուրջ ստեղծված բացառիկ հանգամանքների, այդ թվում՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած խռովության եւ մահացու վտանգավոր COVID-19-ի շարունակվող համավարակի կապակցությամբ, մենք աներեւակայելի քայլեր ենք ձեռնարկում՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել Վաշինգտոն, այլ մասնակցել վիրտուալ ձեւաչափով»,-ասվում Է քաղաքական գործիչների հայտարարության մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ Է հաստատել Վաշինգտոնում՝ ապահովելու համար հաջորդ նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալության անվտանգությունը:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը ընդհատվել Է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

 

panarmenian.net

Չերչիլի վրձնած կտավը Christie’s-ում աճուրդի է հանվել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի վրձնած Scene at Marrakech-ը («Պատկեր Մարաքեշում») Christie’s-ում աճուրդի է հանվել, տեղեկացնում է Daily Mail-ը։

Կտավը գնահատվում է 500,000 ֆունտ ստեռլինգ կամ 677,000 դոլար։ Այն թվագրված է 1935թ․ և նվիրաբերվել է ֆելդմարշալ Բերնար Մոնթգոմերիին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամեծ զորավարներից մեկին։

«Այդպիսի նվերը զորավարի հանդեպ վարչապետի բարեկամության և խորը հարգանքի վկայություն է»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Նիկ Օրչարդը։

Չերչիլը բազմիցս է եղել Մարոկկոյում։ Նա տպավորված էր այդ աֆրիկյան երկրի բնապատկերներով։ Չերչիլը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ 40-ից հետո և հասցրել է մոտ 500 կտավ ստեղծել։

2020-ի նոյեմբերին Չերչիլի Jugs and Bottles («Կուժերն ու շշերը») կտավը վաճառվել է 1․3 մլն դոլարով։

 

panarmenian.net

ԱՀԿ-ն բացառում է Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետի առաջացումը 2021-ին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ 2021-ին կորոնավիրուսի հանդեպ կոլեկտիվ իմունիտետ չի առաջանա, գրում է ՌԲԿ-ն։

«Նույնիսկ երբ պատվաստանյութը սկսի պաշտպանել բոլոր խոցելի մարդկանց, մենք չենք կարողանա 2021-ին հասնել պոպուլյացիոն իմունիտետի որևէ մակարդակի»,- ասել է նա։

Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունիտետ կառաջանա մի քանի երկրում, «բայց դա չի պաշտպանի ամբողջ աշխարի մարդկանց»։

Միևնույն ժամանակ Սվամինաթանը նշել է պատվաստանյութերի մշակման գործում առկա «անհավանական առաջընթացը»:

«Դեռևս մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։ Եվ դրանք կստանան բոլոր երկրները, սակայն մենք պետք է համբերատար լինենք»,- ասել է նա։

Citi Research-ի վերլուծաբանների կարծիքով՝ Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետը կսկսի ձևավորվել միայն 2021-ի վերջում։ Նրանք նշել են, որ պատվաստանյութերի նախնական պատվերների 85 տոկոսը բաժին է ընկնում զարգացած երկներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ճապոնիային, Կանադային, Ավստրալիային և ԵՄ երկրներին, որոնք ավելին են պատվիրել, քան պահանջում են իրենց բնակչության կարիքները։ Դա նշանակում է, որ զանգվածային պատվաստումները կսկսվեն 2021-ի միայն երկրորդ կամ երրորդ եռամսյակում, իսկ կոլեկտիվ իմունիտետն այդ երկրներում կձևավորվի 2021-ի վերջին եռամսյակում։ Զարգացող երկրներում պատվաստումները կսկսվեն 2022-ի սկզբին կամ ավելի ուշ։